TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Արխիվ

Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանից գաղտնի հանձնել են Ադրբեջանին

00:38 01.03.2019

Թալիշ հայտնի քաղաքական գործիչ, թալիշական սփյուռքի առաջնորդներից մեկը համարվող Ֆահրադդին Աբոսզոդան, որը տարիներ շարունակ հետապնդվում է Ադրբեջանի կողմից՝ ազգային հողի վրա կոչեր հնչեցնելու համար, անհետացել է ՌԴ Լյուբերեցկի քաղաքային դատարանի ժամանակավոր պահման վայրից: Փետրվարի 28-ի ուշ երեկոյան՝ 22-ի սահմաններում, նրան դուրս են տարել խցից՝ թույլ չտալով, որ վերցնի անձնական իրեր կամ հագուստ, նստեցրել են մեքենա […]

̰
Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալողների կողմից առերևույթ խախտումների տվյալները փոխանցվել են ոստիկանություն. քաղաքապետարան

18:50 28.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների վերաբերյալ. «Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության […]

̰
Ռուսաստանում ինքնաթիռն ընկել է տան վրա․ կան զոհեր

18:34 28.02.2019

Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել: […]

̰
Հարցերը հարկավոր է հասցեագրել նրանց, ովքեր մասնակցել են դրան. Զախարովան` Խոջալուի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառմանը ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

16:36 28.02.2019

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]

̰
Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Նաիրի Պետրոսյանը թողնում է իր պաշտոնը

16:35 28.02.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Նաիրի Պետրոսյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այսուհետ զբաղվելու է բուն մասնագիտությամբ: «2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի […]

̰
ՀԱՊԿ քարտուղարի հարցը լուծվում է. ՌԴ փոխարտգործնախարար

12:52 28.02.2019

Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպությունը պետք է դինամիկ զարգանա և աշխարհագրական սահմաններում պատասխատատու կերպով ապահովի անվտանգությունը, իսկ կազմակերպության քարտուղարի հարցը լուծվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել էր ՀՀ ԱԳՆ […]

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ավարտվեց առանց ռեկտորի հրաժարականի հարցի քննարկման

12:35 28.02.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ ռեկտորն ամեն բան անում է ԵՊՀ-ի համար. «Ես համարում եմ, որ պետք է մեր ձեռքերը դնենք մեր խղճի վրա: Ոչ մի հորդոր չի կարող մեր վրա ազդել, որպեսզի ջնջենք մի մարդու աշխատանքը, ով ամբողջ կյանքը ծառայել է Երևանի պետական համալսարանին»: Քննարկման ընթացքում […]

̰
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը

12:21 28.02.2019

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել երկու գործառույթ. առաջինը՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան նախագահի կողմից նշանակվելը ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովների հանդիպումներ կազմակերպել՝ նրանց տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով, երկրորդը՝ հանձնաժողովների անդամների և օտարերկրյա պետություններում, […]

̰
Կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը. ԱԱԾ

12:09 28.02.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]

̰
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

18:00 27.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ մերժվել է գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին դատարանից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ դատարանը մերժել էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չի եղել, քանի որ ստացիոնար բուժում է ստանում:  

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ստավրոպոլում միկրոավտոբուսի վթարի մասին

16:48 27.02.2019

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք […]

̰
Ստավրոպոլում վթարից տուժած քաղաքացիների վիճակը միջին ծանրության է. ՀՀ ԱԻՆ

16:32 27.02.2019

Ստավրոպոլի երկրամասում՝ Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 6 անձ՝ ուղևորներն ու վարորդը: ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: «ՌԴ մեր գործընկերների փոխանցած տեղեկատվությամբ՝ մեկ կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հյուպատոսարանը հայտնում է, որ 6-ի վիճակն էլ միջին ծանրության է»,- ասաց նա: ԱԻՆ-ը […]

̰
Ստավրոպոլում միկրոավտոբուս է վթարվել, տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ

