TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Արխիվ

ԱՄՆ-ը ցանկանում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար․ Բոլթոն

20:41 03.03.2019

ԱՄՆ-ը ձգտում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Ես կցանկանայի տեսնել կոալիցիա, այնքան մեծ, որքան կկարողանանք հավաքել՝ ողջ կոռումպացված ռեժիմը փոխելու համար»,-ասել է Բոլթոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Անցած շաբաթ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի «ապստամբության» ձախողման մասին։ Նա հունվարի […]

̰
Համա նահանգում ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

14:25 03.03.2019

Սիրիական Համա նահանգի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Հաղորդվում է, որ գրոհայիններն օգտվել են եղանակային վատ պայմաններից, սակայն սիրիական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով ահաբեկիչներից մի քանիսին և նրանց տեխնիկան։ Հարձակումը […]

̰
Խոշոր ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղում

11:58 03.03.2019

Այսօր Երևանում խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը Վթարի պահին Honda-ն լիցքավորող բենզալցակայանի աշխատակիցը վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր […]

̰
Ալժիրում ցույցերի ժամանակ տուժել է մոտ 200 մարդ

09:13 03.03.2019

Ալժիրում ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ տուժել է 183 մարդ։ Այս մասին հայտնում է APS գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Ցուցարարները դեմ են հանդես եկել երկրի նախագահ, 81-ամյա Աբդել Ազիզ  Բուտեֆլիկայի՝ ընտրություններին մասնակցելու որոշմանը։ Տուժածներից 56-ը ոստիկաններ են։ Հաղորդվում է սրտի նոպայի պատճառով մահվան մեկ դեպքի մասին։ Տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 45 […]

̰
Ահազանգ «Կովկաս» ռեստորանում, «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և «Կովկաս» պանդոկում ռումբի տեղադրման մասին

22:44 02.03.2019

Մարտի 2-ին՝ ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
ՊՎԾ-ն անդրադարձել է «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի հայտարարությանը

21:43 02.03.2019

Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից […]

̰
Հրազդան գետի հունի բարձրացման հետևանքով հեծանվորդներն արգելափակվել էին ջրում. ԱԻՆ

16:22 02.03.2019

Մարտի 2-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է, և հեծանվորդներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը […]

̰
Շիրակի պետական համալսարանում այսօր ռեկտոր են ընտրում

13:32 02.03.2019

Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա է 23-ը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մինչ մրցույթի մեկնարկը համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, ըստ օրակարգի, քննարկեց երեք հավակնորդների պաշտոնապես թեկնածու համարվելու հարցը։ Նախ` քննարկվեց հավակնորդ Մանուշակ Կարապետյանի հարցը, որը, բացի բուհի դասախոս լինելուց, ներկայում աշխատում է որպես ՇՊՀ 3-րդ ավագ […]

̰
ԱԻՆ-ը հորդորում է չերթևեկել Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներով

13:07 02.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Երեկ, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N […]

̰
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

13:00 02.03.2019

Մարտի 1-ին` ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված […]

̰
Երևանում բախվել են Suzuki-ն և 48 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ

12:01 02.03.2019

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki   և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության […]

̰
Ալժիրում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան զոհեր և վիրավորներ

10:15 02.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Այս մասին հայտնել է BBC-ն: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]

̰
Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա

10:06 02.03.2019

Մարտի 1-ին` ժամը 12:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան […]

̰
Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հայերի հիշատակը

08:45 02.03.2019

ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթում հայերի դեմ իրականացված կոտորածի զոհերին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ի դեպ նույն գործիչը օրեր առաջ, հիշատակել էր Խոջալուի դեպքերի զոհերին, ինչից հետո խիստ քննադատության էր արժանացել սփյուռքի հայկական կազմակերպություների կողմից: Վերջիններն անգամ […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են Գյումրի-Երևան մարդատար էլեկտրագնացքն ու Ford-ը

23:24 01.03.2019

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածին հարակից գնացքի գծերի վրա բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի 35 VV 618 համարանիշի և Եփրեմ Վարդանյանի վարած Գյումրի-Երևան մարդատար ЭП2Д 0003 համարանիշի էլետրագնացքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Սկզբնաղբյուրը հայտնում է, […]

