09:27 10.06.2018
Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» […]
12:31 09.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Նախիջևանի սահմանամերձ հատվածներ ադրբեջանցի խաղաղ բնակիչների այցի և դրանց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին: «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում […]
12:19 09.06.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]
17:22 08.06.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն, հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերուժան Սիմոնյանը ծնվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նա 1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հարկային տեսչության (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային […]
14:08 08.06.2018
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
21:33 07.06.2018
Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում է […]
18:49 07.06.2018
ԱԺ արտահերթ նիստում Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած ծրագրին: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:
13:04 07.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան -Նոր նորք վարչականն շրջանների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ փոխեց գնդի գրավման մեջ մեղադրվող ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը` չհեռանալու մասին ստորագրությամբ: Մինչ որոշում հրապարակելը, սակայն, վիճաբանություն սկսվեց դատավորի և ամբաստանյալների միջև: Դատավորը պահանջում էր ոտքի կանգնել: Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն ասաց, որ […]
12:37 07.06.2018
Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես գրել է, որ հանդիպումն սկսվել է: https://www.facebook.com/photo.php?fbid=10156436805744839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater Ի դեպ, ժամը 13։00-ին նախատեսված է երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
12:02 07.06.2018
Հայաստանը արտաքին քաղաքականության ռեվերսներ չի անելու, կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Փաշինյանը, սակայն, մտադիր է զարգացնել ու ավելի արդյունավետ դարձնել այս անդամակցությունը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելիս ինքը նման մտադրություն տեսել է նաև […]
11:58 07.06.2018
Արցախյան հակամարտության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ հակամարտության կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարությունը, չի մասնակցում բանակցություններին։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ նախորդ իշխանությունները՝ ճիշտ, թե սխալ, կարող էին ներկայացնել Արցախի շահերը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ եղել էր Արցախի ղեկավար, իսկ Սերժ Սարգսյանը եղել […]
11:56 07.06.2018
Արտահերթ ընտրությունների անցկացումից բացի, մինչև դրանց անցկացումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է լինելու նաև առօրյա գործունեությունը, որի ընթացքում իշխանությունները պետք է նոր բովանդակություն հաղորդեն Հայաստանի առօրյային։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց՝ արտոնյալներ չեն լինելու իշխանության մասնակիցների շրջանում՝ սկսած հենց վարչաետի ընտանիքից։ Փաշինյանը հիշեցրեց, որ իր […]
11:10 07.06.2018
Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ներկայացնում է կառավարության ծրագիրը։ Ծրագրի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։
21:24 06.06.2018
Հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ […]
10:22 06.06.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. […]
21:38 05.06.2018
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի, ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ ևս՝ հունիսի 7-ին և 8-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք հարուցի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ […]
21:04 05.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ։ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ […]
19:26 05.06.2018
2014թ. «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի առաջին օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակելու և մի քանի իրավապահի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ է արձակվել կալանավայրից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայկ Կյուրեղյանն ասել է, որ իր ազատ արձակման հարցում «կա նոր իշխանությունների դերը»: «Իհարկե, նոր իշխանությունների դերը կա, եթե նոր […]
18:48 05.06.2018
«Սասնա ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել՝ «զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին»: Հայտարարության մեջ նշվում է. «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։ Դրա […]
17:26 05.06.2018
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ Արցախի պուրակի շինհրապարակում աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան 3-րդ հարկից ընկել է քաղաքացու վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Շինարարը […]
15:22 05.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արեն Մկրտչյանին նշանակել վարչապետի օգնական»:
12:58 05.06.2018
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը. այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Արման Մկրտումյանի ուղերձի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ […]
21:46 04.06.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է […]
17:22 04.06.2018
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ պատրաստվում է լքել ՀՀԿ խմբակցությունը: Հարցին՝ ե՞րբ է պատրաստվում դուրս գալ խմբակցությունից, պատգամավորը նշեց՝ շուտով կհայտարարեմ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում՝ կարող է խմբակցությունից դուրս գալ: Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն լքել են Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանն ու Արման […]
11:38 04.06.2018
«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա ասում էր՝ մի մոռացեք ձեր անցյալը, պահեք ձեր արմատները»,- քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։ Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. […]
18:57 02.06.2018
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել են, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը […]
18:51 02.06.2018
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում […]
18:16 02.06.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացրել և դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: «Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել […]
15:38 02.06.2018
Րոպեներ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու որպես խափանման միջոց ընտրեց՝ չհեռանալու մասին ստորագրությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի […]