15:31 15.12.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել գործընկեր երկրների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և […]
15:31 15.12.2022
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 […]
15:25 15.12.2022
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակի մեջ պատգամավորներ Պիտեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ […]
15:16 15.12.2022
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով. «Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս […]
15:13 15.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի […]
15:09 15.12.2022
Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Այսպիսի գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել «Ինտեր»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված իրավիճակի վրա: «Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով […]
15:00 15.12.2022
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած բոլոր կողմերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում հասարակության մոտ կա տպավորություն, որ եռակողմ հայտարարության դրույքները պարտադիր են միայն Հայաստանի համար, […]
14:50 15.12.2022
Ի՞նչ է ասում Հայաստանը, որ օրհասական և կարևոր է միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կլինի մի հնարավորություն խոսակցության Բաքվի և Ստեփանակերտի միջև. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դաշնության արձագանքին, Մարուքյանն ասել է, թե Հայաստանը ակնկալում է, որ Ռուսաստանի […]
14:43 15.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Բացելով խորհրդակցությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: «Օրենքի առաջ […]
14:40 15.12.2022
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան ցուցարարների գործողությունների […]
14:30 15.12.2022
Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո կիսվել է մեկնաբանությամբ: «Մենք արեցինք առավելագույնը, դա ամենակարևորն է: Մի քանի վնասվածքներ ունեինք, խաղից առաջ կորցրինք Ագերդին, ընդմիջմանը Սայսային, Մազրաուիին… Բայց ասելու բան չունեմ, սխալների համար վճարեցինք։ Մենք վատ մտանք խաղի մեջ, առաջին խաղակեսում չափազանց շատ գնդակի կորուստ ունեցանք։ Երկրորդ գոլը մեզ […]
14:22 15.12.2022
Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց որևէ նախապայմանի, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ը։ «Տեղի բնակչությունը պետք է զերծ մնա դժվարություններից և նեղություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի […]
14:08 15.12.2022
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ բանկերից մեկի մասնաճյուղում մի քաղաքացի 4 հատ կեղծ 100-դոլարանոց է ներկայացրել: Մեկնած օպերատիվ խումբը նշված մասնաճյուղում ձերբակալել է 31-ամյա երիտասարդին և ներկայացրել Նոր Նորքի բաժին: Բաժնում նրա մոտից հայտնաբերվել են կեղծ թղթադրամները: Կատարվում է նախաքննություն:
13:55 15.12.2022
Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը: «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին […]
13:46 15.12.2022
Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին երեկ հանգստյան օր է տվել ֆուտբոլիստներին, հայտնում է ESPN-ը: Ֆուտբոլիստների մեծ մասը նախընտրել է ժամանակ անցկացնել ընտանիքների և ընկերների հետ՝ հավաքականի ճամբարից դուրս։ Մեսսին սակայն նախընտրել է մնալ Արգենտինայի հավաքականի բազայում և այնտեղ հանդիպել է իր ընտանիքի հետ: Դեկտեմբերի 18-ին Արգենտինան ԱԱ-2022-ի եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ։
13:38 15.12.2022
Կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Հղումով անցնելու դեպքում ֆեյսբուքի ձեր հաշիվը կորցնելու վտանգի կենթարկեք: Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ կից հրապարակելով լուսանկար։
13:30 15.12.2022
ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ, Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ, Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ, Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ, Էպիլեպսիայի դեղամիջոցներ, Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց, Պարբերական հիվանդության դեղամիջոց, Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ: […]
13:26 15.12.2022
Կառավարությունն առաջարկում է ձեւավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ արդարադատության փոխնախարար […]
13:25 15.12.2022
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
13:16 15.12.2022
Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտել է ազգային հավաքականի հանդերձարան ու շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Մակրոնը նաև մտել է Մարոկկոյի հավաքականի հանդերձարան և շփվել այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Մակրոնը Սոֆյան Ամրաբատին անվանել է ամբողջ առաջնության լավագույն կիսապաշտպան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կխաղա […]
13:07 15.12.2022
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից անմիջապես հետո Ֆրանսիայում երկու թիմերի երկրպագուները դուրս են եկել փողոցներ և անկարգություններ հրահրել։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Նիցցայում, Փարիզում և Մոնպելյեում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գրանցված անկարգությունների մասին։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն 115 ձերբակալված կա։ Ըստ աղբյուրի՝ Մոնպելյեում 14-ամյա տղա է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուների բախման […]
13:01 15.12.2022
Կառավարության որոշմամբ՝ մարզիկներին տրվող միանվագ գումարները կկրկնապատկվեն: Այս մասին որոշումը կառավարության այսօրվա նիստում է ընդունվել: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Դեռևս 2022 դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե, 126-ը՝ բրոնզե: Այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև […]
12:56 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ով քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ կարևորել է նրանց դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնման հարցում, ապա անդրադարձել է հատկապես իրավակիրառ […]
12:51 15.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախը շարունակում է Ադրբեջանի կողմից մնալ շրջափակման մեջ:
12:38 15.12.2022
Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ գումարը 49 ծրագրերի համար է. «Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում մենք կունենանք արդեն, որ այս տարի 17,7 միլիարդ դրամ կառավարությունը համաֆինանսավորել […]
12:30 15.12.2022
2023 թ․ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։ Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected] Կից՝ փառատոնի մասնակցության պայմանները և հայտաձևը։
12:25 15.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, […]
12:21 15.12.2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն […]