TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Արխիվ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է. Hetq.am

16:38 24.09.2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով, որից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից:

̰
Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան. Պեսկովը հաստատել է

15:44 24.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Այո՛»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով TASS լրատվական գործակալության հարցին:

̰
Արտակարգ դեպք Արարատում. Յուվեցի Կարոյին պատկանող գազալցակայանում մեքենաներ են այրվում

15:28 24.09.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝  […]

̰
Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցու դին դուրս է բերվել Կարմիր խաչի միջնորդությամբ

15:11 24.09.2019

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ, հակամարտության կողմերի հետ կազմակերպության պայմանավորվածությունների հիման վրա, ադրբեջանցի Ռամին Աբդուլռահմանովի դին դուրս է բերվել Արցախի միջդիրքային տարածքից։ Այս մասին տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Այլ մանրամասներ նա հրաժարվեց հայտնել, քանի որ դա կհակասեր Կարմիր խաչի ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանցու դին, հիշեցնենք, այդտեղ հայտնվել էր ձախողված […]

̰
Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել է Բջնիի առանձնատանը՝ հրազենային վիրավորումով․ ՔԿ-ն պարզում է մահվան հանգամանքները

09:47 24.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել […]

̰
Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին. ArmLur.am

09:19 24.09.2019

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Իրավապահները վարկած են քննարկում, որ միգուցե նախկին ոստիկանապետին խփել են այլ անձինք, ոչ թե ինքնավնասում է կատարվել։ Նշվում է, որ դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի առանձնատանը։ Աղբյուրի հետ զրույցում ոստիկանությունից հաստատել են, որ հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին, հանգամանքները պարզվում […]

̰
Վայոց ձորի մարզպետը հրաժարական կտա

00:53 24.09.2019

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն […]

̰
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն. Ծանրամարտի ԱԱ

19:22 23.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]

̰
Զինվորը հրազենային վնասվածք է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ

18:22 23.09.2019

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է տեղեկացրել ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի՝ մարտական դիրքում հրազենային վնասվածք ստանալու դեպքի մասին: «22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով […]

̰
Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները ողջունել են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

18:11 23.09.2019

Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը: «Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց: Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]

̰
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հարցաքննվել է

17:31 23.09.2019

Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանակներում։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

̰
Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար

16:23 23.09.2019

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։ Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման […]

̰
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ

15:51 23.09.2019

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է […]

̰
17 տարի անց բացահայտվել է ռուս երգիչ Միխայիլ Կրուգի սպանությունը

13:53 23.09.2019

Ռուսաստանի քննչական կոմիտեն 17 տարի տևած քննությունից հետո բացահայտել է ռուս հայտնի երգիչ, շանսոն ոճի կատարող Միխայիլ Կրուգի սպանությունը, որ տեղի է ունեցել 2002 թվականին։ Քննիչները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Պարզվել է, որ «Տվերյան գայլեր» հանցավոր խմբի անդամները, որոնք հարձակվել են հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող […]

̰
Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

13:03 23.09.2019

Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ծրագիրը իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ: «Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի […]

̰
Ադրբեջանն ընդունեց իր զինծառայողի կորուստն առաջնագծում

12:06 23.09.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ զինծառայող է կորցրել Արցախի առաջնագծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում։ Սակայն ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բաքուն հայտարարել է, թե իբր իրենց զինծառայողը միջդիրքային գոտում հայտնվել ու հայկական կողմի կրակից սպանվել է մոլորվելու արդյունքում։ Մինչ այդ Արցախի պաշտպանության բանակից արդեն հայտարարել են, որ երեկ ցերեկը տեղի […]

̰
Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը քննվում է․ ՔԿ

11:58 23.09.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՔԿ-ն հայտնում է, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Այս պահին առգրավվել են դեպքի հարակից […]

̰
56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց

11:42 23.09.2019

Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո Ազգային ժողովը քվեարկության դրեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որով նախատեսվում է 56 մլրդ դրամը վերադարձնել տնտեսվարողներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորներն իրենց ասելիքը կարող են հնչեցնել քվեարկությունից հետո: Այն ընդունվեց 93 կողմ ձայներով:

̰
Տնտեսվարողների պարտքերը կվերադարձվեն առանց նրանց մոտ ստուգումներ կատարելու

11:31 23.09.2019

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն էր այսօր ԱԺ-ում ներկայացնում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելկու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նա ընդգծեց 3 կարևոր կետ, որոնք կարգավորվում են պետության պարտքը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նշված օրենքով: «3 հարց կա կարգավորվող․ մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավելացվող դեբետային գումարների մարման հերթականությունն ենք հստակեցնում, այսինքն՝ 18թ-ի հունվարի 1-ից […]

̰
Շոու-բիզնեսի ներկայացուցիչը ՀՀ պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ․ հարուցվել է քրգործ

11:26 23.09.2019

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական […]

̰
Վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է․ Արծրուն Հովհաննիսյան

09:46 23.09.2019

Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»,-գրել է նա։ https://www.facebook.com/arcrun/posts/2492703887431871

̰
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ

09:35 23.09.2019

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հայկական կառույցների ղեկավար կազմերի հետ հանդիպումներն առավել գործնական բնույթ կկրեն

21:51 22.09.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Լոս Անջելեսից հաղորդում է, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆորնիայի հայկական կառույցների ղեկավար կազմերի հետ: Փաշինյանը նշել է, որ ուրախ է ընդլայնված կազմով հանդիպման համար և հույս հայտնել, որ հետագայում առավել գործնական բնույթի հանդիպումներ կլինեն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանի այցն ուղեկցվել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայով

21:33 22.09.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱՄՆ-ից հայտնում է, որ ԱՄՆ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ուղեկցվել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է

21:18 22.09.2019

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու […]

̰
Խոշոր վթար Երևանում. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

20:47 22.09.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետեւ Mercedes-ն առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 […]

̰
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ

20:43 22.09.2019

«Հանդիպում եմ ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԱԱ

16:06 22.09.2019

Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:  Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկը  երրորդն է: Նա արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրել է 168 կգ կշռող ծանրաձողը, ապա երկու անգամ չի կարողացել սանձել […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

14:40 22.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MA 530 համարանիշի ավտոմեքենյով Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս, Ծաղկաձորի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել […]

̰
Ահազանգ․ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա

22:10 21.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն իր էջում ահազանգել է, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս տոնական օրով ստիպված եմ գրել մարդկային վայրագ տեսակի մասին, որ Հայաստանի սիմվոլներից մեկի վրա զենք է բարձրացնում՝ արդեն որերրորդ անգամ։ Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ Սև արագիլի վրա։ Ուղեղիս մեջ չի […]

̰
BACK_TO_TOP