Բոլոր լուրերը – Page 3458 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Զիդանը կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

22:09 27.12.2022

Զինեդին Զիդանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Դիտարկվում են նաև Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի և Ռաֆայել Բենիտեսի տարբերակները։ Կարլո Անչելոտին նույնպես ցուցակում է, սակայն իտալացին չի ցանկանում հեռանալ «Ռեալից» մինչև իր պայմանագրի ժամկետը լրանա 2024 թվականին: Զինեդին Զիդանը ազատ է մնացել նախորդ տարի Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։ Չնայած […]

̰
Ինչո՞ւ են Ադրբեջանում ծրագրում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը

22:00 27.12.2022

Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը:  «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]

̰
Հորիզոն 22.00

22:00 27.12.2022

̰
SHANTNEWS

21:55 27.12.2022

̰
Դավիդ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»

21:43 27.12.2022

Դավիդ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։ Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում […]

̰
46 նորակառույց դպրոց Երևանում ու մարզերում

21:33 27.12.2022

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով կառուցվում է Ստեփանավանի համար 3 դպրոցը: Այստեղ 200 աշակերտ սպասում է շինաշխատանքների ավարտին: Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Բրազիլիայի հավաքականի ելույթներից դժգոհ երկրպագուն կողոպտել է Տիտեին

21:24 27.12.2022

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեին կողոպտել են Ռիո դե Ժանեյրոյում։ Այս մասին հաղորդում է O Globo-ն։ 61-ամյա Տիտեից գողացել են վզնոցը։ Կողոպտիչը դժգոհել է ԱԱ-2022-ում Բրազիլիայի հավաքականի անհաջող ելույթներից, և ըստ ամենայնի՝ այս կերպ է որոշել վրեժ լուծել: ԱԱ-2022-ում Բրազիլիան հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Խորվաթիային։ Մրցաշարի ավարտին Տիտեն հեռացավ զբաղեցրած […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

21:16 27.12.2022

Դեկտեմեբրի 26-ին` ժամը 01.40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը […]

̰
Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել բրազիլական ակումբի հետ

21:08 27.12.2022

Լուիս Սուարեսը շուտով կդառնա «Գրեմիոյի» ֆուտբոլիստ։ Ուրուգվայցի հարձակվողը, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնել է ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրել։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ 35-ամյա Սուարեսի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասյոնալը», որի կազմում նա դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի վաղ նա հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և «Գրոնինգենում»։

̰
Ստեփանակերտում դիտարկել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գները

20:58 27.12.2022

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից  դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 23 առևտրային օբյեկտներում իրականացվել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գների վերաբերյալ դիտարկումներ: Ինչպես հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից, ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի և բրնձի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ընթացքում ֆիքսվել են որակական […]

̰
Փորձում են ֆուտբոլից քամել ավելին, ինչպես կիտրոնից՝ հյութը. Յոզեֆ Բլատեր

20:47 27.12.2022

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է ֆուտբոլի ԱԱ-ի հաջորդ մրցաշարի մասին: «Փորձում են ֆուտբոլից քամել ավելին, ինչպես կիտրոնի հյութը: Օրինակ՝ Աշխարհի առաջնությանը կամ նոր ակումբային աշխարհի առաջնությանը 48 թիմի մասնակցությունը։ Չնայած` ՖԻՖԱ-ն կապ չունի ակումբային ֆուտբոլի հետ»,- ասել է Բլատերը Die Zeit-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԱ-ին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Մրցաշարը […]

̰
Վրաերթ Ստեփանակերտում. կա տուժած

20:38 27.12.2022

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:15-ին, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան-Կամո փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա. Ղ.-ն վարելով «ՎԱԶ-21061» ավտոմեքենան, Կամո փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում […]

̰
Մեսսին և ՊՍԺ-ն վերջնական համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու հարցում

20:31 27.12.2022

Լիոնել Մեսսին որոշել է մնալ ՊՍԺ-ում։ Արգենտինայի հավաքականի հարձակվողը որոշումը կայացրել է իր հոր և գործակալ Խորխեի, ՊՍԺ-ի տնօրեն Լուիս Կամպուշի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի միջև չորս ամիս տևած բանակցություններից հետո։ Այժմ Մեսսին 2+1 պայմանագիր ունի։ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկում է նոր 1+1 գործարք, որն ուժի մեջ կմտնի մրցաշրջանի ավարտից հետո: Ամեն ինչ արդեն համաձայնեցված […]

̰
Ավագանին հաստատեց Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

20:24 27.12.2022

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր […]

̰
Իրավիճակը շարունակվելու միտում ունի, ադրբեջանական պահանջները կարող են ընդլայնվել. Մուշեղ Խուդավերդյան

