15:36 21.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող […]
14:39 21.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ […]
14:24 21.02.2019
Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին: Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված […]
17:18 20.02.2019
Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Բարեբախտաբար, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են տղամարդուն, մոտեցել և հոգեբանական զրույց վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը չդիմի այդ […]
16:45 20.02.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել […]
12:14 20.02.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սերգեյ Սարուխանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ […]
11:53 20.02.2019
Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ համացանցում առկա հրապարակումների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն իրականացրել են համապատասխան ստուգումներ: Այդ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն են ուղարկվել պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների […]
11:42 20.02.2019
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով գնումների ոլորտում արված նոր բացահայտումների մասին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով ՀՀ-ում ձևավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար իրականացնում է առանձին ոլորտների և ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ: Այս առումով առանձնակի կարևորվում է պետական գնումների ոլորտը, որտեղ մրցակցային […]
11:27 20.02.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ Երևանում համանախագահները հանդիպելու են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահները Երևանից ուղևորվելու են Բաքու:
17:28 19.02.2019
Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որով երկրի զինված ուժերի զինծառայողներին արգելվում է իրենց ու ծառայակիցների մասին տեղեկություններ, նկարներ տրամադրել լրատվամիջոցներին կամ հրապարակել համացանցում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Նոր օրենքն առավել խիստ միջոցներ է սահմանում։ Զինծառայողներն իրավունք չեն ունենա զինծառայության, այդ թվում՝ պահեստազորի հավաքների ժամանակ օգտագործել սմարթֆոններ կամ ցանկացած այլ տեխնիկա, որը կարող է […]
17:25 19.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Հանդիպման թեման եղել է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: SHANTNEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից հաղորդում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ նախաձեռնությունն իրենց խմբակցության մի քանի պատգամավորներինն է եղել։ Նրա խոսքերով՝ պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվելու այդ […]
15:43 19.02.2019
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական Chanel նորաձևության տան մոդելյեր, ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնել է Le Figaro-ն: Պարբերականի տեղեկություններով` նրա ինքնազգացողությունը վատացել էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: 1983 թվականից նա Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր: Նա 1974թ. հիմնել է սեփական Karl Lagerfeld ապրանքանիշը: Լագերֆելդը ծնվել է Համբուրգում` բանկային ծառայողի ընտանիքում: […]
14:36 19.02.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014թ. հուլիսին ՀՀ Անշարժ գույքի […]
13:01 19.02.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի […]
12:53 19.02.2019
Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լուրջ խնդրի բախվեցին նաև այնտեղ հայկական վարորդական իրավունքներով աշխատողները: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության […]
12:20 19.02.2019
Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում. […]
17:12 18.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող […]
11:05 18.02.2019
Հայաստանն առաջին Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին-2020 թվականի սկզբին։ Իսկ ընդհանուր առմամբ, հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 նման կործանիչ գնել։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Մենք շարունակում ենք բանակցությունները հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ … Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ […]
15:14 16.02.2019
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]
14:19 16.02.2019
Իրանում զինծառայողների մեքենայի պայթեցման համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին մեղադրել է Պակիստանի իշխանություններին։ Իրանի բանակին զուգահեռ գործող այս զինված կառույցը անմիջականորեն ենթարկվում է հոգևոր առաջնորդին, ինչից կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքը նաև համաձայնեցված է բարձրագույն իշխանության հետ։ 27 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակման կազմակերպիչներին, ըստ գեներալի, աջակցում են Պակիստանի […]
20:09 15.02.2019
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի […]
00:14 15.02.2019
Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկիչը 350 կգ պայթուցիկով լի մեքենա է պայթեցրել 78 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյան հարևանությամբ, որը 2500 զինվորական էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին: Reuters-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգի՝ […]
18:27 14.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ. Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 […]
15:44 14.02.2019
Խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ծրագրի քվեարկություն: Իշխող մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իրենք չեն ցանկանում, որ Կառավարությունը ձախողի, սակայն ծրագրին կողմ քվեարկելու հավանականությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կընդունվեն ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստան»-ը հայտնեց, որ […]
12:14 14.02.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով […]
22:55 13.02.2019
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713
20:13 13.02.2019
Ֆրանսիայից Իսրայել մեկնող օդանավը բարձր մրրկաշարժի (turbulence) մեջ է ընկել չվերթի կեսին, ինչի պատճառով ուղևորներից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց օդանավակայանում սպասում են փրկարարները։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել, այս րոպեներին փրկարարները նրա ժամանմանն են սպասում Իսրայելի Թել Ավիվի «Բեն-Հուրիոն» օդանավակայանում՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Նրանց […]
12:30 13.02.2019
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում: «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական […]
19:45 12.02.2019
Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի […]
14:12 12.02.2019
ԱՄՆ Կոլումբիայի շրջանի շրջանային դատարանը հրապարակել է ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի, հակահայ և այլ քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզին դատարանի դահլիճից ազատ է արձակվել՝ պայմանով, որ կվճարի 20 հազար դոլար տուգանք ու 2 տարի փորձաշրջան կանցնի: Թեև թուրք գործիչն ընդունել էր մեղքը, իսկ մեղադրող կողմը 1 տարի ազատազրկում էր պահանջել, դատարանը չի ազատազրկել նրան։ Հիշեցնենք, […]