TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

15:52 26.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է: Արդեն ավարտվել են պոկում վարժության մրցումները, և Սիմոնը առայժմ առաջինն է: Այսպիսով, նա արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ: Նա նախ` սանձել է 190 կիլոգրամանոց ծանրաձողը, […]

̰
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

14:15 26.09.2019

Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 1995-2007թթ.-ին:

̰
Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

14:07 26.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին […]

̰
Կառավարությունը 20 հազար դրամով ավելացնում է անտառապահների աշխատավարձերը

13:14 26.09.2019

Կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրանալու են մոտ 20 հազար դրամով։ Խոսքը վերաբերելու է 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետերի ու 512 անտառապահների անվանական աշխատավարձերին։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրեց, որ անտառապետերի աշխատավարձերը, առանց հարկերի, կազմում է ընդամենը 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ։

̰
Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը

13:02 26.09.2019

Կառավարության որոշմամբ` այսօր որպես Հայաստանին նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը։ Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝ Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա […]

̰
Փրկարարների աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունն ընդունեց որոշումը

12:19 26.09.2019

Փրկարար ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա առաջարկով կառավարությունն ընդունեց որոշում, որով հնարավորություն է տրվում այս փրկարար ծառայողներին հավելումներ վճարել։ Սրան հասնելու համար 2019 թվականի պետական […]

̰
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:53 26.09.2019

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությաւն պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա է դարձվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված արդյունքները: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան

11:32 26.09.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը, հաղորդագրություն են տարածել` տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում համատեղ և առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ մեքենաներ են վնասվել

11:04 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» […]

̰
Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում. տուժածի վիճակը ծանր է

10:25 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]

̰
Թուրքիան հայ ժողովրդի համար շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք․ Փաշինյան

09:26 26.09.2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով․ «Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ […]

̰
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ

20:53 25.09.2019

«Ժողովուրդ» օրաթերթը շտապ հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործի առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եվ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի […]

̰
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

19:39 25.09.2019

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]

̰
Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝  Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար

18:48 25.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն […]

̰
Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե  մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

18:28 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեր մարզիկը առայժմ երրորդն է: Պոկում վարժությունում նա հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները` հերթականությամբ բարձրացնելով 171, 175 ապա 178 կիլոգրամանոց ծանրաձողը: Այսպիսով, Սամվելը արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա  3 կիլոգրամով […]

̰
Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները

16:57 25.09.2019

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Խմբագիրները հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով […]

̰
Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին և լքեց մրցաշարը. Շախմատի աշխարհի գավաթ

16:49 25.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց   Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին:  Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]

̰
Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

16:10 25.09.2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

14:46 25.09.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]

̰
3,314.0 մլն դրամի խախտումներ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում  

14:36 25.09.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թվականի ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա […]

̰
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք

13:47 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Կից հրապարակվել են նաև լուսանկարներ:

̰
Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը

13:25 25.09.2019

Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին պարզ է դառնում DataLex դատական տեղեկատվական կայքէջում հրապարակված տեղեկատվությունից: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և կայացրել նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում:  

̰
Պատանդների ազատագրում, ահաբեկիչների չեզոքացում. տեսանյութ զորավարժությունից

13:03 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը […]

̰
Պահեստազորայինների հավաք Շենգավիթի զինկոմիսարիատում. զորավարժությունները շարունակվում են

11:27 25.09.2019

Հայաստանում անցկացվող զորավարժությունների շրջանակներում պահեստազորայինների հավաք է կազմակերպվել Շենգավիթի զինկոմիսարիատում: Այստեղ են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր այդ հավաքից:

̰
Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր. Փաշինյան

11:18 25.09.2019

Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ արագ փոփոխությունների փուլն արդեն սկսվել է, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն Հայաստանում կառուցելու այն ծավալների ճանապարհներ, ինչպիսին վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն […]

̰
Ահազանգ․ Էրեբունիում նոր աղբամաններից երկուսն այրել են

22:57 24.09.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Էրեբունիում նոր աղբամաններից են այրել։ «Էրեբունի… Նոր աղբամաններից երկուսը այրեցին: Իսկ այս քաղաքացին կրակն է հանգցրել, փրկել մնացածները»։

̰
Ի՞նչ է տեղի ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում

18:35 24.09.2019

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ լուրերին, թե «Արմավիր» ՔԿՀ-ում անհնազանդություն է, և ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ են: «Իրականում, ազատազրկված 51 անձինք հացադուլի մեջ չեն: Խնդիրը հետևյալն է. հիմնարկի ներսում տեղաբաշխումների հետ կապված՝ որոշ դատապարտյալների մոտ դժգոհություն է առաջացել, սակայն օրենքով սահմանված կարգով խնդիրը լուծվել է: Հացադուլավորներ չկան, […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք

18:23 24.09.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու […]

̰
Անկարայից Ստամբուլ է ուղարկվել պատրիարքի ընտրության կանոնադրությունը

18:13 24.09.2019

Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացում կարևոր քայլ է կատարվել. պաշտոնական Անկարան Ստամբուլ է ուղարկել պատրիարքական ընտրության կանոնադրությունը։ Ստամբուլից SHANTNEWS.am-ը տեղեկանում է, որ կանոնադրությունը մշակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Այն Հայոց պատրիարքարան է ուղարկվել պաշտոնական մեքենայով: Վեց էջից կազմված կանոնադրությանը կցված է Ստամբուլի յուրաքանչուր ընտրաշրջանից ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող պատգամավորների թիվը: Նախկին ընտրությանը մասնակցելու […]

̰
Հայկ Հարությունյանի մահվան նախորդ օրը առանձնատանը գտնվող երկու անձից բացի այլ մարդ բնակարան չի մտել. ՔԿ

17:18 24.09.2019

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել են Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի […]

̰
BACK_TO_TOP