18:12 15.12.2022
Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Խալիֆա բին Զայեդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մոհամեդ Հաջի Ալ Խուրիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին վերաբերող մի […]
18:05 15.12.2022
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էռնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հետ սպասվող հանդիպման մասին։ «Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերել TF1-ը: ԱԱ 2022-ում Էռնանդեսը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 […]
17:53 15.12.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին […]
17:47 15.12.2022
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի առաջնությունում: Լավագույն արդյունքը գրանցեց Հռիփսիմե Խուրշուդյանը, ով կարողացավ զբաղեցնել 4-րդ տեղը: Նույն օրը 81 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Լիանա Գյուրջյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 237 կգ (103+134 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Նշենք սակայն, որ Լիանան արդյունավետ է կատարել իր բոլոր մոտեցումները: Այս […]
17:42 15.12.2022
Եվրամիությունը, լինելով մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց, իրավունք չունի լռել այն հանցագործությունների մասին, որը իրականացնում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների մոտ իր նախաձեռնած ակցիաների նպատակն […]
17:37 15.12.2022
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Առկա խնդիրներին անդրադարձել է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
17:30 15.12.2022
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումից առաջ՝ նախավարժանքի ժամանակ, ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապպեի հարվածներից մեկից հետո գնդակը դիպել է երկրպագուի դեպքին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Մբապպեն անմիջապես մոտեցել է տրիբունային։ Մյուս երկրպագուներն օգնություն են ցուցաբերել, իսկ Մբապպեն ներողություն է խնդրել։ Ֆրանսիայի հավաքականի աշխատակիցն էլ տուժած երկրպագուին մարզումային շապիկ է նվիրել։
17:26 15.12.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ինչպես գրում է AS-ը, մադրիդյան ակումբը թույլ է տվել հարձակվողին ցանկության դեպքում մեկնել Կատար։ Որոշումը կախված է հենց Բենզեմայից, «Ռեալը» նրան չի խանգարի։ Եթե Ֆրանսիան հաղթի, ապա Կարիմը թիմի մնացած անդամների հետ մեդալ ստանալու հնարավորություն կունենա։ […]
17:23 15.12.2022
ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով: Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, դեսպաններ, խորհրդականներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ։ ՌԴ […]
17:20 15.12.2022
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 8 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել UFC-ի վարկանիշից: Թեթև քաշային կարգում 14-րդ տեղը զբաղեցնող իռլանդացին վերջին թարմացումից հետո դուրս է մնացել լավագույն 15-ից։ Լավագույն 15-ում նրան փոխարինել է Գրանտ Դոուսոնը։ Ներկայումս 34-ամյա Մաքգրեգորը շարունակում է ապաքինվել 2021 թվականի հուլիսին ստացած ոտքի կոտրվածքից։ Թեթև քաշային կարգում […]
17:18 15.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն, […]
17:12 15.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով էր և նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման […]
17:06 15.12.2022
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին […]
16:57 15.12.2022
Այս օրերին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ժնևի միջազգային hումանիտար ականազերծման կենտրոնի (Geneva International Centre for Humanitarian Demining – GICHD – GICHD) ներկայացուցիչներին։ Դեկտեմբերի 13-15-ը Երևանի Կոնգրես հյուրանոցում Ժնևի ներկայացուցիչները կազմակերպել են «Ականազերծման գործողությունների ազգային ռազմավարություն շահագրգիռ կողմերի համար» թեմայով աշխատաժողով: Միջոցառմանը ներկա են գտնվել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ […]
16:53 15.12.2022
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ ունեցել ենք 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69՝ […]
16:47 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի կողմից ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացի համաձայն նախապատրաստված 3-րդ կամավոր միջանկյալ զեկույցի քննարկումը: Զեկույցի նպատակն է ներկայացնել 2020 թվականին ՄԱԿ մշտադիտարկման այս մեխանիզմի շրջանակում ՀՀ կողմից ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը: ՄԱԿ Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում երկրներին հանձնարարականներ են տրվում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնք ՄԱԿ-ը դիտարկում […]
16:42 15.12.2022
Դեկտեմբերի 18-ին Կատարում կկայանա Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը. կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Լա Լիգան ամենամեծ ներկայացվածությունը կունենա 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ Արգենտինայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր խաղացողների գրեթե մեկ երրորդը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում՝ 15 հոգի։ Պրեմիեր լիգան ունի 9 ներկայացուցիչ, Լիգա 1-ը՝ 8: Ակումբների առումով «Ատլետիկոն» եզրափակչում ամենամեծ […]
16:36 15.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Համայնքների եկամուտներն ավելի կանխատեսելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]
16:30 15.12.2022
Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Record-ը։ Այս պահին նրա նշանակմանը խոչընդոտում է «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։ Մոուրինյուն չի ցանկանում համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»։ Այս տարբերակին դեմ են նաև իտալական ակումբում։ Եթե Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության գա «Ռոմայի» հետ, ապա նշանակումը կարող է […]
16:24 15.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ. «Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ […]
16:18 15.12.2022
Արցախի մարդու իրավունքներ բոլոր պաշտպանների մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանատների առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Արցախի մարդու իրավունքներ բոլոր պաշտպանների մասնակցությամբ բողոքի ակցիաներ կայացան ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների առջև, շարժվում ենք նախօրոք հայտարարված մնացած դեսպանատների ուղղությամբ»-,-գրել է Բեգլարյանը:
16:12 15.12.2022
Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Ֆրանսիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ի կիսաեզրափակչում Մարոկկոյի նկատմամբ տարած հաղթանակի մասին. «Շատերը գովաբանում են Դեշամին աշխարհի առաջնությունում ճկուն լինելու համար: Բայց եթե դա կայանում է նրանում, որ Ժիրուն անընդհատ խաղում էր անձամբ Ամրաբատի, իսկ Գրիզմանը՝ Ունահիի հետ, ապա կարելի՞ է ասել, որ սա արվեստ է։ Իմ կարծիքով սա միջակություն է։ Երբ […]
16:08 15.12.2022
Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատան ճանապարհին թողել է հրացան, փամփուշտներ ու նռնակներ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ղարիբջանյան խճուղու հասցեներից մեկում՝ աղբամանների հետնամասում, հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Ջ-1» տիպի նռնակ՝պայթուցիչով, 1 […]
16:00 15.12.2022
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ նա հանդես է եկել մինչև 87 կգ քաշայինների կարգում: Հատկանշական է, որ Հռիփսիմեն այս քաշային կարգում ամենատարեց մարզուհին է եղել առաջնությունում, չնայած դրան բավականին հաջող է հանդես եկել և շատ […]
15:55 15.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դ.Համբարյանն ընդունել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Օկտավիան Բիվոլին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակին՝ 2020-2022 թթ. ընթացքում տարածաշրջանային և գլոբալ զարգացումների աջակցման, օրենսդրական և ռազմավարության բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ակտիվ մասնակցության մասին: Օ.Բիվոլը վերահաստատել է Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) […]
15:53 15.12.2022
Անձանց հիմնական իրավունքների և ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՄԻՊ-ը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի փակմանը: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ զեկույցը, որում ներկայացված են ստեղծված իրավիճակը միջազգային պարտավորությունների լույսի ներքո, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները: «Այս շրջափակումը պատահական չէ, սա տրամաբանական […]
15:50 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»: 2023-ի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը դիտարկվող ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացված դատավճիռը լայն արձագանք է գտել նաև միջազգային մամուլի էջերում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հատկապես ամերիկյան ու […]
15:44 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.50-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ իրավապահներին հաջողվեց միայն պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել էր Արաքս գյուղում: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ մեկ ժամ […]
15:37 15.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի […]