22:43 31.07.2019
Արձակուրդում գտնվող վարչապետն ամփոփել է այսօրվա շրջագայության արդյունքները։ Ազատ ժամանակն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։ Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այնուհետ […]
22:05 31.07.2019
Հալեպն այսօր հերթական անգամ ահաբեկիչների հրթիռակոծման թիրախ է դարձել: SHANTNEWS․am-ի աղբյուրի հաղորդմամբ` ահաբեկիչները հարվածել են բնակելի շրջաններին։ Հրթիռների թիրախ է դարձել վարժարաններից մեկը: Զոհվել է մեկ երեխա, իսկ վեցը ծանր վնասվածքներ են ստացել։
20:26 31.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներով հարուցվել է քրեական գործ։ Հաղորդագրության համաձայն՝ պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]
17:51 31.07.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացում է. «Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: […]
16:36 31.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է»:
12:57 31.07.2019
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկեցությանը […]
12:00 31.07.2019
ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007 թվականին ընկերոջը որպես վարորդ, իսկ 2012 թվականին նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում: Նրանք, սակայն, մինչև 2017 թ. հոկտեմբերը փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում […]
10:00 31.07.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]
09:49 31.07.2019
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված՝ այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված […]
21:16 30.07.2019
Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է դատավորի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշել է, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարոսյանի խոսքերով՝ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, […]
20:42 30.07.2019
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: Արտիստն իր կարիերան սկսել է Երևանի պատանի ահնդիսատեսի թատրում 1949-1952 թվվականներին: 1970-1976 թթ. աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1976-1978 թթ. աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1980-1984 թթ. աշխատել է Երևանի […]
18:42 30.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Մանվել Գրիգորյանը նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստին Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դրամական միջոցների վրա կալանքը հանելու համար, սակայն նիստի վերջում որոշում կայացվեց կալանքը ուժի մեջ թողնել: Դրամական […]
18:16 30.07.2019
Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գայլը ոչխարներ է հոշոտել։ Դեպքը եղել է ոչ թե սարում, այլ գյուղի տնտեսություններից մեկում։ Օրը ցերեկով գիշատիչը մոտեցել է Բյուրակն գյուղի բնակիչ Հմայակ Կիրակոսյանի տանը։ Նրա ոչխարները եղել են ոչ թե անասնագոմում, այլ հարևանի բակում՝ առանձնացված բաց տարածքում։ Հմայակ Կիրակոսյանը SHANTNEWS-ի թղթակցին պատմել է, որ փարախում 29 […]
16:48 30.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, […]
15:50 30.07.2019
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված […]
00:14 30.07.2019
Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա․-երը։ […]
19:33 29.07.2019
Հուլիսի 29-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը` նշելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:10 29.07.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված […]
15:00 29.07.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի […]
12:37 29.07.2019
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N […]
09:13 29.07.2019
Առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ բեռնատար գնացք է հրդեհվել: Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմում եղել է 50 տոննա տարողությամբ 17 գլանատակառ՝ բեռնված բենզինով: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 9 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 7 գլանատակառներ և դրանցից արտահոսող վառելիքը: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը: Հրդեհը մեկուսացվել է […]
20:25 28.07.2019
ArmLur.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել և ում աշխատասենյակը խուզարկել էին: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել […]
10:42 28.07.2019
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Newsday-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։ Ոստիկանները գտել են հանցագործության գործիք հանդիսացող զենքը, որոնողական աշխատանքներ են տարվում՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։
10:18 28.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ […]
23:04 27.07.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են հատուկ ջոկատայինների գործողությունները։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ և քաղաքի այլ հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ են։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:
22:02 27.07.2019
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 779-ի։ «Տրուբնայա» հրապարակը ոստիկանները շրջափակել են, ակցիայի մասնակիցներին հեռացնում են։ Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակից ուսանողը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոյին, իրավապահները նրա ձեռքերը ոլորեցին և բերման ենթարկեցին։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:
20:13 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհը ներկայումս փակ է։