23:46 25.07.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
23:44 25.07.2025
Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […]
23:42 25.07.2025
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […]
23:40 25.07.2025
Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային […]
23:36 25.07.2025
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից: Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար […]
23:28 25.07.2025
Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը: Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում […]
23:19 25.07.2025
Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
23:12 25.07.2025
Հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոց թիվ 25/27 շենքի դիմաց՝ փողոցում, քամու հետևանքով ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատից 1 մարտական […]
23:06 25.07.2025
Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել եռակողմ աշխատաժողով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում […]
22:58 25.07.2025
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը […]
22:52 25.07.2025
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հունգարական «Դյորի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից (2-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ «Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն […]
22:41 25.07.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների […]
22:32 25.07.2025
Սիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու […]
22:23 25.07.2025
Սարատովի իշխանությունները հուլիսի 26-ը հայտարարել են սգո օր՝ բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին Telegram -ում հայտարարել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Սարատովի Բլինովա փողոցի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ որոշում է կայացվել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ը, մարզի տարածքում հայտարարել սգո օր», – գրել է նա։ Նահանգապետը հավելել է, որ շաբաթ […]
22:16 25.07.2025
Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում […]
22:09 25.07.2025
Ինչպե՞ս հայտագրվել քոլեջ կամ ուսումնարան ընդունվելու համար, ի՞նչ տվյալներ է պետք լրացնել: ԿԳՄՍ նախարարությունն ուղեցույց-հոլովակ է պատրաստել նրանց համար, ովքեր մտադիր են դիմել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ քայլեր է պետք կատարել dimord.emis.am կայքում՝ դիտեք հոլովակում: Հիշեք՝ չի կարելի կորցնել կամ այլ անձի տալ համակարգի տրամադրած PIN կոդը:
21:47 25.07.2025
«Բարսելոնան» ցանկանում է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համակարծիք են այս հարցում: Սա պայմանավորված է դարպասապահի սխալ վերաբերմունքով, վնասվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ակումբում կարծում են, թե Տեր Շտեգենն այս պահին ավագ լինելու ճիշտ թեկնածու չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները […]
21:34 25.07.2025
Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի […]
21:26 25.07.2025
Սարատովի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած պայթյունից հետո բժիշկների է դիմել 15 մարդ, ովքեր ստացել են ամբուլատոր օգնություն: Այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ «Շտապօգնության խմբերը նույնպես հերթապահում են այստեղ 24 ժամ: Ավելի վաղ 15 մարդ դիմել էր բժիշկների: Նրանց անհրաժեշտ օգնությունը տրամադրվել է ամբուլատոր հիմունքներով», – գրել է նա։ Նա մանրամասնել է, […]
21:18 25.07.2025
Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից: Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:08 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […]
20:59 25.07.2025
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։ View this post on Instagram A post shared by Arman Tsarukyan (@arm_011)
20:51 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա […]
20:39 25.07.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ […]
20:18 25.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […]
19:54 25.07.2025
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […]
19:32 25.07.2025
Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […]
19:16 25.07.2025
Վրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […]