Ադրբեջանը բլոգերական որս է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանը բլոգերական որս է սկսել

11:39 17.12.2019

Ադրբեջանը շարունակում է հաշվեհարդար տեսնել Իլհամ Ալիևի վարչակարգին քննադատող ոչ միայն ադրբեջանցի, այլև օտար երկրների քաղաքացիների նկատմամբ: Օրերս Ուկրաինայից առևանգվել է բլոգեր Էլվին Իսաևը, ապա ադրբեջանական միգրացիոն ծառայությունները հայտնել են, որ նա իրենց մոտ է: Բլոգերին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել:

Ադրբեջանը նորից որս է սկսել քաղաքական վերլուծաբանների և բլոգերների նկատմամբ: Սա իսրայելցի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի տարածած տեսաուղերձի հիմնական ասելիքն է: Թեև Լապշինը խոսել է իր նկատմամբ սպառնալիքների մասին, սակայն ադրբեջանական իշխանությունը նաև կոնկրետ գործողություններ է կիրառում՝ այս անգամ Ուկրաինայում:

Էլվինին ոչ մի դեպքում չի կարելի արտաքսել Ադրբեջան, քանի որ նախ նա այնտեղ ոչ ոք չունի և ամենակարևորը՝ Ադրբեջանում նրա կյանքին վտանգ է սպառնում: Որևէ կերպ նա այնտեղ չպետք է ընկնի: Այս տեսաուղերձով ազգությամբ թալիշ, ավելի քան 20 տարի առաջ Ադրբեջանը լքած Էլվին Իսաևի կինը փորձում է աջակցություն ստանալ Ռուսաստանի իշխանությունից: Սանկտ Պետերբուրգում ապրող բլոգերն ադրբեջանական հետապնդումներից խուսափելու համար տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ էլ անհետացել է: Օրեր շարունակ որևէ տեղեկություն չի եղել Իսաևի մասին, և միայն ադրբեջանական պաշտոնական հայտարարությունից հետո է պարզ դարձել, որ նա Բաքվում է՝ տեղափոխվել է հատուկ չվերթով: Ճիշտ այնպես, ինչպես Ալեքսանդր Լապշինը կամ Ֆահրադդին Աբոսզոդան:

Էլվինին մեղադրում են անջատողական կոչերի համար, բայց ոչ մի անջատողականություն նրա հայտարարություններում չի եղել: Անհասկանալի միջոցներով նրան փորձում են չեզոքացնել: Անգամ Ուկրաինան է հայտարարել, որ իրենք պաշտոնական մեղադրանք չեն ստացել Էլվինի մասին: Անհասկանալի իրավիճակ է: «Հորիզոն»-ի հետ հեռախոսազրույցում Էլվին Իսրաևի մտերիմներն ու ազգականները խուսափեցին հրապարակել անունները՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախ չդառնալու համար: Իսաևը մեղադրվում է Ադրբեջանի նկատմամբ անջատողական, նաև Իլհամ Ալիևին կյանքին ուղղված կոչեր անելու համար: Սոցիալական ցանցերում թալիշ ակտիվիստի գրառումներում և տեսանյութերում, սակայն, չհանդիպեց որևէ նման հայտարարություն: Առավել շատ քննադատություններ են Ալիևի կլանի հասցեին:

Ադրբեջանական իշխանությունը նրան ատամ է ցույց տալիս: Նրան հաճախ են սպառնացել, որ եթե բերանը չփակի, ապա նրա համար առնվազն շատ վատ կլինի, առավելագույնն էլ կզրկվի կյանքից: Էլվին Իսաևի անհետանալու և Ադրբեջանում հայտնվելու պատմության հետ միաժամանակ հայտնի է դարձել, որ դեռևս սեպտեմբերին Ռուսաստանի դատարանը որոշել է նրան զրկել 2001-ին ստացած քաղաքացիությունից, սակայն որոշումը չի իրագործվել: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցրել Իսաևի ադրբեջանական քաղաքացիությունը՝ նրա նկատմամբ իրավունքները պահելու համար: Իր հերթին, Ուկրաինան հերքում է տեղեկությունը, թե Էլվին Իսաևին Ադրբեջան են տեղափոխել այդ երկրից: Թե ինչպես է թալիշ բլոգերը մտել Ուկրաինա, և ինչպես է առանց այդ երկրից դուրս գալու հայտնվել Ադրբեջանում, առայժմ որևէ երկրի պատասխանատու մարմին չի բացատրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

01:18 09.08.2025

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

01:04 09.08.2025

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...

Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից

00:56 09.08.2025

Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից

Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իմ անձնական հանձնառությունն եմ տվել, որ խնդիր չեն ունենա Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծվել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կլուծեմ, կարող են զանգել ինձ»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […] ...

Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ

00:53 09.08.2025

Փաշինյանի և Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր համոզմունք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները մնալու են պատմության գրքերում։ «Շնորհակալ եմ այս 2 հրաշալի առաջնորդներին, ովքեր խիզախություն ունեցան անելու այն, ինչ այսօր արեցին։ Նրանց անունները մնալու են պատմության գրքերում»,-ասաց ԱՄՆ նախագահը։ Այս  խոսքերով Թրամփն ամփոփեց Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Ավելի […] ...

Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրան

00:40 09.08.2025

Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրան

Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- ասել է վարչապետը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ […] ...

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

00:35 09.08.2025

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին այսօր՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։     ...

BACK_TO_TOP