Բոլոր լուրերը – Page 3554 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները

16:42 24.11.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ADB-ի (Ասիական զարգացման բանկի) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել: Եվգենի Ժուկով […]

̰
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում

16:31 24.11.2022

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու հետ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` նոյեմբերի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […]

̰
Կոտրել էին թոշակառու կնոջ տան մուտքի դուռը և գողություն արել

16:22 24.11.2022

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել 109 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքի և շենքային պայմանների բարելավման համար

16:16 24.11.2022

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել շուրջ 109 դպրոցների և 8 մանկապարտեզների շենքային պայմանները բարելավելու և նոր գույքով ապահովելու նպատակով: Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և գույքային հագեցվածություն 2022 թվականի պետական բյուջեով կապիտալ […]

̰
Նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

16:08 24.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: Ողջունելով Եվգենի Ժուկովին` նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի […]

̰

16:00 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

̰
Պետական պահպանության ծառայությանը նախատեսվում է տրամադրել ՀՀ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ

16:00 24.11.2022

Կառավարությունը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների […]

̰
Վարդենիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

15:59 24.11.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ: 35-ամյա տղամարդը հրավիրվել է ոստիկանության Վարդենիսի բաժին […]

̰
Արտոնություններ են տրամադրվել ձիթապտղի, պանրի և կարագի արտադրությամբ զբաղվող ընկերություններին

15:58 24.11.2022

Կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պահածոյացված ձիթապտղի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Թողարկված արտադրանքի 80%-ը […]

̰
Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար բնակելի ավան կստեղծվի Կոտայքի մարզում

15:56 24.11.2022

Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։ Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում […]

̰
Առաջիկայում երկաթուղիների վերականգման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ. վարչապետ

15:54 24.11.2022

«Իհարկե այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, բայց կարող եմ ասել, որ եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենն իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»,- կառավարության այսօրվա […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը

15:51 24.11.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու […]

̰
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

15:48 24.11.2022

Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը: «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման […]

̰
Գավառի Արծվաքար թաղամասի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

15:48 24.11.2022

Նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ ՊԵԿ

15:40 24.11.2022

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` Գլոբինգի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով […]

̰
Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

15:33 24.11.2022

Նախօրեին տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի և Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս: Ասուլիսին Էրդողանը հիշեցրել է, որ վերջին անգամ Կուբայի նախագահի մակարդակով այց Թուրքիա եղել […]

̰
ԵԽ-ն հավանություն է տվել Կիևին 18 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնությանը

15:24 24.11.2022

Եվրախորհրդարանը քվեարկել է 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու օգտին։ Այս մասին հայտնում է Բրյուսելում DW-ի թղթակիցը։

̰
Ողբերգական դեպք Գյումրիում․ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին

15:16 24.11.2022

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի […]

̰
Վաճառելու նպատակով դաշտից հորթ էր գողացել

15:08 24.11.2022

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի հարակից դաշտից հորթ են գողացել: Սպիտակի ոստիկանները, համագործակցելով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, բաժին են հրավիրել սպիտակցի 46-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ դաշտից ինքն է գողացել համաքաղաքացու հորթը: Նաև հայտնել է, […]

̰
Մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են դիրքը՝ պետությանը պատճառելով շուրջ 130 մլն դրամի վնաս

15:00 24.11.2022

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից` նշելով, որ նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 […]

̰
SHANTNEWS

15:00 24.11.2022

̰
Պենտագոնի կարծիքով` Թուրքիայի հարվածները Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ի զորակազմին

14:53 24.11.2022

ԱՄՆ-ն մտագոված է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-սուր» ռազմական գործողության առնչությամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակը, մեկնաբանելով տեղի ունեցածը, գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշում է, որ սկսված ռազմական գործողությունները վտանգում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: Ըստ նրա՝ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնում են ԻՊ-ի […]

̰
Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

14:45 24.11.2022

Նոյեմբերի 25-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները:

̰
Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

14:36 24.11.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին ասվում է հայտնում է Interfax-ը։ Ալիևն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

̰
Իռլանդիայում հավատարիմ շունը մեկ օր անցկացրել է հանգուցյալ տիրուհու մարմնի մոտ

14:21 24.11.2022

Հավատարիմ շունը մեկ օր անցկացրել է տիրուհու մարմնի մոտ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 60-ամյա Մերի Օ’Շինն իր տան մոտ ծառեր կտրելիս է եղել, երբ մի մեծ ճյուղ ընկել է նրա վրա։ Կինը մահացու վնասվածքներ էր ստացել և տեղում մահացել։ Այդ պահին նրա կողքին է եղել իր շներից մեկը։ Կենդանին չի լքել տիրուհու մարմինը, […]

̰
Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

14:13 24.11.2022

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում: «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած վթարից

14:04 24.11.2022

Նոյեմբերի 23-ին` ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Subaru» և […]

̰
Տեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան նիստի մասին

13:54 24.11.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, […]

̰
Պարսատիկով կրակելու համար ռուս տղամարդը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

13:45 24.11.2022

Պսկովի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել տեղի բնակչին, ով պարսատիկով կրակել է մարդատար ավտոբուսի ապակու վրա։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Lenta.ru-ին այդ մասին հայտնել են մարզային դատարանի մամուլի ծառայությունից։ Ռուս տղամարդը դատապարտվել է երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով (Խուլիգանություն): Նա ապրիլի 29-ին քաղաքային կայարանի մոտ պարսատիկով կոտրել […]

̰
Թբիլիսիում 12-ամյա աղջիկը ծննդաբերել է

13:39 24.11.2022

Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայից հայտնել են, որ 12-ամյա աղջիկը ծննդաբերել է, փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը: Կլինիկայից հայտնել են, որ աղջիկը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով. մոր և երեխայի վիճակը բավարար է։ Netgazeti-իի տեղեկություններով՝ նորածնի հայրը նույնպես անչափահաս է։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից լրացուցիչ մանրամասներ չեն հայտնել:

̰
BACK_TO_TOP