20:15 27.12.2022

Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ: Թուրքագետը նախ պատասխանել է հարցին թե կա՞ն արդյոք Թուրքիայում շրջանակներ՝ իրավապաշտպան կառույցներ կամ ընդդիմադիր ուժեր, որոնք փորձում են քիչ թե շատ օբյեկտիվորեն ներկայացնել վիճակը, ու որքանո՞վ է լսելի հայ համայնքի տեսակետը: «Ավելի շատ հայ համայնքը զգուշավորություն է դրսևորում, քանի որ Թուրքիան այն երկիրը […]

̰
Սպերցյանը՝ ՌՊԼ-ում 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստ

20:00 27.12.2022

Transfermarkt պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։ Տասնյակի առաջատարը «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո։ 2022 թվականին ՌՊԼ-ի ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների թոփ-10-ը․ Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 9 (+6) միլիոն […]

̰
SHANTNEWS

19:59 27.12.2022

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին․ Ղարիբաշվիլի

19:55 27.12.2022

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է: «Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը […]

̰
Գյումրիում ընտրել են տարվա 10 լավագույն մարզիկներին 

19:48 27.12.2022

Հայաստանի համար 2022 թ․-ը մարզական առումով ռեկորդային էր, հայ մարզիկները այս տարի նվաճել են 306 մեդալ և մեդալների մոտ 40%–ը գյումրեցի մարզիկներն են ապահովել։ Տարվա ընթացքում գյումրեցի մարզիկները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններից նվաճել են  61 մեդալ, որից  28-ը՝ ոսկի, 14-ը արծաթ և 19-ը՝ բրոնզ: Մարզական ոլորտի  ներկայացուցիչներն այսօր Գյումրիի քաղաքապետարանում ընտրել են տասը լավագույն մարզիկների, […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

19:40 27.12.2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք կոչ ենք անում կողմերին առկախ խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասվում է գրասենյակի Twitter-ում արված գրառման մեջ։   Lachin corridor […]

̰
ԱՄՆ-ում ընդունվել է օրինագիծ տղամարդ և կին մարզիկների հավասար վարձատրության վերաբերյալ

19:33 27.12.2022

Միացյալ Նահանգները հաստատել է հավասար վարձատրություն տղամարդ և կին մարզիկների համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը հավասար փոխհատուցում է տրամադրում ամերիկուհիներին, ովքեր մասնակցում են միջազգային մրցույթներին։ Այս օրենսդրությունն ընդունվել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականի երկարատև պայքարի արդյունքում: Տղամարդկանց և կանանց ֆուտբոլի թիմերը մայիսին պայմանավորվել են հավասար վարձատրության շուրջ: Հավասար վարձատրության ակտը նախատեսում […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ թշնամական ագրեսիաների պատճառած վնասները վերականգնելու համար

19:26 27.12.2022

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 29,886,500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։ Տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների […]

̰
Օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակի և խաղաղապահների ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է

19:25 27.12.2022

Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան իրենց պահանջները: Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի […]

̰
Մեսսիին և Արգենտինայի հավաքականին նվիրված որմնանկար՝ Բուենոս Այրեսում

19:15 27.12.2022

Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում շենքերից մեկի վրա հայտնվել է մեծ որմնանկար՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին Աշխարհի առաջնությունում։ Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը պահած: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։

̰
Խցանումներ Սադախլո-Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին. Վրաստանի ֆիննախի պարզաբանումը

19:06 27.12.2022

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ: Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ: Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ  «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են […]

̰
Թուրքիայում բարկացած են քրդերի՝ Ֆինլանդիայում կազմակերպած ակցիայից

18:59 27.12.2022

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»: Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի […]

̰
Գյումրի-Գլենդել քույր քաղաքները համագործակցության նոր հնարավորություններ ունեն

18:51 27.12.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին։ Այցի հիմքում Գյումրի և Գլենդել քույր քաղաքների 2023թ․-ի հնարավոր համագործակցային ծրագրերն էին՝ քաղաքաշինության/ճարտարապետության, տուրիզմի և, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հանդիպմանը մասնակցել և հյուրերին ողջունել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։ Հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։ Ողջույնի իր խոսքում, Վարդգես […]

̰
Էրդողանն ընդունել է Իսրայելի նոր դեսպանին

18:43 27.12.2022

Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր Անկարայի իր նստավայրում ընդունել է Թուրքիայում Իսրայելի նորանշանակ դեսպան Իրիտ Լիլիանին, հայտնում է haber7-ը։ Լիլիանը Էրդողանին է հանձնել իր հավատարմագրերը։ Այս տարվա օգոստոսի 17-ին Թուրքիան և Իսրայելը որոշել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և դեսպաններ նշանակել։ Սեպտեմբերի 19-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին […]

̰
ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

18:32 27.12.2022

Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշել է, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը: «Մեր ժողովուրդն ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել […]

̰
Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտեմեքենա

18:26 27.12.2022

եկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված […]

̰
BACK_TO_TOP