20:09 13.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա-Խորվաթիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի իտալացի Դանիելե Օրսատոն, հաղորդում է Sky Sport-ը։ Այս մրցաշարում Օրսատոն կսպասարկի Արգենտինայի թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը։ Խմբային փուլում նրա մրցավարությամբ արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել էին Մեքսիկայի հավաքականին։ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։
19:58 13.12.2022
Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է: Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ ավելացնելու ռուս խաղաղապահների թվաքանակը և նրանց տալ միջազգային մանդատ: Արցախցի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ չեն կարողանում վերադառնալ Արցախ: Նրանք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության […]
19:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Երևանում իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցերին։ Չորրորդ գլոբալ ֆորումի երկրորդ օրը մեկնարկել է երրորդ թեմատիկ քննարկմամբ՝ «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագրով: Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը […]
19:53 13.12.2022
Խստաշունչ ձմռանը Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում՝ ԼՂ-ն Հայաստանին տանող միակ ճանապարհը երկու օր արգելափակելուն զուգահեռ: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Հիմա, անկասկած, մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ, որը պետք է պատշաճ կերպով արձագանքվի միջազգային հանրության կողմից»,- գրել է Էդմոն Մարուքյանը։
19:48 13.12.2022
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արդարացվել է իսպանական դատարանում, հաղորդում է AS-ը։ 30-ամյա ֆուտբոլիստը, նրա հայրը, բրազիլական «Սանտոսի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահները մեղադրվում էին 2013 թվականին Նեյմարի տրանսֆերի ժամանակ խարդախություն գործելու համար։ Արդարացվել են նաև Նեյմարի հայրը, «Սանտոսի» նախկին նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը, «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելն ու Խոսեպ Բարտոմեուն։ Դատական […]
19:41 13.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, նրա փաստաբանն ու Եվրախորհրդարանի պատգամավորները ճեպազրույց են անցկացրել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքում։ Հաղորդում է Aliq Media-ն։ Սաակաշվիլիի ավագ որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, հայտնել է, որ ընտանիքը վախենում է` Սաակաշվիլիի հետ «սարսափելի բան» պատահի, և դրանից խուսափելու համար, ըստ նրա՝ լուծումը Սաակաշվիլիի բուժումն արտերկրում շարունակելն է: […]
19:35 13.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում է խստացված վերահսկողություն կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Դա նշանակում է, որ իրացման ցանց տեղափոխվող միսը պետք է ուղեկցվի ձև 5 անասնաբուժական փաստաթղթով: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 2-ից մինչ այսօր, օրվա տարբեր ժամերի, հանրապետության ավտոճանապարհներին կանգնեցվել և ստուգվել է 3565 մեքենա, կազմվել է […]
19:27 13.12.2022
Ադրբեջանն ավելի քան 2 տարի ապօրինի գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի ռեժիմը նրան ենթարկել է անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «ԱՄՆ պետքարտուղարությունը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկեն նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար»,-գրել է […]
19:20 13.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը։ Անդրադարձել է Իրան -Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում։ – Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 […]
19:12 13.12.2022
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների ճնշմանը։ «Ես չէի ասի, որ մեզ սպասվում է թշնամական մթնոլորտ։ Մարոկկոյի հավաքականը վայելում է ժողովրդական սեր։ Երկրպագուները շատ կաղմկեն, կձգտեն ճնշում գործադրել։ Մեր խաղացողները տեղյակ են այդ ամենի մասին։ Պետք է պատրաստ լինենք նրան, որ Մարոկկոն մեծ աջակցություն է […]
19:04 13.12.2022
Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։
18:56 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, […]
18:51 13.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 12-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, որը մեկնարկել է վերջրես՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ու իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի (ԱՄՆ) և «Ուրբան» հիմադրամի կողմից։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Դիտարկվել են մարզի բնակավայրերում առկա՝ ջրային ռեսուրսների հասանելիության ու բաշխման հետ կապված խնդիրներ, […]
