17:58 03.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։
Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչև վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։
Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որևէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որևէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդհատման, ընդհանարապես Ազգային ժողովի և առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։
Թեև նման օրենքը հարիր է ցանկացած ժողովրդավարական հասարակության և, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։ Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ և քվեարկել նշված օրենքի նախագիծը։
Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։
Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.
• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դեկտեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաև այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։
• Թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա ԱԺ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօրոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որեւէ երկխոսության հնարավորությունը։
Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։
ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:
Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»։
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...