16:20 21.09.2019
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցիների և դաղստանցիների մասնակցությամբ: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: «Կոնֆլիկտի մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Դեռևս պաշտոնապես չբացված «Проспект Славы» մետրոյի կայարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է 16 մարդ: Ինչ-որ մի պահի փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի: Այդ […]
15:23 21.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]
13:32 21.09.2019
Գյումրիում այսօր ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը շնորհելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մրցանակը ստանում է մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից տեղափոխվել է գյուղ: «Մարդ, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքը անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, նա հավատացել է իր ուժերին և ստեղծել […]
13:24 21.09.2019
Սյունիքի մարզի Լիճք և Տաշտում համայնքների մերձակա անտառային տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը երկու մարտական հաշվարկ է ուղարկել: SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ հրդեհը գնալով ակտիվանում է, և կրակը գյուղից արդեն տեսանելի է: Այրվողն անտառային տարածք է՝ սարերի մեջ, բայց Լիճք և Տաշտում գյուղերը մոտ են: Քիչ առաջ քամի է բարձրացել, այսօր էլ քամիներ են սպասվում, […]
10:20 21.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից […]
10:09 21.09.2019
Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:40-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փ.-ն Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին պատկանող՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW X6 -ն էլ առաջ […]
00:31 21.09.2019
Հայաստանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորանքը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։ Անկախություն, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդն և կառավարությունը լուրջ քայլեր են կատարել, որպեսզի ընդլայնեն քաղաքական […]
18:08 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բուժման համար երկու շաբաթով թույլատրել մեկնել Գերմանիա: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ լրացուցիչ երաշխիքներ են պետք՝ համոզվելու, որ Օհանյանը չի խուսափի դատաքննությունից։ Դատավորը բավարարեց այդ միջնորդությունը՝ թույլատրելով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը […]
17:11 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]
16:15 20.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական […]
15:37 20.09.2019
Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
14:53 20.09.2019
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի թիվ 41 […]
13:49 20.09.2019
Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց արտահերթությամբ ներկայացված նախագծին, որը կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ Քվեարկության արդյունքով կողմ արտահայտվեց 92 պատգամավոր։ Խորհրդարանում այս նախագիծը ներկայացնելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրել է, որ, այսպես թե այնպես, սրանք տնտեսվարողների գումարներն էին, որ պետք է վերադարձվեին նրանց։ Հիմա դրա մի մասը կիրականացվի […]
13:35 20.09.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի՝ կապված ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության, այնպես էլ Ադրբեջանի առաջարկած գերիների փոխանակման և նաև Ադրբեջանում վերջին շրջանում աննախադեպ հաճախակի դարձած զորավարժությունների հետ: Տոնոյանն ասել է, որ Երևանը չի բացառում Ադրբեջանում պահվող հայ գերիների և Ստեփանակերտում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը, սակայն դրա վերջնական պատասխանը Արցախում է: […]
11:44 20.09.2019
Ջերմուկցիներն այսօր առավոտից գործադուլ ու դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ: Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջում դասադուլի կամ գործադուլի կոչ երբեք չի եղել, ամեն ինչ թողել են ինքնաբուխ լինի, սակայն այսօրվա ակցիան ապացուցեց՝ Ամուլսարի հարցում Ջերմուկի բնակչության մեջ կա այն պատկերացումը, որ կարող են ինքնակազմակերպվել և ընտանիքներով […]
11:15 20.09.2019
Ազգային ժողովում այսօր գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կա ընդամենը 1 հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ ներկայացնում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին հատուկ ընթացակարգ, որով առաջին ընթերցումից հետո օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջինից 24 ժամ անց։
11:14 20.09.2019
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
10:03 20.09.2019
Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են Բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Այսօր դասադուլ և գործադուլ է հայտարարվել Ջերմուկում և Գնդեվազում։ Այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում ընդդեմ Ամուլսարի շահագործման՝ հեծանվաերթ, մոտոերթ, ֆլեշմոբեր։ Ժամը 18։30-ին Երևանում բոլոր խմբերը կհավաքվեն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից երթ կսկսվի։
00:55 20.09.2019
Փարիզում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան), հաղորդում է Le Mond-ը։ Նա մահացել է հիվանդանոցում, 92 տարեկան հասակում։ Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի […]
23:46 19.09.2019
Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
18:27 19.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից […]
17:56 19.09.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային […]
17:23 19.09.2019
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության […]
14:12 19.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»:
13:39 19.09.2019
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու […]
13:26 19.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն հրապարակված է ԱԺ կայքում: Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցությունը:
12:34 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է խոշոր զորավարժություն, որն իր մասշտաբներով աննախադեպ է։ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ իրենք կազմակերպելու են նաև զորահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այս մասշտաբի զորավարժություններ Հայաստանում չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանը դուրս չի գալու ստանձնած միջազգային պարտավորություններով նախատեսված […]
11:56 19.09.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չի մեկնաբանել տեղեկությունը, իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել: Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից […]
11:37 19.09.2019
«Մի կողմից արտաքին շուկայում (Իրանի Իսլամական Հանրապետություն, արաբական մի շարք երկրներ) Հայաստանում աճեցված կենդանի ոչխարների և ոչխարամսի նկատմամբ առկա պահանջարկը, ինչպես նաև Հանրապետությունում ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանները, մյուս կողմից՝ այծի կաթից վերամշակված արժեքավոր պանրի տեսակների նկատմամբ պահանջարկի ավելացումը, հուսալի երաշխիք են հանդիսանում այս ոլորտի կայուն զարգացման համար»։ Այս մասին գրված է Հայաստանում […]
11:16 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց նախագիծը, որով Արտաքին գործերի նախարարությունը դեսպանություն կբացի Իսրայելում։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք վաղուց էին աշխատում այս որոշման վրա։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Զոհրաբ Մնացականյանը խուսափեց որևէ ժամկետ նշել, թե երբ կբացվի դեսպանությունը։ Նախարարը բացատրեց, որ շատ բան կախված է նաև ընդունող կողմից՝ Իսրայելից։ Ինչ վերաբերում է Հայաստանում Իսրայելի դեսպանություն […]