23:44 19.03.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատ քաղաքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 9-ին, 10-ին և 14-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե […]
23:33 19.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Հարգելի՛ նախարար Վիեյրա, Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ […]
23:25 19.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգսի՝ Մանչեսթերում գտնվող ռեստորանը փակվել է, գրում է The Sun-ը: George’s Dining Room and Bar կոչվող ռեստորանը, որը բացել էր ուելսցին իր 2 ընկերների հետ 2014 թվականին, փակվել է խոշոր պարտքերի պատճառով: Հարկերից խուսափելու և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով պարտքերի ընդհանուր չափը կազմել է 560 հազար ֆունտ ստեռլինգ: Անձնակազմի համար […]
23:16 19.03.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 12-ին, 14-ին և 17-ին, Արաբկիրում՝ մարտի 13-ին, 16-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ մարտի 13-ին Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […]
23:10 19.03.2025
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր […]
22:58 19.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […]
22:44 19.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը:
22:37 19.03.2025
Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […]
22:29 19.03.2025
Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։
22:20 19.03.2025
Մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […]
22:12 19.03.2025
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […]
21:47 19.03.2025
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, […]
21:33 19.03.2025
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յոնաս Ուրբիգը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա դարպասապահը բաց կթողնի Գերմանիայի Մ-21 հավաքականի կազմում առաջիկա երկու հանդիպումները Սլովակիայի ու Իսպանիայի թիմերի հետ: Հիշեցնենք, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը ևս վնասվածք ունի: Նրան վերջին խաղերում փոխարինում էր հենց Ուրբիգը, որ ձմռանն է «Քյոլնից» տեղափոխվել «Բավարիա»:
21:12 19.03.2025
Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։
21:02 19.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:54 19.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […]
20:52 19.03.2025
Իռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […]
20:44 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
20:36 19.03.2025
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բարդ հանդիպում է լինելու: «Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու […]
20:28 19.03.2025
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ […]
20:22 19.03.2025
Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերականգնել հսկողությունը անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը սկսել են ցամաքային թիրախային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր Գազայի հատվածի հյուսիսում և […]
20:16 19.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […]
19:49 19.03.2025
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:36 19.03.2025
Մարտի 19-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:18 19.03.2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
19:09 19.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:
18:57 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]