16:01 27.02.2019

Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել […]

̰
Տեղեկատվությունը, թե ՊՎԾ-ն 800-ից ավելի աշխատակից ունի, իրականությանը չի համապատասխանում. ՊՎԾ-ից հերքում են

15:22 27.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն արձագանքել է ՊՎԾ աշխատակազմի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՊՎԾ-ն 800-ից ավելի աշխատակից ունի, իրականությանը չի համապատասխանում։ ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատված է ՀՀ վարչապետի՝ անցյալ տարվա հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ, ըստ որի` ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների առավելագույն թիվը 130-ն է»,- տեղեկացնում են Պետական վերահսկողական ծառայությունից: […]

̰
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

14:40 27.02.2019

Փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն […]

̰
Այն օրը, երբ կապացուցվի, որ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, հրաժարական կտամ. նախարար

14:22 27.02.2019

ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողները նշեցին, որ շատերն ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, հոգաբարձուների խորհրդի անդամները հրավիրվում են ԱԱԾ: «Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, […]

̰
ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

14:20 27.02.2019

Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ինչպես տեղեկացնում […]

̰
ԱԱԾ-ն դեռ տեղեկություններ չի հաղորդում ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման պատճառների մասին

12:59 27.02.2019

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալման պատճառների, ձերբակալվածների ինքնության մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություններ չի հաղորդում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ դեռ տեղեկություն չունեն փոխանցելու: «Սպասենք, Քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ հաղորդվեց ՊՎԾ երկու աշխատակիցների ձերբակալության մասին:

̰
Իրանում Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները

12:47 27.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել […]

̰
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ձերբակալվել է

17:32 26.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը: Այս […]

̰
Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը յուրացրել է 8 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը

17:19 26.02.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը, […]

̰
Նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ

18:55 25.02.2019

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Թե երբ է նախատեսվում անցկացնել հանդիպումը, խոսնակը չի մանրամասնել, բայց ասել է, որ կազմակերպչական աշխատանքը շարունակվում է: Նշենք, որ մինչ այս երկու երկրների ղեկավարների շփումները եղել են զրույցի, ոչ թե […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16:08 25.02.2019

Հեռախոսազրույցը կայացել է փետրվարի 25-ին:

̰
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

15:25 25.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները: 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ […]

̰
«Կանաչ գիրքը»՝ տարվա լավագույն ֆիլմ․ «Օսկար-2019»

08:35 25.02.2019

Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը նվաճել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույնի կոչման համար պայքարել են նաև «Ռոմա», «Ֆավորիտը», «Սև հովազը», «Իշխանություն», «Աստղ ծնվեց», «Բոհեմյան ռապսոդիա»,«BlacKkKlansman» ֆիլմերը։ "And the Oscar goes to…'Green Book.'" #Oscars https://t.co/zSrvQG8ZE6 pic.twitter.com/jcWQijkKvr — ABC News (@ABC) February 25, 2019

̰
Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ մոտ 300 մեքենա է այրվել

12:30 24.02.2019

Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքի հյուսիսում անցկացվող Aero India-2019 ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 300 տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Այրվել են ավտոբուսներ, թեթև մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ և սկուտերներ։ Հրդեհը բռնկվել է Ելահակա աերոդրոմի մոտ գտնվող կայանատեղիում։ Հենց այդ աերոդրոմում էլ անցկացվում է միջազգային ավտոսրահը։ Ոստիկանության վարկածով՝ հրդեհի բռնկման […]

̰
Բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

19:26 22.02.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա. Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ […]

̰
Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացը մահացել է

16:06 22.02.2019

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են […]

̰
Աղվերանում ֆրանսիացի լեռնագնացը մնացել է ձյան զանգվածի տակ

12:52 22.02.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 22-ին` ժամը 11:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է ինքնասպան եղել

18:17 21.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ: 2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով […]

̰
BACK_TO_TOP