21:21 14.12.2022
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Կապանի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել […]
21:15 14.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
21:07 14.12.2022
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը ԱԱ-2022-ի 1/2 եզրափակիչ խաղից հետո հաջողություն է մաղթել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին մրցաշարի եզրափակչում։ «Հուսով եմ, որ Մեսսին կհաղթի Աշխարհի առաջնությունը։ Նրան հաջողություն եմ մաղթում եզրափակչում։ Նրա մեջ առկա է ֆուտբոլային մեծություն»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Depor-ը։ Հիշեցնենք, որ Կատարում անցկացվող Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը […]
21:01 14.12.2022
Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: «Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ […]
20:53 14.12.2022
Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։ Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։ Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ […]
20:41 14.12.2022
Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ դատական հայց է ներկայացվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մամուլի ասուլիսին կատվի հանդեպ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է El Grafico-ն: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ասուլիսի ժամանակ սեղանին էր բարձրացել կատու, որին Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության աշխատակիցը կոպիտ կերպով հեռացրել էր: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ հայց են ներկայացրել Բրազիլիայի […]
20:32 14.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 16-ը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Յաղուբյան, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկի 1, 2 փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, 1, […]
20:23 14.12.2022
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է 2023 թվականի տարբեր անվանակարգերում հաղթողների անունները։ Տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ, «Ռոլան Գարոսի» ու ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Իգա Շվյոնտեկը։ Ավստրալիայի բաց առաջնության, Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության չեմպիոններ, Չեխիայի հավաքականի ներկայացուցիչներ Բարբորա Կրեյչիկովան և Կատերժինա Սինյակովան հաղթել են տարվա թիմ անվանակարգում։ Տարվա լավագույն նորեկը չինացի […]
20:15 14.12.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.35-ին, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Ավանի բաժանմունք են ներկայացրել Հրազդան քաղաքի բնակիչներ 37-ամյա, 31-ամյա և 26-ամյա երեք երիտասարդի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են շինարարական ապրանքներ: Պարզվել է, որ շինարարական […]
20:08 14.12.2022
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռիվալդոն վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կհաղթի Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: «Եզրափակիչում չեն խաղալու Բրազիլիան ու Նեյմարը, այնպես որ, ես աջակցում եմ Արգենտինային: Մեսին վաղուց արժանի է աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմանը, բայց Աստված ամեն ինչ գիտի: Լեո, դու արժանի ես այդ տիտղոսին, քանի որ միշտ հիանալի ֆուտբոլ […]
20:00 14.12.2022
Չորեքշաբթի օրը դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատավճիռ է կայացրել՝ նրան դատապարտելով երկու տարի 7 ամսվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը հավաքվելու էր վճիռը կայացնելու , գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է […]
19:56 14.12.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկնարկել է Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Անվտանգության խորհրդի անդամներից հետո ելույթով հանդես կգա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարական հանդիպմանը կարող եք հետևել հղումով:
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
19:48 14.12.2022
Ռուսաստանը ներկայացնող UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է 2023 թվականին կայանալիք Իսլամ Մախաչև – Ալեքս Վոլկանովսկի չեմպիոնական մենամարտից սպասելիքների և իր կարիերայի ամենաբարդ մարտի մասին: «Մախաչևի և Վոլկանովսկիի միջև հիանալի մենամարտ է լինելու: Այս մենամարտը ցույց կտա՝ Իսլամը լավագույ՞նն է, թե ոչ, քանի որ Վոլկանովսկին P4P վարկանիշային աղյուսակում առաջինն է, և նա կլինի Մախաչևի […]
19:40 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և […]
19:32 14.12.2022
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը։ Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը […]
19:25 14.12.2022
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները: «1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: 2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում […]
19:19 14.12.2022
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներն ընկերական հանդիպում են անցկացրել Կատարում ընթացող աշխարհի առաջնության կազմակերպիչների թիմի հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Խաղը կայացել է դեկտեմբերի 13-ին Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում: Հանդիպմանը մասնակցել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Յուրի Ջորկաեֆը, Ջոն Թերին, Ալեսանդրո դել Պիերոն։ «ՖԻՖԱ-ի համար հիանալի գաղափար է հարգանքի տուրք մատուցել որոշ […]
19:13 14.12.2022
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման լիովին ապաքինվել է վնասվածքից հետո։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն արդեն սկսել է մարզվել իսպանական ակումբի ընդհանուր խմբում, հայտնում է Marca-ն։ Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ճամբար և մասնակցել Կատարում ընթացող Մունդիալի վերջին խաղերին: Ֆրանսիացիները դուրս են եկել աշխարհի առաջնության […]
19:06 14.12.2022
Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը։ Տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Ռազմամարզական ավանի շինարարությունը մեկնարկել էր երեք ամիս առաջ։ […]
18:59 14.12.2022
Դեկտեմբերի 14-ի գիշերը Լա Մանշում Մեծ Բրիտանիայի ափերի մոտ նավ է խորտակվել։ Նավի ուղևորների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն չորսը զոհվել են, 43 մարդ փրկվել է, հայտնում է Mirror-ը։ Փրկարարներն ու բժիշկները օգնության են մեկնել գիշերը մոտ ժամը 3-ին։ Գործողությունը, որին մասնակցում էին ռազմածովային ուժերի նավեր և ուղղաթիռներ, ղեկավարում էր առափնյա պահպանությունը: Տուժածների որոնողական […]
18:53 14.12.2022
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը կմասնակցի կանանց Ռուսաստանի առաջնությանը, որը կկայանա դեկտեմբերի 22-ից 25-ին Կրասնոյարսկում, հայտնում է «РИА Новости»-ին: 15-ամյա հայազգի մարզուհին վերականգնվել է ոտքի վնասվածքից հետո, որի պատճառով բաց էր թողել Ռուսաստանի «Գրան պրին» ու երկրի առաջնությունը։ Այժմ նա ամբողջովին պատրաստ է մրցմանը: Ադելիա Պետրոսյանը «Գրան պրի» շարքի միջազգային երիտասարդական մրցաշարերի հաղթող է և բրոնզե մեդալակիր։ […]
18:47 14.12.2022
Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել։ «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին այցելելուց հետ հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ վերջինս ընդգծել է, որ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նշենք, որ Քրեակատարողական ծառայությունը դեկտեմբերի 14-ի նիստում «համապատասխան տեխնիկական միջոցների» բացակայության պատճառով չի ապահովել Սաակաշվիլիի տեսակապը։ Սաակաշվիլին արդեն […]
18:39 14.12.2022
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով: Տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:
18:29 14.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ։ Կանանց 76 կգ քաշային կարգի A խմբում Տաթև Հակոբյանը գրավել է 9-րդ տեղը, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 11-րդ։ Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 227 կգ (105+122) արդյունք։ Միլենա Խաչատրյանի երկամարտի արդյունքը 220 կգ (100+120) է։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Եգիպտոսի ներկայացուցիչը, […]
18:25 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև հայկական կողմերի հետագա գործողությունները:
18:24 14.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
18:18 14.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հարաբերությունները լարված են, հայտնում է AS-ը: Պատճառն այն է, որ գործակալը չի կարողանում թոփ ակումբ գտնել 37-ամյա ֆուտբոլիստի համար: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ազատ գործակալի կարգավիճում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո: Հունվարի 1-ից Ռոնալդուն կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ, սակայն չի հաջողվում համաձայնության […]
18:14 14.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս […]