TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Փաշինյանը նշանակեց ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ․ սպասվում են հրամանագրեր

11:13 19.09.2019

Կառավարության նիստից առաջ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նշանակել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Էդուարդ Մարտիրոսյան (ԱԱԾ տնօրենի տեղակալ), Ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Արման Սարգսյան (Ոստիկանության պետի առաջին տեղակալ)։ Փաշինյանն ասաց, որ ֆորմալ առումով սպասում են նախագահի հրամանագրերին, և արդեն իսկ կարող են շնորհավորել պաշտոնյաներին։

̰
Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

11:11 19.09.2019

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի […]

̰
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

23:03 18.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում  կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ […]

̰
Վալերիյ Օսիպյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

17:50 18.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Հայտնի է Բոլթոնին փոխարինողի անունը

17:42 18.09.2019

Միացյալ Նահանգների նախագահը իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջի հրապարակմամբ՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Օ՛Բրայանը մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանի պաշտոնը։ I am pleased to announce that I will name Robert C. O’Brien, currently […]

̰
Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի հիմնադրամի ղեկավար

17:10 18.09.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար։ Այս մասին տեղեկությունները հաստատել են համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ջորկաեֆը ղեկավարելու է FIFA-ի հիմնադրամի գործունեությունը՝ աշխարհով մեկ սպորտային ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական զարգացման, սպորտի հանրահռչակման ուղղությամբ։ Հայազգի ֆուտբոլիստը, հիշեցնենք, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Մեծ […]

̰
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Կոշ» ՔԿՀ պետն ու ևս երկու անձ. ԱԱԾ

16:59 18.09.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 […]

̰
Արցախի ԱԳՆ արձագանքը ՏԻՄ ընտրությունների ֆոնին Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություններին

16:49 18.09.2019

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի […]

̰
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան

14:35 18.09.2019

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետև էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ այսօր ցանկանում […]

̰
ՀՀ ոստիկանապետի պարտականությունների կատարումը այս պահին դրված է Արման Սարգսյանի վրա. Աշոտ Ահարոնյան

14:18 18.09.2019

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ: «Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար, նիստն ավարտվեց: Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա»,- ասաց […]

̰
Սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը   

13:59 18.09.2019

Ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը:  Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից, №100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն:  Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները […]

̰
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

13:51 18.09.2019

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Դրանում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:

̰
Վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

12:42 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից: Ենթադրաբար, ՀՀ նախագահը այսօր կստորագրի հրամանագիրը: Հրամանագիրն այսօր կհրապարակվի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Օսիպյանը հեռանալու է իր պաշտոնից:

̰
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

12:26 18.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է

12:07 18.09.2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Լյովա Բաղդասարյան կասկածվում է կաշառք ստանալու մեջ (Քր. օր.-ի 311-րդ հոդված)։

̰
Անվտանգության խորհրդի նիստում ոստիկանապետի հրաժարականի թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահ

11:50 18.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո հրաժարականի դիմում է գրել Վալերի Օսիպյանը: «Անվտանգության խորհրդի նիստին չէր կարող քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կար հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ […]

̰
Տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է. Դավիթ Տոնոյանի հրաժարականի հարց չի քննարկվել

11:32 18.09.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված փակ նիստին հրավիրված էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. մինչ նիստը լրագրողները զրուցել են նրա հետ՝ հարցեր ուղղելով այն մասին, թե արդյոք արդարացված են հրաժարականի մասին լուրերը: Տոնոյանը պատասխանել է. «Ինչպես տեսնում եք, արդարացված չէ, չի քննարկվել: Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնացված աշխատանք է տարվում՝ որպես կառավարության անդամ»: […]

̰
Արմավիրի մարզում 3 բնակչի նկատմամբ սպանության փորձ է կատարվել. հանգամանքները պարզվում են

11:10 18.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից: 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ […]

̰
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը մեկ շաբաթով կայցելի Հայաստան

09:58 18.09.2019

Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում։ Այս մասին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա կարծիքով, 2018-ի թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար. «Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

00:01 18.09.2019

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի ) Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»,- գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է․ «Անկախ Ամուլսարի թեմայի հետ կապված իմ տարաձայնությանը Նիկոլի հետ, եթե երկրում հակահեղափոխական վիճակ առաջանա, […]

̰
Օսիպյանը կհեռանա․ Armlur.am

21:47 17.09.2019

Ինչպես հայտնի է` այսօր տեղի  է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա:

̰
Բջնի գյուղում տներ են այրվում․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

21:09 17.09.2019

Սեպտեմբերի 17-ին` ժամը 20:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արոնյանը հաղթեց Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ. Շախմատի աշխարհի գավաթ

18:18 17.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաքսիմ Մատլակովին: Այսպիսով, երկու խաղի արդյունքում Արոնյանը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը թայ բրեյքից հետո, քանի որ դասական երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի՞ գրավը. դատարանը սեպտեմբերի 20-ին կհրապարակի որոշումը

16:27 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող […]

̰
Դատարանը դարձյալ մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

15:38 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց

13:21 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

̰
ՀՀ-ից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրերում մկնդեղի մասին տվյալները հին են. ՍԱՏՄ պարզաբանումը

12:38 17.09.2019

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հրապարակել է տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Վարչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ SHANTNEWS.am-ն այս առնչությամբ փորձեց արձագանք ստանալ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից: ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
ՊԵԿ-ը վերջին 3 ամիսներին բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք

12:26 17.09.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ  բացահայտվել է 43 դեպք: Մասնավորապես, […]

̰
Հայկական շշալցված ջրերում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ․ ԱՄՆ-ից ահազանգում են

11:27 17.09.2019

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA) հայտնում են՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ Նշենք, որ մկնդեղը հայտնի է իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական արտադրողների շշալցրած մեկ լիտր ջրում պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման […]

̰
Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում

11:16 17.09.2019

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ […]

̰
BACK_TO_TOP