10:54 07.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր դեմ քրեական գործի հարուցման մասին: «Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տեղեկացնում եմ, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ […]
10:23 07.03.2019
Այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: «Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ ձեռքի արգելակի մոտ […]
10:04 07.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 5-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ բութ գործիքով հարվածել է նույն մարզի՝ 1955 թվականի […]
22:42 06.03.2019
Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանությունից Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին, Ջարդի ձոր կոչվող տարածքից ոչ հեռու`սելավատարի մեջ շրջված վիճակում ավտոմեքենա է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները ու պարզել, որ մեքենայում ոչ ոք չկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան դեպի Գյումրի է ուղևորվելիս եղել, […]
18:20 06.03.2019
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին: Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային: Հիշեցնենք, որ […]
12:46 06.03.2019
Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»: Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90 տոկոսն ակցիայի է դուրս […]
11:21 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԿԳՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրական ուսուցման վարպետը, Տավուշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների անվամբ […]
11:03 06.03.2019
Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած նախագիծը, որով բանակից խուսափած ու 27 տարին լրացած երիտասարդները կկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե կատարեն համապատասխան վճարում։ Միաձայն՝ 116 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատեց, որ այդ հնարավորությունը տարածվի այն մարդկանց վրա, որոնք բանակից խուսափել են մինչև այս տարվա մարտի 1-ը (գործող տարբերակով այդ […]
10:56 06.03.2019
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը, որով ուսանողներին հնարավորություն է տրվում բուհերում ուսումնառության վարձերը վճարել ոչ միայն կիսամյակ առ կիսամյակ, այլև ամիս առ ամիս՝ ուսանողի հայեցողությամբ։ Ազգային ժողովի պատգամավորներից 111-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ դեմ, թեև վերջիններից մեկն ասաց, որ նույնպես կողմ է քվեարկել։
21:10 05.03.2019
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որոնք կատարվել […]
17:48 05.03.2019
Ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3-ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը. «Ժամը 23։30-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։ Մինչ այդ ունեցել ենք հաղորդում, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական […]
16:03 05.03.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, որի համաձայն՝ իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները՝ երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, […]
15:48 05.03.2019
Հայաստանում տեղի ունեցած կտրուկ քաղաքական փոփոխությունները և անցկացված ընտրություններն ավելի մերձեցրին Հայաստանն ու Եվրամիությունը, և դա արձանագրում է մեր համանման արժեքների առկայությունը։ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա։ Այս մասին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի […]
10:40 05.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից […]
10:03 05.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ […]
20:47 04.03.2019
Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: […]
16:49 04.03.2019
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. փետրվարի 6-ին` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս. Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. […]
15:15 04.03.2019
Իրանի կենտրոնական Չահարմահալ-օ-Բախթիարի նահանգում ավիավթարից զոհվել է 5 մարդ։ Ընկել է շտապօգնության ուղղաթիռը, որի անձնակազմը եղել է 3 մարդ։ Նրանց հետ միասին զոհվել է նաև շտապօգնության անձնակազմը, որ թռիչքի ժամանակ եղել է ուղղաթիռում։ Այս մասին հայտնել է նահանգի վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի նահանգի Շահր-է Քորդ («Քրդերի քաղաք») քաղաքից 30 կիլոմետր հեռավորության […]
14:29 04.03.2019
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցու (ադրբեջանախոս իրանցիների), որոնք ծայրահեղական բնույթի բողոքի ցույցեր էին արել Իրանում։ Նրանք մեղադրվում են անկարգությունների համար, որոնք իրականացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հյուսիսային, ադրբեջանախոս նահանգների բնակիչների մասին է, որոնք նույն նահանգներից մեկի ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ մարզադաշտում այրել էին Հայաստանի […]
14:15 04.03.2019
Աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր 23-ամյա Յուրի Սաքունցն այսօր՝ մարտի 4-ին, սահմանեց հերթական ռեկորդը: Նա ատամներով 20 մետր քաշեց 25 տ քաշով հրշեջ ծառայության մեքենան: Ռեկորդը կգրանցվի Հայաստանի դյուցազնագրքում և հայտ կուղարկվի նաև Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար: «Գինեսի ռեկորդների գրքում չկա ատամներով սահմանած նման ռեկորդ, կա Հայաստանի «Դյուցազնագրքում», բայց տարիքով փոքր մի […]
12:43 04.03.2019
Ադրբեջանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Ալու Ալամախմադի Իդիգովին, որը լուսանկարահանում ու տեսանկարահանում է իրականացրել Արցախին սահմանակից ադրբեջանական Տերտերի շրջանի գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Նա ոստիկաններին հայտնել է, որ նկարահանումն իրականացրել է Ռուսաստանում ապրող հայ ընկերոջ խնդրանքով․ հայ ընկերոջ մայրն ապրել է այդ գյուղում, ու նա խնդրել է Ադրբեջան այցելելիս նկարել հայրական […]
12:18 04.03.2019
Փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվեց, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը […]
12:16 04.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպել էր նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արարատ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դահլիճի խորքում փակցված էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառ, որը երևում էր Փաշինյանի հրապարակած սելֆիում։ Իրանում սա դժգոհություն էր առաջացրել հատկապես տեղի թյուրքախոս (ադրբեջանամետ) բնակչության ու նրանց բնակեցրած շրջաններից ընտրված […]
11:45 04.03.2019
Սուրիական Ռաքքա քաղաքին մէջ ահաբեկչական մեծ պայթում մը գրանցուած է: Այս մասին լուրը փոխանցեց «Ալ Արապիյա» կայանը` նշելով նաեւ, որ ահաբեկչական պայթումին թիրախը եղած է Ռաքքայի մէջ տեղակայուած «քիւրտ-դեմոկրատական» խմբաւորման մէկ կեդրոնը: Նախնական տուեալներով`ահաբեկչութեան հեղինակն է «Իսլամական պետութիւն» կոչուած ահաբեկչական խմբաւորումը, եւ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ: Յիշեցնենք, որ «Տահէշ» խմբաւորման ահաբեկիչ զինեալներ […]
11:15 04.03.2019
Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2268053010181748 Հիշեցնենք, որ երեկոյան մի խումբ ակտիվիստներ հարձակվել են […]
11:04 04.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման […]
08:49 04.03.2019
Կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: «Քանի որ շատ են հարցնում՝ ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։ 1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ […]
07:58 04.03.2019
Ամերիկյան Ալաբամա նահանգի Լի շրջանին պատուհասած երկու պտտահողմերի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի WSFA հեռուստաալիքը։ Բուժօգնության է դիմել շուրջ 40 տուժած։ Ականատեսների խոսքով՝ զոհերի թվում կա 8-ամյա երեխա։ Շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ և ծանր վիրավորներ։ Բնության տարերքից առավելապես […]
00:10 04.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 2-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն […]