15:58 27.12.2022
Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ […]
15:57 27.12.2022
Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիտվական Delfi պարբերականին: «Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում […]
15:56 27.12.2022
Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։ Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի որոշ քաղաքական […]
15:48 27.12.2022
Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 27-ին «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել են նախաձեռնողները, ակցիայի նպատակը Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումն է և իրենց իրավունքներին պահանջատեր լինելը:
15:47 27.12.2022
ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Թուրքիան իր զինանոցը համալրելու նպատակով ԱՄՆ-ից ցանկանում է գնել «F-35» կործանիչներ, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ձգձգում է դրանց փոխանցումը։ Օրերս Անկարան հայտարարել էր, որ նախագծի համար թուրքական կողմը վճարել է 1․4 մլրդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ […]
15:44 27.12.2022
Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու: 24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` […]
15:36 27.12.2022
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որից հետո արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «16-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի […]
15:28 27.12.2022
Ծնվել է 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող Արարատ բնակավայրից 22–ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։ Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ […]
15:24 27.12.2022
«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին,որ սույն թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ին ժամը` 9:30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ 9:30-12:00 Մաշտոց 1,3,5,5ա Ազատամարտիկների 59։
15:23 27.12.2022
Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։
15:17 27.12.2022
Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», «Եղվարդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և «ԼՕՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի […]
15:09 27.12.2022
ՀՀ քննչական կոմիտեն այսուհետ ներկայացվածություն կունենա ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում։ Դեկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքը, որով ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմն ընդլայնվել է. նախկին 7-ի փոխարեն այն այլևս կազմված կլինի 13 անդամից։ Կատարված […]
15:01 27.12.2022
Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ այսօր հաստատվել է Երևանի զարգացման ծրագիրը: Այդ ծրագրի արդյունքում կմիաձուլվեն բուժհիմնարկներ, կլինեն նոր ավտոբուսներ, մանկապարտեզներ: Այս մասին մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետը: 2023թ. մայրաքաղաք կբերվի ավտոբուսների նոր խմբաքանակ, այդ թվում` 150 միավոր միջին դասի և 87 մեծ ավտոբուսներ։ Դրանք կհարմարեցվեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց սպասարկմանը։ Բացի այդ՝ կհատկացվի 6,5 մլն դոլար […]
14:51 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: […]
14:41 27.12.2022
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել: Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, պարեկները կանգնեցրել էին Արթիկի 46-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի տեղում, պարեկները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված: Մեքենան […]
14:33 27.12.2022
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: «Իհարկե, դուք ճիշտ եք. այս պահին գլխավոր, ամենաօպտիմալ հարցը այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, արդեն մոտ 20 օր է` Լաչինի միջանցքը փակ է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, […]
14:21 27.12.2022
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում տնտեսական ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում, սակայն գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Բոլորովին վերջերս մեզ մոտ տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրեցին, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավական դրական […]
14:12 27.12.2022
Ալմաթիում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում 5 տուրերից հետո Սամվել Տեր-Սահակյանը լավագույն արդյունք ունեցող հայաստանցի շախմատիստների թվում է. նա Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի ու Մանուել Պետրոսյանի հետ 3,5 միավոր ունի և կիսում է 15-37-րդ տեղերը։ Զավեն Անդրիասյանն ու Գաբրիել Սարգսյանը 2,5-ական միավոր ունեն, Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Պետրոսյանը՝ 2-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանն ու Ռոբերտ […]
14:05 27.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սև ծովի թուրքական ջրերում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական «Fatih» հորատող նավի աշխատանքների արդյունքում Չայջումա կոչվող հանքավայրում 3023 մետր խորության վրա հայտնաբերվել են 58մլրդ խմ բնական գազի պաշարներ: Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված պաշարների ծավալը վերջնական ուսումնասիրությունից հետո դեռ կարող է մեծանալ: Բայց այդ […]
13:55 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի […]
13:50 27.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն […]
13:42 27.12.2022
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են: Պատասխան. ՀՀ […]
13:36 27.12.2022
Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել […]
13:31 27.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։
13:27 27.12.2022
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել են Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը։ Էթնիկ զտում, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ Վերջին մի քանի օրվա […]
13:19 27.12.2022
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն […]
13:15 27.12.2022
Դեկտեմբերի 26-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
13:00 27.12.2022
Պենտագոնի «անանուն պաշտոնյաների» հայտարարությունները Կրեմլին «գլխատման հարված» հասցնելու մասին, ըստ էության, խոսում են ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնը գնաց ամենահեռուն. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը գնում է ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման […]
12:57 27.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։ Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները: