10:35 26.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք […]
10:25 26.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ:
10:11 26.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության` 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու […]
10:00 26.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ Նա ասել է, որ Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «անվտանգության և առևտրի հիմնական հարցերի շուրջ համագործակցությունը»: «Պետքարտուղարը […]
09:53 26.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է»։
09:50 26.03.2025
Գազայի հատվածի առնվազն մեկ միլիոն բնակիչ ենթարկվում է առանց սննդի մնալու վտանգի, եթե Իսրայելը թույլ չտա հումանիտար պարագաներ մատակարարել անկլավին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Գազայում ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի է ենթարկվում մնալ առանց պարենային փաթեթների, եթե հումանիտար օգնության և սննդի մատակարարումները չշարունակվեն: Շարունակվող […]
09:45 26.03.2025
Գազայի հատվածում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Խան Յունիս քաղաքին եւ Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարին։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ […]
09:40 26.03.2025
Այս շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Շիրակի մարզի Գետափի Գուրգեն Արշակյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզի Եղեգնուտի […]
09:30 26.03.2025
Մարտի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակ, իսկ ժամը 12։00-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Աղձք բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
09:19 26.03.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը այս շաբաթ Գրենլանդիա կատարած այցի ընթացքում կայցելի ամերիկյան Պիտուֆֆիկ ռազմաբազա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ մարտի 28-ին Վենսը և նրա կինը՝ Ուշան, կայցելեն բազա, որտեղ «ճեպազրույց կունենան Արկտիկայի անվտանգության հարցերի վերաբերյալ»։ Պիտուֆֆիկ բազայի զինվորականները Արկտիկայի գոտում հրթիռային հարձակման նախազգուշացման […]
09:09 26.03.2025
Կոլումբիայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Gulf Clan նարկոկարտելի թիրախներին, ինչի արդյունքում վերացվել է երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրամայել եմ օդային հարված հասցնել «Ծոցի կլանի» զինված խմբավորմանը Սեգովիայում: Արդյունքն այն է, որ նարկոկարտելի ինը անդամներ զոհվել են, մեկը կալանավորվել է, 13 հրացան է առգրավվել: […]
09:00 26.03.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ-ին հարգել վենեսուելացի միգրանտների իրավունքները, որոնք անհիմն կերպով հանցագործ են համարվում։ «Ես պահանջում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հարգի մարդու իրավունքները, վենեսուելացի միգրանտների իրավունքները, որոնք ազնիվ և պարկեշտ մարդիկ են»,-ասել է նախագահը Venezolana de Televisión-ի եթերում։ Մադուրոն կարծում է, որ Վենեսուելայի «ծայրահեղ աջ, ֆաշիստական ընդդիմությունը» ագրեսիվ ծրագիր է պարտադրել […]
08:50 26.03.2025
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Պակիստանից և Հարավային Աֆրիկայից 70 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված ծանուցման մեջ, որը ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածու է Դաշնային ռեգիստրում։ Նշվում է, որ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանափակումներ է մտցնում 70 կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ 42 […]
08:40 26.03.2025
Եմենի հութիները՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից, հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա, այդ թվում՝ «Հարի Թրումեն» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային ուժերը, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ ուղղված Կարմիր ծովում թշնամու […]
08:25 26.03.2025
Գազայի հատվածի հիվանդանոցներում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով փոխներարկման համար արյան պաշարներ են պակասում։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով անկլավի հիվանդանոցները բախվել են արյան և դրա բաղադրիչների պակասի հետ։ «Բժշկական հաստատությունների և լաբորատորիաների պաշարները սպառվել են, և մեր ունեցածը բավարար չէ վիրավորների […]
08:16 26.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ արհեստական ինտելեկտի (AI) հնարավորությունները իրեն մի փոքր վախեցնում են։ «Արհեստական ինտելեկտը մի փոքր սարսափելի է: Դա հեղափոխություն է, և բոլոր նրանք, ովքեր փող ունեն, զբաղվում են արհեստական ինտելեկտով»,- ասել է նա երեքշաբթի Newsmax-ին տված հարցազրույցում: Նա նաեւ ասել է, որ Մասկին համարում է հայրենասեր, ով աշխատում է ԱՄՆ-ի […]
08:00 26.03.2025
Մարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:59 25.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […]
23:51 25.03.2025
Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […]
23:44 25.03.2025
Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:41 25.03.2025
Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […]
23:18 25.03.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում:
23:01 25.03.2025
Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […]
22:43 25.03.2025
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […]
22:32 25.03.2025
Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
22:13 25.03.2025
Մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]