15:55 20.03.2025
Կառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը և անվտանգությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագիծը շարունակությունն է այն բարեփոխման, որը մեկնարկել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: «Նախորդ տարի ընդունվել է նոր օրենքը, որում դրված են մասնավոր ոլորտի հետ համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման իբրև ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները: Դրանից հետո անհրաժեշտ են կարգավորումներ: Այժմ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը հնարավոր է դարձնում, որպեսզի ուսանողը թե՛ աշխատի, թե՛ սովորի: Մենք դուալ կրթության համակարգում ունենք գործատուի հետ համատեղ կամ աշխատավայրում կամ աշխատավայրին հարմարեցված պայմաններում կազմակերպվող ուսումնառության գործընթաց: Այստեղ կա մի առանձնահատկություն, որ այս անձը միաժամանակ համարվում է և՛ ուսանող, և՛ նաև գտնվում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ»:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ այդմ՝ անհրաժեշտ են կարգավորումներ, որպեսզի գործընթացը պատշաճ ձևով ընթանա. «Անհրաժեշտ են կարգավորումներ, որոնցով անչափահաս անձինք, որոնք հանդիսանում են ՄԿՈՒ համակարգում սովորող ուսանողների մեծ մասը, ապահովված կլինեն այս տիպի աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության և անվտանգության պահպանման պայմաններով»:
Նախարարի խոսքով՝ աշխատավայրին հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունն անհրաժեշտություն է, որովհետև այն տալիս է համապատասխան գործնական հմտություններ ունեցող մասնագետներ. «Հետևաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ՝ թե՛ բժշկական զննության, թե՛ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների: Օրենսդրությամբ արդեն իսկ ունենք առանձին կարգավորված ցանկը: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և մեծ թվով այլ ոլորտների, որոնք ՄԿՈՒ համակարգում կարևոր նշանակություն ունեն: Կարծում ենք՝ այս կարգավորումը հնարավորություն կտա այդ աշխատանքը կազմակերպել շատ ավելի տեսանելի հեռանկարով, միևնույն ժամանակ՝ մասնավորի ներգրավումը դարձնելով ավելի դյուրին: Այս պահին դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են մեր 21 հաստատություններում՝ 27 մասնագիտություններով և ցանկը գնալով ընդլայնվում է»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն կրթության ոլորտի մեր քաղաքականությունների, այլև տնտեսության զարգացման համար: «Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում մենք քննարկել ենք, որ հատկապես մարզերում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել: Մեր պատկերացումը հետևյալն է, որ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը և ցանցը: Ընդ որում, պետք է այդ ցանցերը աշխատեն հետևյալ տրամաբանության վրա՝ իրենք հենված լինեն տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա: Մենք այս աշխատանքը հիմա անում ենք»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև քոլեջների կառավարման համակարգերում տնտեսության ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը. «Այստեղ շատ կարևոր է հասկանալ և տեղորոշել մարզի զարգացման ռազմավարական հեռանկարները: Եվ պետք է որոշել այն ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար, այդ ոլորտներում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների ներգրավվել քոլեջների կառավարման խորհուրդներում և կառավարման համակարգում: Նրանց էլ հնարավորություն տալ ներդրումներ անելու, այդ թվում՝ սարքավորումների տեսքով»:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Մասիսի Գյուղատնտեսական քոլեջում ձկնաբուծության ուղղությամբ ավելի սերտ աշխատանքներ, քոլեջ է վերակառուցվում Նոր Գեղիում, որը հատկապես ինտեսիվ գյուղատնտեսության, ջերմատնային տնտեսության մասով կարող է ակտիվ համագործակցություն ունենալ:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ այստեղ խթանների մասին պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ մասնավոր հատվածը մասնագիտական կրթության և ուսուցման այս ոլորտում ներդրումներ անի: Մյուս կողմից ենթադրում եմ, որ, օրինակ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ լուրջ խթան է այդ ուղղությամբ, եթե մենք կարողանանք արդյունավետ ձևով մեր տարբեր իրական տնեսությունը ներկայացնող ձեռնարկություններին ներկայացնել, որ այդտեղ ներդրումային մեծ հնարավորություններ կան: Այսինքն՝ եթե որևէ մեկը ներդրում է անում, ուսուցման հաստատություն է ստեղծում, ապա առնվազն կրթության վճարները սոցիալական կրետիդների ձևով վերադարձի շատ մեծ հնարավորություն են»:
Վարչապետն այս համատեքստում էլ է կարևորել պատշաճ իրազեկումն ապահովելու անհրաժեշտությունը՝ գործընթացի արդյունավետ իրականացման համար:
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...