11:39 15.12.2022
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային պայմաններում իրենց բնակարանները […]
11:13 15.12.2022
Ադրբեջանի Պն տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
10:54 15.12.2022
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մի բնակչուհի և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն էին մտել՝ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]
10:47 15.12.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ […]
10:46 15.12.2022
Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն […]
10:41 15.12.2022
Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.55-ին, Շիրակի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Գյումրու Դուդկոյի փողոցում ստուգել են 27-ամյա երիտասարդի վարած «Սամանդ» մակնիշի մեքենան։ Իրավապահները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են վարորդին և նրա 29-ամյա ուղևորին։ Ոստիկանության Մուշի բաժնում ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է […]
10:36 15.12.2022
Սեփականատերերի կողմից իրենց գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հիմնական պայմանն է սեփականության դեմ ուղղված հանգացործությունների կանխման համար: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննիսյանը։ Նա նշում է, նաև […]
10:29 15.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Spirits Selection by Councours Mondial de Bruxelles» ընկերության ղեկավար Թիերի Հեինսին և ներկայացուցիչ Ջուլիա Կոստանդինովան։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային փորձը՝ նշելով․ «Մեր ընկերությունը գրեթե 50 տարի […]
10:24 15.12.2022
Դեկտեմբերի 10-ին, կեսգիշերն անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային տրավմայով, գլխի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած ու պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բնակվող 17 և 16 տարեկան երկու պատանի։ 16 տարեկան պատանին հայտնել էր, որ ծեծկռտուքի ժամանակ սուր-կտրող առարկայով խփել են իրեն: Հիվանդանոց մեկնեց Արտաշատի բաժնի օպերատիվ […]
10:16 15.12.2022
Թուրքիայի Ուսաք քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել, հինգշաբթի հաղորդում է Yeni Şafak թերթը։ «Ուսակում բեռնատարն անցել է կարմիր լույսի տակ և մխրճվել բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ, վթարը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները»,–գրում է թերթը։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ուսակի ուսումնահետազոտական հիվանդանոցում։ Ժանդարմերիայի […]
10:01 15.12.2022
ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
09:57 15.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ևս տեսակապով ներկայացրել է երրորդ օրվա իրավիճակը շրջափակված Արցախում: Մանրամասները՝ տեսանյութում:
09:53 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ […]
09:37 15.12.2022
Միացյալ Թագավորությունում Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին թվիթերյան իր միկրոբլոգում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում: Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր […]
09:30 15.12.2022
Դեկտեմբերի 12-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
09:20 15.12.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը տարածված միջազգային հանրության վարչական ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում […]
09:12 15.12.2022
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
09:11 15.12.2022
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, երկար ձգձգումից հետո, շուտով պաշտոնապես համատեղ կոչ կհնչեցնեն Ռուսաստանին՝ դուրս բերելու իր զորքերը Ուկրաինայից, ինչպես նաև կխոստանան լիակատար աջակցություն Կիևի իշխանություններին։ Այս մասին ասվում է Politico թերթի եվրոպական խմբագրությունում չորեքշաբթի օրը հրապարակված նյութում, որը վերաբերում է նոր համատեղ հռչակագրի նախագծին։ Նրա խոսքով, փաստաթղթի տեքստը մշակվել է ավելի քան մեկ տարի, սակայն աշխատանքը […]
09:02 15.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:48 15.12.2022
Թոշակի անցնելու տարիքից ուշ թոշակի անցած աշխատակիցները կստանան ավելի բարձր նպաստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը։ «Կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջանալուց հետո հետագայում կենսաթոշակի դիմելու յուրաքանչյուր տարվա համար հաստատագրված վճարը և ապահովագրական կենսաթոշակն ավելացվում են հավելավճարների գործակիցներով։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափը գնալով մեծանում է»,- ասել է նա «Փրայմ» գործակալությանը տված […]
08:42 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
08:34 15.12.2022
Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիա ն և վառելիքը։ Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին՛ 119 հեռախոսահամարով, […]
08:29 15.12.2022
«Ura.ru» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Չելյաբինսկի մարզային հիվանդանոցի տարածաշրջանային անոթային կենտրոնի ղեկավար Վասիլի Մասյուկը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել ուղեղի արյան մատակարարման խախտումը։ Ըստ նրա՝ ինֆարկտի և ինսուլտի տարբերությունն այն է, որ ինսուլտը ուղեղի ախտահարում է, իսկ ինֆարկտը, ամենից հաճախ՝ «սրտամկանը», սրտի ախտահարում է։ Բժիշկը մատնանշել է, որ երկու գործընթացներն էլ տեղի են […]
08:20 15.12.2022
Ռեթի անունով ընտանի առնետը հրդեհից փրկել է Մեծ Բրիտանիայի Փիթերբորո քաղաքից 61-ամյա տեր Քերոլայն Դևիսին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Քաղցկեղով տառապող Դևիսը դեղորայք է ընդունել և պատահաբար ազդեցության տակ քնել՝ վառած ծխախոտը ձեռքին։ Նրան արթնացրել է Ռեթին՝ կառչելով նրա ձեռքերից: Արթնանալով՝ կինը պարզել է, որ իր զգեստը բռնկվել է։ Նրան հաջողվել է հանգցնել […]
08:07 15.12.2022
ԱՄՆ իշխանությունները 2022 թվականի ավարտին Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն չեն տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք ակնկալում, որ մարտերը կդադարեն առաջիկա ձմռան ամիսներին», – ասել է նա ճեպազրույցում: Չկա ոչ մի ապացույց, ոչ մի ակնկալիք, որ հակամարտությունը կավարտվի մինչև տարեվերջ, […]
00:50 15.12.2022
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը 14 դեկտեմբերի, 2022 Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է […]