10:50 27.04.2019
Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի […]
08:30 27.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը […]
19:41 26.04.2019
Շրի Լանկայում երեք պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ պայթյունները տեղ են ունեցել երկրի արևելքում՝ Կալմունայ քաղաքում, որտեղ իրավապահ ուժերը հակաահաբեկչական գործողություններ էին իրականացնում:
15:20 26.04.2019
Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում»,- հաղորդվում […]
20:27 25.04.2019
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, […]
18:18 25.04.2019
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]
14:30 25.04.2019
Այսօր՝ 25/04/2019-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Այս մասին տեղեկանում ենք Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008-ին և վերաբերում էր նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, […]
14:28 25.04.2019
ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման մեջ նշված է. «Հաստատել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9 […]
13:32 25.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած […]
12:03 25.04.2019
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին` ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին` ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի […]
11:24 25.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայաստանում` «Աստղիկ» ԲԿ-ում, կատարվել է լյարդի առաջին փոխպատվաստումը. «Երեկ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական […]
22:46 24.04.2019
Կոլորադո նահանգի սենատն այսօր միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը:
19:02 24.04.2019
Հայաստանն արդեն կատարել է ռուսական արտադրության «Սու-30» կործանիչ ինքնաթիռների գնման համար անհրաժեշտ առաջին վճարումը: Այս մասին Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքերով՝ առաջին փուլով նախատեսվում է գնել 4 միավոր այս ինքնաթիռներից, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա: Իսկ մատակարարումները սպասվում են այս տարվա ավարտին կամ մյուս տարվա սկզբին: […]
18:55 24.04.2019
«Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը»:
16:52 24.04.2019
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: «Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- «Руна» պարբերականին տված […]
11:03 24.04.2019
Սաուդյան Արաբիայում երկրի 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ են կիրառել, հայտնում է EuroNews-ը: Նշվում է, որ նրանք կապ են ունեցել ահաբեկչության հետ: Մահապատժի ենթարկվածներին մեղադրել են ծայրահեղական գաղափարախոսության, կրոնական թշնամության, ահաբեկչական խմբերի ձևավորման մեջ: Մարդկանց գլխատել են Էր Ռիադում, Մեդինայում և այլ քաղաքներում: Երկրում մահապատիժը կատարվում է գլուխը թրով կտրելու եղանակով:
10:22 24.04.2019
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի կինոթատրոնում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են վերահսկել իրավիճակը, ռումբը գտել են կասկածելի մոտոցիկլետը խուզարկելիս: Այս մասին հայտնում է News 1st հեռուստաալիքը: https://twitter.com/eSPAINews/status/1120917145301467136?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1120917145301467136&ref_url=https%3A%2F%2Fiz.ru%2F871679%2F2019-04-24%2Fvzryv-progremel-v-kinoteatre-kolombo-na-shri-lanke Սուրբ Զատկի օրը երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների շարքի հետևանքով զոհվել է 359 մարդ:
09:33 24.04.2019
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:
08:41 24.04.2019
Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները: Մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է մինչ այդ մրցաշարի առաջատարներից մեկը հանդիսացող Պյոտր Սվիդլերին: Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է Գեորգ Մեյերին, Արկադի Նայդիչը՝ Վինսենտ Կեյմերին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Ֆրանցիսկո Վալյեխոյին: Կարուանա-Կարլսեն պարտիան ավարտվել է […]
22:30 23.04.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: Նախկին արքայական պալատ Վերսալից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Հարակից տարածքներից մարդիկ տարահանվել են, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 հրշեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ փողոցներ փակ են: Ֆրանսիական լրատվամիջոցներն էլ հայտնում են մեկ տուժածի մասին: […]
17:50 23.04.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով […]
13:07 23.04.2019
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացուհին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
11:02 23.04.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկությունների օր էր, և քվեարկության դրվեցին նախորդ օրերին քննարկված նախագծերը։ Բոլոր այս նախագծերը, չնայած քննարկումների ընթացքում եղած տարակարծություններին, ընդունվեցին միաձայն։ Որևէ դեմ կամ ձեռնպահ ձայն այսօր չգրանցվեց։ Ընդունված հարցերը սրանք էին․ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու […]
10:27 23.04.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո […]
07:52 23.04.2019
Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ առնվազն 54 մարդ է մահացել գերհոգնածությունից՝ ապրիլի 17-ին երկրում անցկացված համընդհանուր ընտրություններից հետո ձայների հաշվարկի գործընթացում։ Այս մասին հայտնում է տեղի tempo.co առցանց պորտալը։ Բացի այդ, նրա խոսքերով՝ ընտրական հանձնաժողովների ևս 32 անդամ հոսպիտալացվել է։ Բուդիմանը նշել է, որ զոհերից ու հոսպիտալացվածներից շատերի մոտ աշխատանքային […]
19:18 22.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:
15:20 22.04.2019
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած […]