«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

20:51 25.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Միջոցառումը մեկնարկել է ծրագրի մասնակից ուսուցիչների պարային և վոկալ կատարումներով:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց մի մասը՝ սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության շրջանակում, սակայն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է․ մասնակցում են աշխարհի տարբեր անկյուններում հայկական ինքնության գլխավոր պատասխանատուները՝ ուսուցիչները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի շրջանակում ուսուցիչներին թանգարաններ և պատմամշակութային վայրեր այցելելու հնարավորության ընձեռումը, որն ուղղված է նաև կրթամշակութային գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը։

«Այն զգացողությունները, որ այստեղ ապրում եք, անգամ այն սոցիալական կապիտալը, որ ձևավորում եք պարզապես միասին շփումներով, թվում է՝ անձնական են, բայց իրականում ինստիտուցիոնալ նշանակություն ունեն, որովհետև ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ դուք կայանաք որպես խումբ, մեկդ մյուսին օգնեք և սատար կանգնեք ձեր կարևոր առաքելությունն իրականացնելիս»,- դիմելով վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, մշտապես պատրաստակամ է աջակցել սփյուռքում հայկական դպրոցների գործունեությանը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է պետության կողմից տրամադրվող կրթական ռեսուրսները, այդ թվում՝ վերապատրաստումների ձևաչափով՝ ուղղված ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ պետական աջակցությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին, խորհրդաժողովներին և համաժողովներին զուգահեռ անհրաժեշտ են նվիրյալներ, որոնք իրենց ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքով կնպաստեն սփյուռքում հայկական կրթության ուժեղացմանը:

Արթուր Մարտիրոսյանի համոզմամբ՝ ուսուցիչ լինելը, առավել ևս՝ սփյուռքում, առաքելություն է, մարտահրավերներով լի շարունակական ընթացք:

«Ձեր գործը, միմյանց հետ անձնական և ինստիտուցիոնալ կապերն ամրացնելը, այս գործընթացներում միմյանց աջակցելն անչափ կարևոր են: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ պատրաստակամ է պարբերական համաժողովներ կազմակերպել, շարունակական վերապատրաստումներ անել, աջակցել դասագրքերով և լսել ձեր բոլոր առաջարկները»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել ծրագրի մասնակիցներին նվիրյալ աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը ներառել է 120 ակադեմիական ժամ:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվել է «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Երգ ու պարի ուսուցում», «Տնօրենների վերապատրաստում» ուղղություններով: Ծրագրին մասնակցել են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա

12:12 26.07.2025

«Ռեալի» ընտրությունը կանգ է առել Մենդիի վրա

30-ամյա Ֆեռլան Մենդին այն խաղացողների շարքում է, որոնք կարող են այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Mundo Deportivo-ն: Ակումբում այժմ 3 ձախ պաշտպան կա՝ Ֆեռլան Մենդին, Ֆրան Գարսիան ու Ալվարո Կառերասը: «Ռեալի» ընտրությունը կանգ է առել ֆրանսիացու վրա: Մադրիդյան ակումբը պատրաստ է «բարեկամական գին» սահմանել, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալը հնարավորինս անխոչընդոտ լինի: Խոսքը 10-15 միլիոն […] ...

Թրամփը պնդում է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան

11:48 26.07.2025

Թրամփը պնդում է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան։ «Մենք պետք է դադարեցնենք ներգաղթը, հակառակ դեպքում Եվրոպա չի մնա», – ասել է Թրամփը ՝ մասնավոր այցով Շոտլանդիա ժամանելիս։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ Ինչպես Թրամփը մանրամասնեց, իր կարծիքով, այս պահին «ներգաղթը սպանում է Եվրոպան»։   ...

«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին

11:31 26.07.2025

«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին

Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) իրանական կողմին ասել է, որ կարող է հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների երկարաձգումը, եթե Թեհրանը կատարի «իր իրավական պարտավորությունները» և «որոշակի պայմանները», հաղորդում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանը և եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ , […] ...

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

11:10 26.07.2025

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։     ...

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP