Բոլոր լուրերը – Page 3556 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Մակրոնն առաջիկա օրերին ծրագրում է ուղիղ շփումներ Պուտինի հետ

19:32 23.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է մոտ օրերս ուղիղ շփումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Agence France Presse-ը։ «Ես ակնկալում եմ անմիջական շփում Պուտինի հետ առաջիկա օրերին ատոմային էներգիայի հարցերի շուրջ, առաջին հերթին Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ մտքերի փոխանակումից հետո»,- չորեքշաբթի լրագրողներին ասել […]

̰
Ասադը մերժել է Էրդողանի առաջարկը

19:24 23.11.2022

Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին մի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Գործակալությունը, հղում անելով լիբանանցի մի քաղաքական գործչի, հայտնում է, որ վերոհիշյալ առաջարկը վերաբերել է օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի կողմից սկսված գործողություններին։ Էրդողանը կոչ է […]

̰
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովայի հատվածի երթևեկությունը

19:05 23.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

̰
Բերդ քաղաքի անտառածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:58 23.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» […]

̰
Ուկրաինական գերությունից վերադարձել է 35 ռուս զինծառայող

18:50 23.11.2022

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինական գերության մեջ գտնվող 35 զինծառայողի, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 35 ռուս զինծառայող, ովքեր գերության մեջ հայտնվել են մահացու վտանգի տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ բոլոր վերադարձածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական, […]

̰
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը

18:45 23.11.2022

ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի  հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։

̰
Շիրակի մարզում ընթացող և ավարտված սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված  թերությունները ամբողջությամբ վերացված չեն

18:38 23.11.2022

Շիրակի մարզում ավարտված ու ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներում խախտումներ ու թերություններ են հայտնաբերվել: Այդ թվում և Գյումրիում, մշտադիտարկումներ կատարել է Շիրակի մարզպետարանի  աշխատանքային խումբը, որը նաև հայտնաբերված թերությունները վերացնելու, նախագծային պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականներ է  տվել կապալառու ընկերություններին։ Մինչև փաթեթներն ուսումնասիրվեցին, շինմրցույթների երկարատև փուլերն անցան, այս տարվա սուբվենցիոն ծրագրերը մարզում մայիսի փոխարեն հուլիսին սկսվեցին։ Մարզի ընդհանուր […]

̰
Թուրքիայի նախագահը հնարավոր է համարել Սիրիայի նախագահի հետ հանդիպումը

18:29 23.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։ «Ասադի հետ հանդիպումը […]

̰
Պուտինը նշել է, թե ինչը թույլ կտա Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր կնքել

18:27 23.11.2022

Սահմանների սահմանազատման, տրանսպորտի և հումանիտար հարցերի վերաբերյալ որոշումները Բաքվին և Երևանին թույլ կտան խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում, որն այժմ ընթանում է Երևանում, փոխանցում է Ռիա Նովոստին: «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել […]

̰
Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:21 23.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել […]

̰
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին

18:14 23.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով է մեկնարկել Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը: Հիշեցնենք, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար […]

̰
Պերմում կդատապարտեն ուսանողին, ով հայտարարել է, որ վիրավորվել է կրակոցից

18:10 23.11.2022

Պերմի Լենինյան շրջանային դատարանը սկսել է քննել ուսանողի գործը, ով փորձել է կես միլիոն ռուբլի ստանալ համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատմությունից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանում։ Նոյեմբերի 23-ին Պերմի Լենինյան շրջանի դատարանը սկսել է քննել Պերմի պետական ​​համալսարանի նախկին ուսանող Ալեքսանդր Կալինինի դեմ գործը, որը մեղադրվում  Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159.2 հոդվածի 3-րդ մասով «Խարդախություն […]

̰
Հրդեհ Գորիս քաղաքի կիսակառույց շինությունում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

18:02 23.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մակիչի փողոցում գտնվող կիսակառույց շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։

̰
«Չարենցն ու իր ժամանակաշրջանը». գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին

17:57 23.11.2022

2022 թ. նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում: […]

̰
74-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

17:55 23.11.2022

74-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Գործարկվելու են Արագածոտնի մարզի Վարդենիս և Կայք բնակավայրերի շչակները

17:49 23.11.2022

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Ինչպե՞ս են գագաթնաժողովի անցկացման վայր ժամանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները

17:41 23.11.2022

Երևանում տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը: Հայտնում է ՀՀ վարչապետը՝ ներկայացնելով պաշտոնական մուտքի արարողության տեսանյութը:

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

17:32 23.11.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի Երևանում կայացած նիստի մասնակիցների որոշմամբ Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Պլանավորված ռոտացիայի շրջանակներում պետությունների ղեկավարները որոշել են 2023 թվականի հունվարի 1-ի, երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Ղազախստանի […]

̰
ՀԱՊԿ-ում կոնսենսուս չկա Հայաստանի սահմանին Բաքվի գործողությունների վերաբերյալ. Փաշինյան

17:21 23.11.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում չկա կոնսենսուս Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, ինչը վնասում է այս կառույցի իմիջին։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Երեւանում՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը, այս շրջանը շատ հագեցած էր, մենք նշեցինք Հավաքական […]

̰
Առողջապահության փոխնախարարը Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետին է ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղությունները

17:15 23.11.2022

«Հայաստանի Հանրապետության և Սվերդլովսկի մարզի գործարարների միջև գործընկերության զարգացում» խորագրով բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունը` Սվերդլովսկի մարզի փոխնահանգապետ Դմիտրի Իոնինի գլխավորությամբ, հանդիպել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ: Հյուրերը հայկական կողմին են ներկայացրել այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցության քայլեր ձեռնարկել` դեղագործություն, օրգաններրի փոխպատվաստում, մասնագետների վերապատրաստում, փորձի փոխանակման հնարավոր ուղիներ և այլն: […]

̰
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է գույքահարկի անկանխիկ վճարման անհրաժեշտության մասին

17:07 23.11.2022

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում գույքահարկը պետք է լինի միայն անկանխիկ ձևով: Պարզաբանում է գույքահարկի անկանխիկ վճարման մանրամասները. «Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին (https://www.yerevan.am/am/e-service/), մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում: Ի դեպ, գույքահարկը […]

̰
Արցախի նախագահը մեկնաբանել է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշումը

16:58 23.11.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հարությունյանը հարցին անդրադարձել է Արցախի խորհրդարանում: Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունն առաջարկել էր, որովհետև քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին, իսկ նոր իշխանություն […]

̰
Կայացել է «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը

16:57 23.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար: Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 […]

̰
Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

16:54 23.11.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր): Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը. սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, […]

̰
Հրդեհ Վահագնաձոր գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

16:50 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
ՀԱՊԿ-ն հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ

16:44 23.11.2022

ԱԳ նախարարների, ԱԽՔ  խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները չորեքշաբթի մի շարք հայտարարություններ են ընդունել, այդ թվում՝ փաստաթուղթ, որը մշակվել է Մինսկի նախաձեռնությամբ միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ «Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման […]

̰
Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ քննարկվում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը

16:36 23.11.2022

ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի […]

̰
Մեկ այլ նախագիծ. կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին

16:23 23.11.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ կարգելվեն բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում: Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը […]

̰
ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները դատապարտել են նացիզմի և ծայրահեղականության հերոսացումը

16:16 23.11.2022

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը, չորեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը։ Այս հայտարարությունն ընդունվել է Երևանում ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։ Ռուսաստանը նիստին ներկայացրել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն  անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոնները

16:10 23.11.2022

Քաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոնները: «Հարգելի անօդաչու թռչող համակարգեր շահագործողներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» […]

̰
BACK_TO_TOP