̰
Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ․ ԱՆ

21:28 01.03.2019

Կիևից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հաստատվել է կարմրուկ։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը․ «PS 611 չվերթով Կիևից Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ․ թռիչքը` Կիևից 24.02.2019թ.` ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019թ․` ժամը 00:47-ին: Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, […]

̰
Վարչապետը և նախագահը միմյանց պատմել են իրենց այցերի և հանդիպումների արդյունքների մասին

19:29 01.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցի սկզբում ասել է․ «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ […]

̰
Փաշինյանը մեկնելու է Բրյուսել՝ ԵՄ պաշտոնյաների հետ բանակցությունների

19:06 01.03.2019

«Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները»,- նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նաև նախագահում է ԵԱՏՄ օրգաններում, իսկ ԵԱՏՄ […]

̰
Բաքուն ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին բողոքելու է Վանեցյանի խոսքերի համար

18:53 01.03.2019

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ հայկական կողմը նախատեսում է բնակեցնել Արցախի ազատագրված տարածքները ու դրանով վերջ դնել հողերը հանձնելու մասին խոսակցություններին, դժգոհություն են առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, որ այս հարցով դիմելու են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ տեղեր։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

18:06 01.03.2019

Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։ https://www.facebook.com/Armpresident/posts/324018358247441

̰
Ադրբեջանը Ֆահրադդին Աբոսզոդային պաշտոնապես մեղադրեց հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ

16:37 01.03.2019

Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում ձերբակալված, ապա՝ փետրվարի 28-ին, Մոսկվայի դատարանի ժամանակավոր պահման վայրից անհետացած Ֆահրադդին Աբոսզոդայի՝ Բաքու տեղափոխելու վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281.2 (պետականության դեմ կոչեր) և 283.1 (ազգային, ռասսայական կամ կրոնական հրահրումներ կազմակերպելը) հոդվածներով: Միաժամանակ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարության մեջ նշվել է, որ Աբոսզոդայի դեմ կան հավաստի փաստեր, […]

̰
Վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի ապօրինությունները բացահայտվել են. խարդախությամբ հափշտակվել է մոտ 1 մլն դոլար

16:13 01.03.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձևական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ավանդ ձևակերպելու պատրվակով […]

̰
Դադարեցվել է Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը

15:46 01.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

15:45 01.03.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել

15:04 01.03.2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նա հայտնեց, որ հացադուլ սկսած կալանավորները դժգոհում են իրենց քրեական գործերից, պահանջում են վերանայել քրգործերը: Նավիկյանը նաև հայտնեց, որ կալանավորները հացադուլավորների համար նախատեսված խցում են՝ բժիշկների հսկողության տակ: ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել կալանավորներ […]

̰
Ռուսաստանում ահաբեկչությունների շարք են կանխել

12:57 01.03.2019

Ռուսաստանի իրավապահները Խանտի-Մանսիյսկում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բջջի անդամներին, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում։ Այս մասին հայտնի է դարձել երկրի ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողությունից հետո։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, կրել են միջազգային ահաբեկչական խմբերից մեկի (չի հստակեցվում, թե կոնկրետ որ խմբի) գաղափարախոսությունը և կապեր են ունեցել Հյուսիսային Կովկասի […]

̰
Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. ԱԱԾ մամուլի կենտրոն

12:02 01.03.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ: «Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը […]

̰
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ

12:02 01.03.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է «Կարևորելով 2008թ.-ի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը, Ընդգծելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, Արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը, Խստորեն դատապարտելով 2008թ.-ի նախագահական ընտրությունների […]

̰
Որպես պետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում Մարտի 1-ի բոլոր զոհերից․ վարչապետ

11:34 01.03.2019

«Արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին՝ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից»,- Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր տեսաուղերձում […]

̰
11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը․ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

11:13 01.03.2019

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները երկրի մայրաքաղաքում ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով այդ օրը զոհվեց 8 մարդ, ևս 2 մարդ այդ օրը ստացած վերքերից մահացավ ավելի ուշ։ Այս մասին իր այսօրվա ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը։ Եվ հիմա հարկ եմ համարում […]

̰
BACK_TO_TOP