Բոլոր լուրերը – Page 290 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

15:33 26.03.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրել […]

̰
Իջևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գերաններով բեռնված մեքենան

15:24 26.03.2025

Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող […]

̰
Բրիսբենի Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել մի գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում

15:19 26.03.2025

2032 թվականին ավստրալական Բրիսբենում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել Ֆրիցրոյ գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում, գրում է The Guardian-ը: Նախկինում այդ գետում մարզումներ են անցկացրել ավստրալացի թիավարողները: Ֆրիցրոյ գետում Օլիմպիական խաղերի մրցում անցկացնելու առաջարկը կատարել է ավստրալական Կվինսլենդ նահանգի կառավարությունը: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը վստահ չէ, որ Ֆրիցրոյը լավագույն տարբերակն է: […]

̰
SHANTNEWS

15:00 26.03.2025

̰
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

14:55 26.03.2025

Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են բնական աղետների դեմ պայքարի և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբից։ 12 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, ևս 14-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին։ Չորեքշաբթի օրը նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դեոկ Սուն անտառային հրդեհներն անվանել է […]

̰
Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիր

14:47 26.03.2025

Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։ Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից հետո էր Արգենտինան ապահովել տեղը Մունդիալում։ Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այս երկրի ընտրանին մրցաշարը բաց չի թողնում 1974 թ-ից ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

14:39 26.03.2025

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:29 26.03.2025

Երևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է […]

̰
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը

14:20 26.03.2025

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […]

̰
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են․ Պեսկով

14:07 26.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Այդ շփումները շարունակվում են շատ ինտենսիվ: Հենց այդ շփումների շնորհիվ մենք երեկ բավականին արագ կարողացանք համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի», – […]

̰
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

13:56 26.03.2025

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […]

̰
Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրա

13:45 26.03.2025

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […]

̰
Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը

13:33 26.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ:  Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր:

̰
ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

13:22 26.03.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել  պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։ Աշխատաժողովի […]

̰
Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

13:10 26.03.2025

Արգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […]

̰
Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

13:01 26.03.2025

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին, ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել […]

̰
Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ Զելենսկի

12:50 26.03.2025

Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։ «Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- […]

̰
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

12:40 26.03.2025

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն […]

̰
Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

12:29 26.03.2025

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։

̰
Գլխավոր դատախազն Աժ-ին է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

12:20 26.03.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի […]

̰
Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

12:11 26.03.2025

Բրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։ «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է […]

̰
SHANTNEWS

12:00 26.03.2025

̰
Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

11:57 26.03.2025

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության․ Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար Կանաչը՝ ապակու համար Թափոնների տեսակավորումը նոր հնարավորություն է՝ համայնքը դարձնելու ավելի մաքուր, առողջ ու կայուն։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում […]

̰
Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ Միրզոյան

11:50 26.03.2025

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է Խաղաղության պայմանագիրը։ «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության […]

̰
Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ Միրզոյան

11:41 26.03.2025

Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից […]

̰
Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

11:37 26.03.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք, ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին․ լրագրողի այս հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում […]

̰
Վատիկանում ցուցադրվել  է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը

11:31 26.03.2025

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։ Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, […]

̰
Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը մահացել է

11:17 26.03.2025

Մարտի 25-ին, ժամը 23.15-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին վրաերթի է ենթարկել 66-ամյա Ռազմիկ Բ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

̰
ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը

11:08 26.03.2025

Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Մարտի 24-ին հայտնել էինք, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ  վերաշարադրել նախաձեռնությունը․ «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, […]

̰
Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին

11:03 26.03.2025

Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու:

̰
BACK_TO_TOP