11:59 19.12.2019
«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ միայն այն իմաստով, որ մասնագիտական աջակցություն տրամադրելու է ոլորտում տարիների փորձ կուտակած ընկերությունը, այլև այն պատճառով, որ սա կարող է դաշտում մրցակցային հնարավորություն ստեղծել՝ բարձրացնելով ծառայությունների որակը»,-այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Հուշագրի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:
Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 տոկոսի հետ:
160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
«Ի թիվս 192 պետությունների, որտեղ Կարմիր խաչը գործունեություն է ծավալում, փորձում ենք անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար այն մարդկանց, ովքեր օգնության, ուշադրության կարիք ունեն: Շնորհակալ եմ այս վստահության համար: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- ասել է ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. Դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ ևս 16.5 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:
Նշենք, որ հուշագիրը կգործի մինչև 2022 թ.ի վերջը: Մինչև հուշագրի գործողության ժամկետի լրանալը՝ 2 ամիս առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կստեղծվի աշխատանքային խումբ, որի եզրակացության հիմքով կորոշվի 2023-2024 թթ. համագործակցության նպատակահարմարությունը:
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...
17:12 09.08.2025
Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄԼիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...
16:58 09.08.2025
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...