15:00 14.12.2022
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատել թիմի հետ ԱԱ-2022-ից հետո։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մասնագետի հետ կերկարաձգի պայմանագիրը ևս երկու տարով՝ մինչև Եվրո 2024-ը։ Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ 54-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ […]
14:50 14.12.2022
ՀՀ Ազգային ժողովը «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը ԱԺ դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հայտարարությունում […]
14:42 14.12.2022
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց նրանք կարող են բանակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Թե ինչպես կստացվի, այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է», – հավելել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]
14:34 14.12.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Հաջորդական քայլեր Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին: […]
14:24 14.12.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]
14:15 14.12.2022
ԱՄՆ-ը վերսկսել է Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ-SDF) հետ համատեղ ռազմական օպերացիաները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակը: Քուրդ-ամերիկյան համատեղ օպերացիաները դադարեցվել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ավիահարվածների պատճառով: ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացրել էր, որ Անկարայի գործողությունները վնասում են ԻՊ-ի դեմ պայքարին: Հիշեցնենք, որ […]
14:06 14.12.2022
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները: Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:59 14.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լանջիկ-Մաստարա և Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
13:54 14.12.2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԱՀ ՄԻՊ-ը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով […]
13:18 14.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել […]
13:05 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 […]
12:56 14.12.2022
ՀՀ Քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ Քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ […]
12:48 14.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է, որ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով․ «1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ. 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով. 3. Առնվազն ՄԱԿ-ի […]
12:44 14.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:39 14.12.2022
Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022 թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ Արցախի […]
12:22 14.12.2022
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են […]
12:10 14.12.2022
Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը՝ վերականգնվի»,- գրել է Մարուքյանը: Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել […]
12:06 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։
11:40 14.12.2022
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում […]
11:29 14.12.2022
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: «Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: […]
11:15 14.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.94 դրամ է, վաճառքը՝ 404.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.81 դրամ է, վաճառքը՝ 429.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.92 դրամ է, վաճառքը՝ 6.40 դրամ:
11:00 14.12.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում նա երեք մոտեցումներից մեկով բարձրացրել է 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրում վարժությունում կարողացել է բարձրացնել 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր: Լիանա Գյուրջյանը (81 կգ) […]
10:43 14.12.2022
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են հրացանի, թմբուկավոր ատրճանակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Ջերմուկի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների […]
10:35 14.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու […]
10:27 14.12.2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: «Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի` հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա […]