Բոլոր լուրերը – Page 291 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

UNRWA-ն խոստովանել է, որ Գազայի 1 միլիոնից ավելի բնակիչներ կմնան առանց սննդի

09:50 26.03.2025

Գազայի հատվածի առնվազն մեկ միլիոն բնակիչ ենթարկվում է առանց սննդի մնալու վտանգի, եթե Իսրայելը թույլ չտա հումանիտար պարագաներ մատակարարել անկլավին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Գազայում ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի է ենթարկվում մնալ առանց պարենային փաթեթների, եթե հումանիտար օգնության և սննդի մատակարարումները չշարունակվեն: Շարունակվող […]

̰
Գազայի հատվածում երեք մարդ է զոհվել Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:45 26.03.2025

Գազայի հատվածում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Խան Յունիս քաղաքին եւ Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարին։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ […]

̰
ԱԺ են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ

09:40 26.03.2025

Այս շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Շիրակի մարզի Գետափի Գուրգեն Արշակյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզի Եղեգնուտի […]

̰
Արագածոտնի մարզի Ագարակ և Աղձք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

09:30 26.03.2025

Մարտի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակ, իսկ ժամը 12։00-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Աղձք բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
ԱՄՆ փոխնախագահը կայցելի Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա

09:19 26.03.2025

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը այս շաբաթ Գրենլանդիա կատարած այցի ընթացքում կայցելի ամերիկյան Պիտուֆֆիկ ռազմաբազա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ մարտի 28-ին Վենսը և նրա կինը՝ Ուշան, կայցելեն բազա, որտեղ «ճեպազրույց կունենան Արկտիկայի անվտանգության հարցերի վերաբերյալ»։ Պիտուֆֆիկ բազայի զինվորականները Արկտիկայի գոտում հրթիռային հարձակման նախազգուշացման […]

̰
Կոլումբիայի զինված ուժերը ոչնչացրել են նարկոկարտելի ղեկավարներից մեկին

09:09 26.03.2025

Կոլումբիայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Gulf Clan նարկոկարտելի թիրախներին, ինչի արդյունքում վերացվել է երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրամայել եմ օդային հարված հասցնել «Ծոցի կլանի» զինված խմբավորմանը Սեգովիայում: Արդյունքն այն է, որ նարկոկարտելի ինը անդամներ զոհվել են, մեկը կալանավորվել է, 13 հրացան է առգրավվել: […]

̰
Մադուրոն ԱՄՆ-ից պահանջել է հարգել վենեսուելացի միգրանտների իրավունքները

09:00 26.03.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ-ին հարգել վենեսուելացի միգրանտների իրավունքները, որոնք անհիմն կերպով հանցագործ են համարվում։ «Ես պահանջում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հարգի մարդու իրավունքները, վենեսուելացի միգրանտների իրավունքները, որոնք ազնիվ և պարկեշտ մարդիկ են»,-ասել է նախագահը Venezolana de Televisión-ի եթերում։ Մադուրոն կարծում է, որ Վենեսուելայի «ծայրահեղ աջ, ֆաշիստական ​​ընդդիմությունը» ագրեսիվ ծրագիր է պարտադրել […]

̰
ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի ընկերությունների նկատմամբ

08:50 26.03.2025

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Պակիստանից և Հարավային Աֆրիկայից 70 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված ծանուցման մեջ, որը ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածու է Դաշնային ռեգիստրում։ Նշվում է, որ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանափակումներ է մտցնում 70 կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ 42 […]

̰
Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա հարձակման մասին

08:40 26.03.2025

Եմենի հութիները՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից, հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա, այդ թվում՝ «Հարի Թրումեն» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային ուժերը, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ ուղղված Կարմիր ծովում թշնամու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է հիվանդանոցներում արյան անբավարարության մասին

08:25 26.03.2025

Գազայի հատվածի հիվանդանոցներում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով փոխներարկման համար արյան պաշարներ են պակասում։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով անկլավի հիվանդանոցները բախվել են արյան և դրա բաղադրիչների պակասի հետ։ «Բժշկական հաստատությունների և լաբորատորիաների պաշարները սպառվել են, և մեր ունեցածը բավարար չէ վիրավորների […]

̰
Թրամփը հայտարարել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի հնարավորություններից

08:16 26.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ արհեստական ​​ինտելեկտի (AI) հնարավորությունները իրեն մի փոքր վախեցնում են։ «Արհեստական ​​ինտելեկտը մի փոքր սարսափելի է: Դա հեղափոխություն է, և բոլոր նրանք, ովքեր փող ունեն, զբաղվում են արհեստական ​​ինտելեկտով»,- ասել է նա երեքշաբթի Newsmax-ին տված հարցազրույցում: Նա նաեւ ասել է, որ Մասկին համարում է հայրենասեր, ով աշխատում է ԱՄՆ-ի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրդեհ Սուրենավան գյուղում

08:00 26.03.2025

Մարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունը

23:59 25.03.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […]

̰
Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր

23:51 25.03.2025

Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […]

̰
Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստը

23:44 25.03.2025

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

23:41 25.03.2025

Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […]

̰
Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը

23:35 25.03.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարության անդրադարձը

23:18 25.03.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

23:01 25.03.2025

Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […]

̰
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

22:43 25.03.2025

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […]

̰
Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

22:32 25.03.2025

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

22:13 25.03.2025

Մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]

̰
SHANTNEWS

22:00 25.03.2025

̰
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

21:49 25.03.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […]

̰
Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

21:28 25.03.2025

Մարտի 25-ին, ժամը 12:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Սահմանապահների փողոցի հողատարածքներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։14-ին, մարվել՝ 18։40-ին: Այրվել […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

21:01 25.03.2025

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների […]

̰
Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

21:00 25.03.2025

Մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով որոշ եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումը չի համարվի Եվրամիության հանդիպում, քանի որ համայնքում ուկրաինական հարցերի շուրջ կարծիքների միասնություն չկա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան՝ M1 ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը։ Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու, մասնավորապես, […]

̰
Ուկրաինան և Միացյալ Նահանգները ողջունում են երրորդ երկրների ներգրավումը բանակցություններին

20:50 25.03.2025

Էր Ռիադում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո ասել է, որ կողմերը ողջունում են երրորդ երկրների ներգրավվածությունը՝ ապահովելու էներգետիկայի և նավագնացության անվտանգության մասին համաձայնագրերի իրականացումը։ Ավելի վաղ երեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո, Ումերովն ասել էր, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել համաձայնագրեր Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների […]

̰
BACK_TO_TOP