19:55 01.05.2018
Ըստ ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի ի 140-րդ հոդվածի 5-րդ կանոնակարգի համաձայն՝ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ:
19:53 01.05.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթից առաջ շնորհակալություն հայտնեց էմոցիոնալ, շահագրգիռ և կառուցողական քննարկումների համար: Նա իր ելույթում վստահություն հայտնեց, որ բոլորի ցանկությունը մեկն է՝ փոփոխություններն իրականացնել անցնցում:
19:49 01.05.2018
«Մենք պետք է ականջալուր լինենք հրապարակում հավաքված մարդկանց պահանջներին, քանի որ բոլորս մի նավի մեջ ենք: Եվ միայն նավավարի սթափ ընկալումները կարող են մեզ ափ հանել: Իսկ այդ նավավարը մեր ժողովուրդն է և նա կարող է մեզ ափ հանել, առանց «մերոնց»-ի և «ձերոնց»-ի, առանց «իմ»-ի և «քո»-ի»: ՀՀ Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստի ընթացքում, խոսքն ուղղելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին, ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
19:42 01.05.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է խմբակցության միասնական դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
19:39 01.05.2018
ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր մեր հանրապետությունը կանգնած է կարևորագույն բեկումնային շրջադարձի պահին, երբ բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը:
19:34 01.05.2018
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում համեմատական է անցկացրել 2008-ի և 2018-ի միջև, հիշեցրել, որ 2008թ. ոստիկանները մտնում էին դպրոցներ ու ահաբեկում, ծեծում էին, որ աշակերտները չըմբոստանան: Այսօր էլ ոստիկանները վրաերթի են ենթարկում՝ տեխնիկան է փոխվել միայն, հիմա ոտքով չեն վազում:
19:27 01.05.2018
«Ես դիմում եմ մեզ հետևող ժողովրդին: Նախապայման եմ ստեղծում, որ ի սկզբանե հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ»- այսպես է իր արտահերթ ելույթը այսօր խորհրդարանում սկսել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
19:02 01.05.2018
«88 թ.-ին Հայաստանի բնակչությունը 3.5 մլն էր և հանրահավաքները ունեին նաև տեղեկություն ստանալու նպատակ: Այսօր բնակչությունը շատ ավելի քիչ է և դադարել է լինել տեղեկություն ստանալու աղբյուր, սակայն այսօրվա չափ մարդ փողոցում երբեք չի եղել», – ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
18:34 01.05.2018
Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, ըստ որի, ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը վարչապետի ընտրությունն է:
18:28 01.05.2018
Նա փորձեց գնահատել Նիկոլ Փաշինյանի կազմակերպչական կարողությունները իրավական տեսանկյունից՝ գնահատելով հանրահավաքային գործունեությունը՝ չափանիշ ընդունելով այն, որ բոլորն ականատես են եղել, թե ինչպես էր Փաշինյանը հանրահավաքները, ճանապարհ փակելը համարում օրինական, քաղաքացիական անհնազանդության դրսևորումը՝ օրինական:
18:25 01.05.2018
Երբևէ քաղաքական փոքրամասնությունը որևէ երկրում չի թելադրել իր պահանջը քաղաքական մեծամասնությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:
18:18 01.05.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի ամբիոնից դիմելով դահլիճում չգտնվող ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, նշեց, թե այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ նրան է դիմում:
18:08 01.05.2018
«Կուզեմ՝ էս լարվածության մթնոլորտը իջնի, բայց չի կարող իջնել այն բովանդակությամբ ելույթների ժամանակ, որ այստեղ լսվում են»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նա նշել է, որ բոլորն էլ մտահոգ են երկրի համար, սակայն մտահոգության տարբեր տեսակներ կան:
17:53 01.05.2018
Աժ-ում շարունակվում են ելույթները վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ մտադիր չէր ելույթ ունենալ, սակայն որոշեց խոսել՝ լսելով Փաշինյանի ելույթը:
17:50 01.05.2018
Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին, հակառակ դեպքում, ես փաստորեն խախտած կլինեմ խղճով և համոզմունքներով ղեկավարվելու իմ սահմանադրական իրավունքը: Այս մասին այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
17:45 01.05.2018
Մարուքյանն անդրադարձել է հանրապետականների մտահոգություններին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրների լուծման տարբերակը Նիկոլ Փաշինյանին ընտրելն է:
17:30 01.05.2018
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը ստիպեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին հանդես գալ արտահերթ ելույթով:
17:09 01.05.2018
«Այսօրվա քաղաքական ուժերի հռետորաբանությունից ու պահվածքից է կախված մեր վաղվա օրը»,- ասաց Արման Սաղաթելյանը Աժ-ում ելույթ ունենալիս և ներողություն խնդրեց իր կատեգորիկ տոնի համար՝ միաժամանակ սկսեց թվարկել մի քանի, իր կարծիքով, ուշագրավ ճշմարտություններ։
16:44 01.05.2018
Խորհրդարանում շարունակվում են պատգամավորների ելույթները վարչապետի թեկնածուի ընտրության շուրջ: ԱԺ ՀՀԿ կուսակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն իր ելույթում ասել է. «Դիմում եմ հարգարժան հանրությանը: Ուզում եմ անկեղծության ներքո իրար հասկանանք: Մեր գործընկերները խոսում են էներգետիկայի, երիտասարդությանը նոր շունչ տված շարժման մասին: Այո´, էներգիան կա: Այլ հարց է, հիմա այդ էներգիան կառուցողական կլինի՞, մեր երկիրը առաջ տանող կլինի՞: Սա կարևոր հարց է, որի պատասխանը՝ խնդիր ունենք միասին հասկանալու:
16:15 01.05.2018
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո մեկ օր ժամանակ եմ ունեցել մտածելու վարչապետի, մեր երկրում նրա դերակատարման մասին: Փաշինյանը հետքայլ անելով նախկին հայտարարություններից, ասում է, որ հիմա վարչապետի թեկնածուի պաշտոնում սստիպված է հաշվի նստել իրողությունների հետ: Հայաստանը հիմա էլ, 20 տարի առաջ էլ, եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, մեր տնտեսությունը ամուր թելերով կապված է ՌԴ-ի հետ: Հայաստանի իշխանությունները՝ սկսած 1992 թվականից, դա գիտակցել են և ձգտել են Մոսկվայի հետ խորացնել հարաբերությունները: Ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով իրավիճակ չի փոխվել»,- ասել է ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը:
15:58 01.05.2018
Րոպեներ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ պետք է քննարկեին և որոշում կայացնեին, թե ինչպես պետք է քվեարկեն վարչապետի ընտրության ժամանակ։
15:53 01.05.2018
Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ քվեարկելու է իր ու «այդ փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող հանրապետականների երեխաների ապագայի օգտին»: