12:09 10.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական […]
12:08 10.10.2018
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
12:04 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]
01:36 10.10.2018
Մահացել է «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սասնա Ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Սիրելի ժողովուրդ, խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»»,- գրել է Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ևս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով, […]
20:30 09.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու […]
19:28 09.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն […]
17:25 09.10.2018
էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]
15:11 09.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]
11:28 09.10.2018
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Հայտարարության տակ ստորագրել […]
09:56 09.10.2018
Ուկրաինայի հյուսիսում` Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունների շարքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Շրջակա բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնում են, որ Իչնյա քաղաքի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունը գրանցվել է ժամը 3:30-ին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Դեպքի վայրում […]
20:45 08.10.2018
Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ստորագրված հուշագիրը՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում […]
20:02 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր: «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ […]
15:45 08.10.2018
Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը լքում է խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի: Հարցին՝ ի՞նչն է մանդատը վայր դնելու պատճառը, Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ ընկերը վիրահատվում է:
12:55 08.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 […]
12:50 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]
10:49 08.10.2018
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
10:00 08.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]
14:50 07.10.2018
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի […]
13:00 07.10.2018
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 7-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել […]
01:30 07.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով Էրեբունի […]
00:08 07.10.2018
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ […]
23:33 05.10.2018
ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ […]
19:01 05.10.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ նաև խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացվել, սակայն միջնորդությունը մերժվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք […]
18:21 05.10.2018
«Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1942339509134981
18:12 05.10.2018
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Այն ընդունվեց ձայների 62 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշված նախագիծը, հիշեցնենք, ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ էր դարձել: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ […]
16:48 05.10.2018
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում արած հայտարարությունը, թե Իրանում մինչև այժմ կան ռազմական նշանակության միջուկային պահեստներ: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall street journal պարբերականը: Նեթանյահուն Նյու Յորքում հայտարարել էր. «Դեռևս 2018-ի ապրիլին իսրայելական հատուկ ծառայությունները ձեռք են բերել հազարավոր փաստաթղթեր և ապացույցներ, […]
16:00 05.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, սեպտեմբերի 30-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Դուբայից Երևան ժամանած Գվատեմալայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ գվատեմալուհի Էրնանդես Ագիլար Օնդինա Լիսետի նկատմամբ իրականացրած մաքսային հսկողության արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են 4 մետաղական տարա՝ մոտ 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող […]
14:16 05.10.2018
Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցում է Գերմանիայի հետ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքիով ավարտեց իր պարտիան Նիսիպեանուի հետ: Գաբրիել Սարգսյան-Ջորջ Մայեր, Հրանտ Մելքումյան-Մատիաս Բլուեբաում, Հայկ Մարտիրոսյան-Սվեն Ռասմուս պարտիաները շարունակվում են:
11:33 05.10.2018
Ֆրանսիան այսօր ազգային հարգանքի տուրք կմատուցի Շառլ Ազնավուրի հիշատակին: Դա տեղի կունենա Փարիզի Ռազմական թանգարանում, որը հայտնի է նաև «Հաշմանդամների պալատ» անունով: «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունն ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է: Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրը կլինի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն: Ըստ կարգի՝ դագաղը […]