10:41 02.05.2018
Ապրիլի 21-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից:
10:31 02.05.2018
Վաղ առավոտից չի գործում նաև Մետրոն: Ակտիվիստները փորձել են փակել մետրոյի տարբեր կայարանների մուտքերը, սակայն մինչ այդ դռները ներսից փակվել են:
10:21 02.05.2018
Որոշ ժամանակ առաջ SHANTNEWS.AM-ըտեղեկություն է ստացել այն մասին, որ Բելգիայից Հայաստան եկող ուղևորները թռիչքների հետ կապված դժվարություններ ունեն: Մասնավորապես՝ ավստրիական ավիաընկերություններից մեկը չեղարկում է այսօր գիշեր Հայաստան կայանալիք թռիչքը՝ առաջարկելով Վրաստան ուղղությունը:
10:14 02.05.2018
Մայիսի 3-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
10:13 02.05.2018
SHANTNEWS.AM-ը որոշ ժամանակ առաջ հայտնել էր, որ անհնազանդության ակցիաներին ու գործադուլներին մասնակցում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները: «Զվարթնոց» միջազգային օդանավականի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը քիչ առաջ SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ գործադուլի են դուրս եկել հաշվառման բաժնի աշխատակիցները, բայց մեկ ժամ անց նրանք վերադարձելմ են աշխատանքի:
09:50 02.05.2018
Քիչ առաջ սկսված երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով դիմել է ժողովրդին: Մասնավորապես նա անդրադարձել է սադրիչների խմբերի ձևավորման վերաբերյալ պտտվող լուրերին: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ չեն կարող սադրիչ գործողություններ լինել, քանի որ շարժան մասնակից մարդկաց թիվը չափազանց մեծ է:
09:34 02.05.2018
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ քաղաքականը իրավիճակը փոխվում էր ամեն օր, իսկ շուտով կսկսի փոխվել ամեն ժամ»: Ինչ վերաբերում է բախումների մասին հնչած մտավախություններին, ապա Փաշինյանը հետևյալն է ասել: «Ժողովրդի 95 տոկոսը շարժման մասնակից է , ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Իրավիճակը 100 տոկոսով մեր վերահսկողույան տակ է»:
09:34 02.05.2018
Այսօր սոցցանցերում տեղեկություն է տարածվել այն մաիսն, որ անհնազանդության ակցիաներին ու գործադուլներին մասնակցում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները.
09:32 02.05.2018
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
« ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ Սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:
09:22 02.05.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:
09:16 02.05.2018
Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա կիրառել սադրիչների դեմ:
09:09 02.05.2018
Գյումրիում բողոքի ակցիաները վերսկսվել են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8։15-ին, գյումրեցի ցուցարարները հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց։ Մինչ այդ, նրանք մեքենաներով փակել էին տվյալ հատվածի փողոցներն ու վարորդներին հորդորում էին միանալ իրենց: Մարզպետարանի մուտքը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից:
09:04 02.05.2018
ԱԺ նիստի սկզբում գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր, այսինքն քվորում չի ապահովվել: Նիստը հետաձգվում է:
08:18 02.05.2018
Եվրամիությունը հայտարարել է, որ վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը իր հայտարարությունում:
21:06 01.05.2018
«Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
21:05 01.05.2018
Ընդդիմադիր գործիչն իր ելույթում մի քանի անգամ նշել է, որ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շարունակվում է»:
20:48 01.05.2018
«Հանրապետական վերնախավին պետք է թողնել հայաստանյան հասարակական կյանքի լուսանցքում»,- այսօր Հանրապետության հրապարակում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով հասարակությանը Հանրապետական վերանախավի ներկայացուցիչներից որևէ մեկին որևէ տեղ տեսնելու դեպքում ուշադրություն չդարձնել:
20:40 01.05.2018
ԱԺ նիստից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասել է, որ այս պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով:
20:27 01.05.2018
Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 45-ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, իսկ 56-ը՝ դեմ: Որոշումը չի ընդունվել:
20:19 01.05.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթի սկզբում նշեց, որ նախ` ցանկանում է ողջունել վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների և արձանագրել, որ նրանց հաղթանակը չի կարող կասկածի տակ առնվել: