15:54 24.11.2022
«Իհարկե այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, բայց կարող եմ ասել, որ եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենն իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»,- կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարապետը նշել է, որ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է.
«Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Դա մի ծրագիր է, համոզված եմ, որ բոլոր գործընկերները մեծ հետաքրքրություն կդրսևորեն։ Խոսքը հետևյալի մասին է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։ Կրկին ասում եմ՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այդ ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև երեկ Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և նշել.
«Արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Նաև ուզում եմ ասել, որ իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի: Ընդհանուր առմամբ, չնայած այս հանգամանքին, որ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ կրկին մեր չստորագրելու պատճառով: Բայց կրկին ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։ Հույս ունեմ, որ այն պայմանավորվածություները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»:
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...