10:56 20.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը […]
10:46 20.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային […]
10:33 20.03.2025
ԱՄՆ-ը պետք է կապեր հաստատի Ռուսաստանի հետ, որն ունի արժեքավոր տնտեսական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պետք է բիզնես անենք Ռուսաստանի հետ: Նրանք ունեն աշխարհի ամենամեծ տարածքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը: Նրանք ունեն 11 ժամային գոտիներ: Նրանց հողը հարուստ է արժեքավոր ռեսուրսներով»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Breitbart News […]
10:17 20.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․69 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:
10:00 20.03.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա 30 օրով հարձակվելուց հրաժարվելու, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու բանակցությունների մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները էներգետիկ ենթակառուցվածքների հետ […]
09:50 20.03.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի մի քանի շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո, Եմենից արձակված հրթիռը որսացել է իսրայելական օդուժի կողմից՝ նախքան երկիր անցնելը», -ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և […]
09:49 20.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի […]
09:40 20.03.2025
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերն ավարտել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, որոնք սկսվել են մարտի 10-ին։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի շտաբների պետերը։ Զորավարժությունները հաստատել են Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության համատեղ պաշտպանունակությունը և մեծացրել են ռազմական անձնակազմի միջև փոխկապակցվածությունը, ասել է կոմիտեն: Ինչպես ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ, «Կորեայի Հանրապետությունը և Միացյալ […]
09:29 20.03.2025
Թայվանի զինված ուժերը գրանցել են 27 ինքնաթիռ, Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 6 նավ և մեկ չինական օդապարիկ, որը մոտեցել է կղզուն անցած գիշեր։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում, 20 ինքնաթիռ հատել է միջին գիծը Թայվանի նեղուցով, որը բաժանում է կղզին և մայրցամաքային Չինաստանը։ «27 PLA ինքնաթիռ և 6 PLA […]
09:20 20.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հինգշաբթի հրամանագիր ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։ Հրատարակության համաձայն՝ փաստաթուղթը կրթության նախարար Լինդա Մաքմահոնին կհանձնարարի «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»՝ նպաստելու գերատեսչության փակմանը: Մարտի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել […]
09:18 20.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։
09:10 20.03.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է ամերիկացի սենատոր Ջոն Ֆեթերմանին: Այս մասին հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։ «Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետը և նրա կինը շնորհակալություն են հայտնել սենատոր Ֆեթերմանին և նրա կնոջը՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայել պետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Վարչապետ Նեթանյահուն սենատոր Ֆեթերմանին նվիրել է արծաթե փեյջեր, […]
08:59 20.03.2025
Մարտի 20-21-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան չի աջակցի ռազմական նպատակներով համատեղ փոխառություններին, այդ թվում՝ Ուկրաինայի համար զենքի արտադրությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ չորեքշաբթի երեկոյան Բելգիայի մայրաքաղաքում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ Անդրադառնալով Եվրահանձնաժողովի կողմից մշակված «ReArm EU» վերազինման եվրոպական ծրագրին, նա նշել է, որ «հարցն այն է, թե որտեղից կգան դրա համար […]
08:47 20.03.2025
«Մաքլարենի» գործադիր տնօրեն Զեկ Բրաունը համոզմունք է հայտնել, որ «Ռեդ Բուլի» առաջատար ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխի թիմը: «Կարծում եմ՝ ընթացիկ տարվա ավարտից հետո Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»: Նրա հաջորդ թիմը հավանաբար կլինի «Մերսեդեսը»: Այն հրաշալի թիմ է, որը վերջին տարիներին կայունություն է ցույց տալիս, և այդ միությունից կշահեն բոլորը», – Բրաունի […]
08:40 20.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:33 20.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին Salem News Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ, որ այս հանդիպումը, ի վերջո, կկայանա, սակայն ամսաթիվը դեռ նախատեսված չէ, կարծում եմ, որ ժամանակը կգա»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման […]
08:23 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արարատի մարզում մառախուղ է։
08:16 20.03.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերից, հաղորդում է Relevo-ն: Իտալացի մասնագետին դուր չի գալիս ֆուտբոլիստի նվիրվածության աստիճանը մարզումների ժամանակ: Մարզչական շտաբը նաև դժգոհ է մնացել «Լեգանեսի» դեմ (3-2) Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում Գյուլերի խաղից: Նա գնդակով բազմաթիվ սխալ որոշումներ է կայացրել: Անչելոտիին դուր չի եկել նաև նրա պասիվությունն առանց գնդակի […]
08:05 20.03.2025
Մարտի 19-ին, ժամը 15:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ծիլքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել […]
00:59 20.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գնտվում են առաջատարների շարքում: Հաջորդ խաղափուլը […]
00:55 20.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: «Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
00:47 20.03.2025
ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ «Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի […]
00:38 20.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
00:30 20.03.2025
Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
00:22 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք […]
00:13 20.03.2025
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են […]
00:04 20.03.2025
Երևանի մանկապարտեզներում մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:56 19.03.2025
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։ Նիդերլանդների ԱԳ նախարար […]