Ռուսաստանում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ զոհերի և վիրավորների թիվն ավելանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ռուսաստանում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ զոհերի և վիրավորների թիվն ավելանում է

17:04 25.10.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։

Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։ Նրա դրդապատճառների մասին առայժմ չի նշվում։

Լրացում․ Միջադեպը եղել է զորամասի պահակախմբի հերթապահ խմբի փոխարինման ժամանակ։ Նորոգման տեխնիկական բազայի ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված հրազենով կրակ է բացել ծառայակիցների վրա։

Նրանցից ութը տեղում մահացել է (թեև ռուսական ՊՆ-ն ի սկզբանե հերքել է զոհերի մասին տեղեկությունները)։ Եվ մի քանի զինծառայող վիրավորվել է։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախնական վարկած է շրջանառել, ըստ որի, հնարավոր է, զինծառայողի մոտ նյարդային խանգարում է եղել անձնական խնդիրների պատճառով։ Դեպքի վայր է մեկնել հատուկ հանձնաժողով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անդրեյ Կարտապոլովի ղեկավարությամբ։

Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի հարևանությամբ գործում է ռուսական բանակի երկու զորամաս՝ հրետանային և վերջերս բացված հրթիռային։ Երկրորդը զինված է «Իսկանդեր» հրթիռային համակարգերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP