Բոլոր լուրերը – Page 3493 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ԼՂ և ՀՀ ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգել են Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհնարգելափակելու հետևանքների մասին

21:35 15.12.2022

Արցախի պետական նախարարի խորհրդական, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը միասին բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև […]

̰
Ի՞նչ պետք է անի սփյուռքը ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակում. Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կոչը

21:25 15.12.2022

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ […]

̰
16 ամյա բրազիլացի տաղանդը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

21:19 15.12.2022

Բրազիլական «Պալմեյրասն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի 16-ամյա հարձակվող Էնդրիկի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կայացած է: Իսպանական ակումբը Էնդրիկի տրանսֆերի դիմաց վճարել է 72 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա 2024 թվականի հուլիսին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: Էնդրիկը 2024 թվականի ամռանը դառնալու է 18 տարեկան, այդ պատճառով էլ միայն այդ ժամանակ կարող է […]

̰
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

21:07 15.12.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։ Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի թիմն, իր աշխատանքը կատարելիս, օգտագործում է միջազգային […]

̰
Մարզաձևերի վիճակը սարսափելի է մեր երկրում. Լուկաշենկոն հիասթափված է ԱԱ-2022-ում Բելառուսի հավաքականի բացակայությունից

20:59 15.12.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է երկրում ֆուտբոլի զարգացման տեմպերից: Նախագահը քննադատել է դրա համար պատասխանատու պաշտոնյաներին: «Ընթանում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, իսկ ես այնտեղ չեմ տեսնում մեր ֆուտբոլիստներին: Իսկ մի՞գուցե ես այլ աշխարհի առաջնության եմ հետևում: Մերոնց հետքն անգամ չկա: Բացի դրանից, ես համեմատում եմ մեր ֆուտբոլիստների խաղը այնտեղի մարզիկների հետ և որպես նախկին […]

̰
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը Լոռու մարզում կկառուցի անտառային տնկիների ջերմոց

20:51 15.12.2022

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր […]

̰
ԵՄ գագաթնաժողովը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամին 2 միլիարդ եվրո հատկացնելուն՝ Կիևի ռազմական օգնության համար

20:43 15.12.2022

Պրահայում Եվրամիության գագաթնաժողովը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի 2 միլիարդ եվրոյով ընդլայնմանը, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումները: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ «Եվրամիության ղեկավարները ողջունել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերի ընդլայնման վերաբերյալ անդամ երկրների համաձայնությունը: 2023 թվականին կավելացվի լրացուցիչ 2 միլիարդ եվրո»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ: […]

̰
2 միլիարդ 188 միլիոն դրամ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար. կառավարության ընդունած որոշումները

20:35 15.12.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]

̰
Երրորդ տեղի համար հանդիպումը մեծ եզրափակիչ է. Զլատկո Դալիչ

20:24 15.12.2022

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Մարոկկոյի դեմ հանդիպման մասին: «Շաբաթ օրը մեզ համար փոքր խաղ չէ, այլ՝ մեծ եզրափակիչ, պայքար երրորդ տեղի համար, մեդալի համար։ Պետք է ամեն կերպ պատրաստվենք, եթե նվաճենք բրոնզե մեդալները, հիանալի կլինի։ Ունենք կադրային խնդիրներ, Յոշկո Գվարդիոլը նույնպես խնդիր ունի։ Նրան ներարկում են արել, ոտքի վնասվածքի պատճառով երկու […]

̰
Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ․ ԱՀ ՊԵԿ

20:12 15.12.2022

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման […]

̰
Տավուշի մարզպետարանում քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումները

20:08 15.12.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար […]

̰
SHANTNEWS

20:00 15.12.2022

̰
Պատանի հայ ըմբիշները 16 մեդալ են նվաճել Վրաստանում

19:57 15.12.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է միջազգային մրցաշարի: Պատանի հայ ըմբիշները տարվա վերջին մրցաշարում 6 ոսկե, 5-ական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

̰
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելացնել զենքի մատակարարումները

19:49 15.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է եվրոպական երկրներին՝ խնդրելով մեծացնել ժամանակակից սպառազինությունների մատակարարումը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգեր և տանկեր։ Այդ մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նիստում։ Խոսելով պաշտպանական աջակցության մասին՝ նա նշել է, որ այն պետք է լինի ոչ պակաս, քան անցած վեց ամիսներին։ «Մեզ ավելի շատ ժամանակակից զենք է […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծ 5 շենքի վերականգման փաստաթղթերի փորձաքննության համար կառավարությունը գումար է հատկացրել

19:39 15.12.2022

ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ 700 հազար դրամ գումար է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մինչ այդ, հունիս ամսին ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների […]

̰
Էրդողանն առաջարկում է հանդիպում անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների միջև

19:31 15.12.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ։ «Ես Պուտինին առաջարկել եմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հետ, և նա դրական է ընդունել նախաձեռնությունը։ Սա կնշանակի բանակցությունների շարքի սկիզբ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ Նշվում […]

̰
Ես շատ հպարտ եմ այս թիմով. Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հավաքականի մասին

19:23 15.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի տարած հաղթանակը՝ առանձին նշելով գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին, ով Ֆրանսիային հասցնում է երկրորդ անընդմեջ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ «Մեր հայրենակիցները մարդկային պարզ ուրախությունների կարիք ունեն։ Նման հաճույք է տալիս սպորտը, մասնավորապես ֆուտբոլը։ Մենք տեսանք հիանալի թիմ։ Շատ շնորհակալություն մեր մարզիչ Դիդյե […]

̰
Ուկրաինայի պատերազմից ի վեր ՌԴ քաղաքացիները վրացական բանկերում բացել են 87 հազար 589 հաշիվ

19:15 15.12.2022

2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշվեհամարների ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլրդ լարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վրացական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ներդրած գումարի չափն ավելին է, քան, օրինակ, Թբիլիսիի 2023 թվականի բյուջեն։ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշիվների, որոնց վրա դրական մնացորդ է գրանցվել 2022 թվականի […]

̰
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՏԿԵՆ 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումները

19:07 15.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է […]

̰
 Լեհաստանի ոստիկանության շտաբում պայթել է Ուկրաինայից ստացած նվերը 

18:59 15.12.2022

  Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկի աշխատասենյակում պայթել է Կիևում նրան հանձնված նվերը, կան վիրավորներ։ «Ոստիկանության գլխավոր հրամանատարի աշխատասենյակում պայթել է նվերներից մեկը, որը հրամատարը ստացել է դեկտեմբերի 11-12-ը Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարության հետ»,- նշվում է  հաղորդագրությունում։ Նաև նշվում է, որ այն եղել […]

̰

18:52 15.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված […]

̰
Սխալ կլինի, եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն․ Թոն Կրոս

18:45 15.12.2022

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է աշխարհի չեմպիոն դառնալուն։ «Եթե խոսենք իմ անձնական նախասիրությունների մասին, ապա իմ թիմակիցներից երկուսը խաղում են Ֆրանսիայի հավաքականում՝ Կամավինգան և Չուամենին: Բայց, եթե անկեղծ լինենք, սխալ կլինի, եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն»,- Կրոսի խոսքերն է մեջբերել Realtotal-ը։ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը […]

̰
Թանգարան ու պոլիկլինիկա մեկ շենքում․ Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացնում են Շիրակի երկրագիտական թանգարանին և Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկային

18:38 15.12.2022

Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի պատին նոր  ցուցանակ է հայտնվել այն մասին, որ այստեղ լինելու է  Շիրակի երկրագիտական թանգարանը։ Նախկին հիվանդանոցի եռահարկ շենքը երկրագիտական թանգարանին հատկացվեց 2018 թվականին, կազմակերպվեց հանգանակություն, հավաքված մոտ 15 միլիոն դրամով նախագծման էսքիզային տարբերակ հասցրեցին կատարել։ «Նախագիծը պարզապես էսքիզային է եղել, էսքիզային տեսքով ինչ-որ  բաշխումներ է կատարվել, թե որ սենյակը […]

̰
Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

18:30 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 8-14-ը

18:30 15.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 8-14-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 8-ին և 14-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 14-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում դեկտեմբերի 14-ին»։

̰
Ռուսաստանը պետք է սանձի Ադրբեջանին, որը չի կատարում եռակողմ հայտարարության դրույթները. Արցախի ՄԻՊ

18:28 15.12.2022

Երևանում շարունակվում են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնած բողոքի ակցիաները, որոնց ընթացքում մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են գործուն քայլերով արձագանքել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն Արցախի նկատմամբ: Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց կոչ արեցին հստակ գործողություններով սանձել Ադրբեջանին, որը պարտավոր է կատարել եռակողմ հայտարարության դրույթները: Մասնակիցները ՌԴ-ից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ […]

̰
Մբապպեն նույնիսկ Մեսսիի խաղակոշիկների քուղերը կապելու համար պիտանի չէ․ Դամիեն Դաֆֆ

18:26 15.12.2022

«Չելսիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Դամիեն Դաֆֆը Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ ասել է, որ տեղին չէ համեմատել Կիլիան Մբապպեին և Լիոնել Մեսսիին։ Երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են ՊՍԺ-ում: «Որքա՞ն լավն է Մեսսին: Նրա լավագույն տարիները եղել են այն ժամանակ, երբ նա 23, 24, կամ 25 տարեկան էր։ Մբապպեն նույնիսկ Մեսսիի խաղակոշիկների քուղերը կապելու […]

̰
Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

18:23 15.12.2022

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների […]

̰
Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձը

18:20 15.12.2022

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան. Արցախի ՏԿԵՆ

18:16 15.12.2022

Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «44-օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, […]

̰
BACK_TO_TOP