18:43 13.12.2022
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Կատարում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆի հետ։ Ալեքսանդր Կարապետյանը հանդիպումից լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ Նրանք մարզադաշտից հետևել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա – Ֆրանսիա հանդիպմանը։
18:35 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված […]
18:31 13.12.2022
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների […]
18:25 13.12.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Թուրքմենստանի Ավազա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամրապնդել հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ, ինչպես «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT), շրջանակներում, այնպես էլ առանձին երկկողմ, եռակողմ և քառակողմ մեխանիզմներով։ «Այսօր նախարարների հանդիպումներով, իսկ վաղն էլ առաջնորդների գագաթնաժողովով մենք կոնկրետ քայլեր […]
18:17 13.12.2022
Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Գրասենյակը տեղեկացնում է, որ ձեռնարկած քայլերի մասին կհայտնեն լրացուցիչ։
18:09 13.12.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) չեղարկել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցնելու որոշումը։ Կիրիլ Շևչենկոն ճանաչվել է ֆեդերացիայի նախագահ։ Ասոցիացիան սեպտեմբերին դադարեցրեց Ուկրաինայի անդամակցությունը՝ դա բացատրելով ազգային ֆեդերացիայի աշխատանքին պետական միջամտությամբ։ Միջազգային Oլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2019 թվականից չի ճանաչում IBA-ն։ ՄՕԿ-ի և ասոցիացիայի միջև հարաբերությունները սրվել են այս տարի մի շարք որոշումների ֆոնին: Բացի Ուկրաինայի ֆեդերացիայի […]
17:55 13.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանին: Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը կարևորել է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սահմանադրական դատարանի նախագահը բարձր […]
17:51 13.12.2022
Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հայազգի բռնցքամարտիկ Ժորա Ամազարյանը հաղթել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն վենեսուելացի Խորխե Լինարեսին։ Թեթև քաշային կարգում 10 ռաունդանոց մենամարտն ավարտվել է Ամազարյանի օգտին` մրցավարների միաձայն որոշմամբ (98:92, 96:94, 99:91) հաշվով: 37-ամյա Լինարեսի համար այս պարտությունը ութերորդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա ունի 47 հաղթանակ, որից 29-ը՝ նոկաուտով։ Ամազարյանը […]
17:43 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2020թ․ հուլիսին պաշտոնապես մեկնարկած «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը: Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների շրջանակում անցկացված ծրագրի փակման արարողության ժամանակ ամփոփ ներկայացվել է 30 ամիսների համատեղ արդյունավետ աշխատանքը, ևս մեկ անգամ ընդգծվել է ծրագրի կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների […]
17:32 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Ապարան, Գյումրի, Չարենցավան, Հրազդան քաղաքներում և […]
17:26 13.12.2022
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսը իր տիկնոջ հետ միասին դեկտեմբերի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Եվանգելոս Սիրիգոսը գրառում է կատարել […]
17:16 13.12.2022
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասեր Ալ-Միսեխալը հերքել է տեղեկությունը, թե հավաքականի ֆուտբոլիստները Rolls Royce են նվեր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլում Արգենտինայի ընտրանուն 2-1 հաշվով հաղթելու համար։ «Ոչ, ոչ, ոչ։ Մեր խաղացողները հպարտությամբ են խաղացել՝ ներկայացնելով մեր ազգը։ Նրանք պատիվ ու հաջողություն են ունեցել Արգենտինայի դեմ պատմական խաղում հավաքականը ներկայացնելու համար։ Շշուկներն իրականությանը չեն համապատասխանում։ […]
17:11 13.12.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,-ասվում է հրամանագրում:
17:03 13.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի տարածաշրջաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մառախուղ է Վարդենյաց լեռնանցքում՝ 1-2 մետր, Հրազդանի տարածաշրջանում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում՝ 10-20 մետր, Սարավանի լեռնանցքում՝ 50 մետր տեսանելիությամբ։ Միջպետական […]