15:47 15.09.2018
Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ, երեկ երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի անգամ կրակոցներ են սկսել և լռեցվել հայկական կողմի պատասխան կրակոցներից։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակել են, մեր պատասխան կրակից հետո լռել են, որոշ ժամանակ անց նորից կրակել են, նորից է պատասխան եղել՝ դիպուկ, դրանից հետո նորից լռել են։ Ըստ էության՝ մի քանի փորձ է եղել։ [Կրակոցները] հիմնականում եղել են մարտական դիրքերի ուղղությամբ, բայց կան կրակոցներ նաև դիրքերի ուղղությամբ»,– նշեց Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կողմի կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներով, այդ թվում՝ գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով։ Կրակոցների հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ չի ունեցել։
Չինարի գյուղում կրակոցների հետևանքով եղել են որոշ վնասներ։ Չինարի գյուղի վարչական ղեկավարը ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակոցները տևել են մոտ մեկ ժամ։ Դրա հետևանքով վնասվել են մի քանի տների պատեր, տանիքներ, ջրի խողովակներ: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է հատուկ զեկույց ուղարկել միջազգային կազմակերպություններին՝ վերջին երկու շաբաթում Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների ակտիվացման վերաբերյալ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...