13:28 02.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների […]
11:49 02.10.2019
Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]
11:47 02.10.2019
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ մեկնելուց առաջ երեկ Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա այլ մանրամասներ չհաղորդեց: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, սակայն դեսպանատնից չցանկացան մեկնաբանել հանդիպման փաստը:
10:10 02.10.2019
Ազգային ժողովում քննարկումների արդյունքում այսօր տեղի ունեցած քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, որով հստակեցվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկը։ Որոշումն ընդունվեց 99 կողմ ձայներով։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Հիմնավորումները ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ […]
10:05 02.10.2019
Սեպտեմբերի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում պարզվեցին ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ […]
17:42 01.10.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում […]
14:23 01.10.2019
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը՝ արված ՌԴ քննչական կոմիտեի կարգադրությամբ, ապացուցել է, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության կիրառման հետևանքով ծանր վնաս է հասցվել նրա դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը: Տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը: Քննիչներն այսօր Խաչատուրյան քույրերի փաստաբաններին ներկայացրել են փորձաքննության արդյունքները: Դատաբժիշկները հաստատել են նախապես արված ենթադրություններն այն մասին, որ […]
14:02 01.10.2019
Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների […]
13:53 01.10.2019
Մեկնարկում է Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց բարձրաստիճան հյուրերին, նշեց՝ պատիվ է նրանց հյուրընկալել այստեղ՝ Երևանում, այստեղ անցկացնել կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը: «Մենք ձգտում ենք առավելագույն չափով արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում` միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»,- ասաց նա: Նիստը շարունակվեց փակ ռեժիմով՝ առանց լրագրողների ներկայության:
13:28 01.10.2019
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Վլադիմիր Պուտինի օդանավը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի բոլոր պատվիրակներն արդեն Հայաստանում են: Նշենք, որ Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան […]
11:50 01.10.2019
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ «Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից:
10:39 01.10.2019
Հայ ծանրորդները ժամանեցին Երևան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես երեկ հայտնել էինք, ծանրորդներն ուշացել էին Կիև-Երևան չվերթից։ Պատճառն այն էր, որ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և օդաչուները որոշել էին վերադառնալ Բանգկոկ։ https://www.facebook.com/olypiccomarm/videos/2617161191639004/
10:00 01.10.2019
ԱԺ օրակարգում ընդգրկված է 19 հարց։ Ազգային ժողովը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցերը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության […]
08:09 01.10.2019
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
18:03 30.09.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով […]
16:59 30.09.2019
Հայաստան ժամանեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նախագահներին դիմավորելու են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
16:00 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: «Արմենիա» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:
14:34 30.09.2019
Թբիլիսիում ավարտված Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունում փայլուն հանդես եկան հայ շախմատիստները: Մեր գրոսմայստերներից Տիգրան Հարությունյանը 9 միավորից վաստակեց 7 միավոր և դարձավ միանձնյա հաղթող, իսկ Հովիկ Հայրապետյանը 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեկ այլ հայ շախմատիստ՝ Արման Միքայելյանը, 6 միավորով չորրորդն է: Նինո Գափրինդաշվիլիի գավաթի Ա խմբի մրցաշարին մասնակցել է 13 երկրի շուրջ 50 շախմատիստ:
12:48 30.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» […]
12:32 30.09.2019
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
10:06 30.09.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Միջնորդությունը վերաբերում էր խափանման միջոց կալանքը փոխելուն։ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու […]
22:07 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող […]
21:24 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ և 10 վիրավոր։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Ավելի ուշ Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել. «Արագածոտնի մարզի […]
17:01 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
16:06 29.09.2019
Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը: Նախաձեռնության այլ դիտրակումներ ներկայացնում ենք ստորև. «Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից […]
15:34 29.09.2019
Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին Թեհրանում առաջադրել են որպես Իրանի՝ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը: Այս մասին որոշման մասին ազդարարել են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Աշխարհի մշակույթը» միջոցառման ժամանակ: Հենց այդ միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշել են արվեստի և մշակույթի ոլորտում 70-ամյա […]
14:39 29.09.2019
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը կանցկացվի փակ ռեժիմով: Այս պահի դրությամբ Կառավարության վաղվա նիստի օրակարգում 10 հարց է՝«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններից մինչև Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագրի հաստատում, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի հաստատումից 2020 թվականի առողջապահական պետական […]
14:11 29.09.2019
Զարթոնքում այսօր ընթացքող ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանները մի երիտասարդ տղայի են բերման ենթարկել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հերթապահող ոստիկանները հայտնել են, որ երիտասարդը նշված համայնքի բնակիչ չի եղել, ամեն բան կատարվել է ընտրատեղամասի տարածքից դուրս: Երիտասարդը փորձել է սադրել, անպարկեշտ արտահայտություններ է արել: Ոստիկանները նրան տեղափոխել են բաժին: