Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

14:59 28.07.2025

Հուլիսի 28-ին, ժամը 12:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար արգելապատնեշին։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներըսահմանազատել տարածքը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս հոսպիտալացվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:34 28.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

21:14 28.07.2025

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

21:00 28.07.2025

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

20:50 28.07.2025

«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը: ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

20:45 28.07.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հուլիսի 28-ին, ժամը 15։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից քաղաքացիներին դուրս են բերել։ ...

BACK_TO_TOP