16:00 05.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, սեպտեմբերի 30-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Դուբայից Երևան ժամանած Գվատեմալայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ գվատեմալուհի Էրնանդես Ագիլար Օնդինա Լիսետի նկատմամբ իրականացրած մաքսային հսկողության արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են 4 մետաղական տարա՝ մոտ 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող հեղուկ զանգվածով։
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված զանգվածը «կոկաին» տեսակի թմրանյութ է։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Քրեական գործի շրջանակում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գվատեմալուհին թմրանյութը Հայաստան է տեղափոխել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքից: Մաքսանենգ ապրանքը նա պետք է փոխանցեր Երևանի հյուրանոցներից մեկում նախապես վարձակալած սենյակում կամ հարակից տարածքում՝ իրեն անհայտ անձնավորության։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 3-ին ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել Ղազախստանի քաղաքացի Ելենա Կոլտիշևան, որը նույն օրը Թուրքիայից ինքնաթիռով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն՝ թմրանյութը ստանալու և Թուրքիա տեղափոխելու նպատակով։
Քրեական գործի շրջանակում օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված հնարավոր այլ անձանց և թմրանյութի պատվիրատուին բացահայտելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...