Բոլոր լուրերը – Page 288 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Խորհրդարանում հյուրընկալվել են Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները

17:25 26.03.2025

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ: Արման Եղոյանը նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի դերակատարությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման […]

̰
Տհաճ միջադեպը չի ազդելու մեր հայ ընկերների հետ հարաբերությունների վրա․ Թբիլիսիի քաղաքապետ

17:17 26.03.2025

Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ: «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։ […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում վերահաստատվել է ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապությունը․ Փաշինյան

17:12 26.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշել է, որ զրույցի առանցքային արձանագրումներից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապության և կարևորության վերահաստատումն էր երկու կողմերի համար։ «Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

17:06 26.03.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը: Զրուցակիցները քննարկել […]

̰
ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է, որ Իսրայելի ռմբակոծումը վտանգի տակ է դնում պատանդների կյանքը

17:00 26.03.2025

Իսրայելի ավիահարվածները Գազայի ուղղությամբ վտանգ են ներկայացնում անկլավում պահվող պատանդների համար: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս զգուշացումն է տարածել։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ փրկելու իսրայելցի պատանդների կյանքը, սակայն թշնամու քաոսային ռմբակոծությունը նրանց մահացու վտանգի տակ է դնում»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։ Արմատականները նախազգուշացրել են, որ Իսրայելը չի ​​կարողանա […]

̰
Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:55 26.03.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 15-21-ում: Ըստ այդմ՝ Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։  

̰
Ռուսաստանը մնում է ՆԱՏՕ-ի ամենալուրջ սպառնալիքը. Ռյուտե

16:50 26.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ «ամենալուրջ սպառնալիքը» դաշինքի համար: «Այսօրվա անկանխատեսելի աշխարհում շատ կարևոր է պաշտպանական ծախսերի ավելացումը, չմոռանանք, որ Ռուսաստանը հանդիսանում և մնում է ամենալուրջ ու անմիջական սպառնալիքը մեր դաշինքի համար»,- ասել է նա Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ տնտեսական ռեսուրսներ է ներդնում պաշտպանության […]

̰
Ազգերի լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

16:43 26.03.2025

Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Կոնստանտինոս Կարեցասն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Բելգիական «Գենկի» ֆուտբոլիստը Շոտլանդիայի հավաքականի դեմ անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում գոլ է խփել 17 տարեկան 124 օրականում: Նույն օրն Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 17 տարեկան 253 օրականում իր առաջին գոլն է խփել […]

̰
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցության ծրագրերը մշակույթի ոլորտում

16:34 26.03.2025

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։ Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը […]

̰
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում վերանորոգումը շարունակվում է

16:25 26.03.2025

Շուրջ 50.000 բուժառու սպասարկող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը վերանորոգվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Հիմնանորոգվում է հիվանդանոցին կից շինությունը, որտեղ առաջիկայում կգործի վերականգնողական ծառայությունը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել էլեկտրոնային օպտիկական փոխակերպիչ, իսկ մարդատար հին վերելակը փոխարինվել է նորով:  

̰
Սիմոնե Ինձագին` Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ

16:16 26.03.2025

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» գլխավորող Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ինձագին ստացել է «Ոսկե նստարան» մրցանակը: Քվեարկությանը մասնակցել են Ա Սերիայի ակումբների գլխավոր մարզիչները:

̰
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:09 26.03.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․  Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 21-ին, Արաբկիրում՝ մարտի 19-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

̰
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներին

16:00 26.03.2025

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Եսենի եւ Յակոբ Հեդենսկոյի հետ: Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կենտրոնի ներկայացուցիչները նշել […]

̰
Քննարկում առողջապահական ապահովագրության թեմայով. ի՞նչ է ասել է նախարարը

15:50 26.03.2025

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս մասին հայտնում են նախարարությունից:  «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով […]

̰
ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրի արդյունքները

15:42 26.03.2025

Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն արտագնա խաղում I խմբում 4-2 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին։ Խմբի մյուս խաղում Էստոնիայի թիմը հյուրընլալվելիս 3-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։ Նորվեգիան 6 միավորով առաջին տեղում է, Էստոնիան ու Իսրայելը 3-ական միավոր ունեն, Մոլդովան միավոր չունի, իսկ խմբի մյուս մասնակից Իտալիան դեռ […]

̰
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

15:33 26.03.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրել […]

̰
Իջևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գերաններով բեռնված մեքենան

15:24 26.03.2025

Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող […]

̰
Բրիսբենի Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել մի գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում

15:19 26.03.2025

2032 թվականին ավստրալական Բրիսբենում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել Ֆրիցրոյ գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում, գրում է The Guardian-ը: Նախկինում այդ գետում մարզումներ են անցկացրել ավստրալացի թիավարողները: Ֆրիցրոյ գետում Օլիմպիական խաղերի մրցում անցկացնելու առաջարկը կատարել է ավստրալական Կվինսլենդ նահանգի կառավարությունը: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը վստահ չէ, որ Ֆրիցրոյը լավագույն տարբերակն է: […]

̰
SHANTNEWS

15:00 26.03.2025

̰
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

14:55 26.03.2025

Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են բնական աղետների դեմ պայքարի և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբից։ 12 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, ևս 14-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին։ Չորեքշաբթի օրը նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դեոկ Սուն անտառային հրդեհներն անվանել է […]

̰
Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիր

14:47 26.03.2025

Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։ Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից հետո էր Արգենտինան ապահովել տեղը Մունդիալում։ Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այս երկրի ընտրանին մրցաշարը բաց չի թողնում 1974 թ-ից ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

14:39 26.03.2025

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:29 26.03.2025

Երևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է […]

̰
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը

14:20 26.03.2025

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […]

̰
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են․ Պեսկով

14:07 26.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Այդ շփումները շարունակվում են շատ ինտենսիվ: Հենց այդ շփումների շնորհիվ մենք երեկ բավականին արագ կարողացանք համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի», – […]

̰
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

13:56 26.03.2025

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […]

̰
Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրա

13:45 26.03.2025

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […]

̰
Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը

13:33 26.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ:  Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր:

̰
ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

13:22 26.03.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել  պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։ Աշխատաժողովի […]

̰
Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

13:10 26.03.2025

Արգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […]

̰
BACK_TO_TOP