Բոլոր լուրերը – Page 3555 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Եվրոն նոյեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 63 ռուբլին

10:44 24.11.2022

Առևտրային բորսայում ռուբլին դոլարի նկատմամբ չափավոր աճ է ցույց տալիս, բայց եվրոյի նկատմամբ թուլանում է՝ դոլարը 60,57 ռուբլով, եվրոն րոպեներ առաջ գերազանցել է 63 ռուբլին, յուանը 8,44 ռուբլու մակարդակում է, պարզ է դառնում մոսկովյան փոխանակման կետերի տվյալներից, հայտնում է Ռիա Նովոստին: Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նոյեմբերի 16-ից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ բարձրացել […]

̰
Թուրքիան կարող է չեղարկել դեպի Սիրիա թռիչքների սահմանափակումները. Լավրենտև

10:34 24.11.2022

Թուրքիան շուտով կվերացնի ռուսական ավիացիայի թռիչքների սահմանափակումները դեպի Սիրիա, Անկարան պայմաններ չի դնում Մոսկվայի առաջ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Նա ընդգծել է, որ սիրիական դոսյեի քաղաքականացման պատճառով թուրքական ղեկավարությունը Արեւմուտքի որոշակի ճնշման տակ հարկադրված է եղել նման որոշումներ ընդունել։ Ավելի վաղ Թուրքիան փակել էր երկինքը […]

̰
Բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված

10:28 24.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ փաստաթղթի կեղծիքի՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, վստահված […]

̰
Կանադայում ՀՀ դեսպանն ընդունել է Օտտավայի Կարլտոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողներին

10:23 24.11.2022

Նոյեմբերի 22-ին, #Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցոլ Օտտավայի Կարլտոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (Institute of European, Russian and Eurasian Studies (EURUS) ուսանողների հանդիպումը դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։ Դեսպանն իր բացման խոսքում, ջերմորեն ողջունելով ուսանողներին, ներկայացրել է ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, հայ-կանադական բարեկամական հարաբերությունների պատմությունն ու ներկա դինամիկան` այդ կոնտեքստում բարձր […]

̰
ԱՄՆ-ում կինը կասկածել է իր սիրելիին դավաճանության մեջ և հրկիզել նրա տունը

10:18 24.11.2022

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի մի բնակչուհի իր սիրելիի ազգականին շփոթել է սիրուհու հետ և վրեժխնդրության համար հրդեհել է է նրա տունը: Այս մասին հայտնում է New York Post-ը։ 23-ամյա Սինեյդա Մերի Սոտոն կասկածել է սիրելիին անհավատարմության մեջ, երբ իր զանգին անծանոթ մի կին է պատասխանել: Ինչպես հետո պարզվել է՝ նա իր սիրելիի ազգականն […]

̰
Վիետնամում տեղի է ունեցել Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

10:10 24.11.2022

Նոյեմբերի 21-ին Հանոյի Մելիա հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակին և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Այս մասին հայտնում է Վիետնամում ՀՀ դեսպանությունը: Պաշտոնական ընդունելությանը վիետնամական կողմից հատուկ հյուրն էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, մամլո քարտուղար և մամուլի վարչության պետ տիկին Լե Թհի […]

̰
Ավարտվել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի 10 կմ երկարությամբ երկու հատվածների հիմնանորոգումը

09:59 24.11.2022

Ավարտվել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և կմ23+000-կմ31+200) հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։ Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։ Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարել է «Մերձմոսկովյան» […]

̰
Բայդենի մամուլի քարտուղարը ճեպազրույցի ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը

09:50 24.11.2022

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ բախվել է լրագրողների հետ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News-ը։ Ձայնը բարձրացնելու պատճառը Daily Caller-ի լրագրողի հարցն է եղել, որը միջոցառմանը մասնակից ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիին հարցրել է, թե ինչ է արել նա կորոնավիրուսի տարածումը հետաքննելու համար։ «Ես խոսքը չեմ տալիս մարդկանց, ովքեր գոռում […]

̰
Էստոնիայում կապամոնտաժեն խորհրդային շրջանի 244 հուշարձան

09:39 24.11.2022

Էստոնիայի իշխանությունները որոշել են ապամոնտաժել խորհրդային շրջանի 244 հուշարձան։ Այս մասին հայտնում է էստոնական ERR ազգային հեռուստառադիոընկերությունը։ Նշվում է, որ արդեն 56 հուշարձան է հանվել։ Ընդհանուր առմամբ քարտեզագրվել է 322 հուշարձան։ Դրանցից 244-ը ենթակա է քանդման կամ փոխարինման: Աշխատանքային խումբը չեզոք է գնահատել 74 կառույց։ Եվս չորս հուշարձան, ըստ մասնագետների, հատուկ ուշադրություն է պահանջում։ Ավելի […]

̰
Ուկրաինացի փախստականներին «ցնցել է» Իռլանդիայի իշխանությունների որոշումը

09:30 24.11.2022

Ուկրաինացի փախստականները իռլանդական RTE Radio 1-ի եթերում բողոքել են Դուբլինի հյուրանոցից վտարվելու համար, որտեղ նրանք ապրում էին մայիսից։ Մոտ 200 փախստական ​​մի քանի ամիս է, ինչ ապրում է Դուբլինի Կլոնդալկին արվարձանում գտնվող հյուրանոցում: Անցյալ շաբաթ նրանք ծանուցում են ստացել, որ նոյեմբերի 28-ից կտեղափոխվեն դեռևս անհայտ վայր: Միջադեպը «շոկ» է առաջացրել ուկրաինացիների շրջանում, հայտնում է Ռիա […]

̰
ԱՄՆ-ի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ

09:22 24.11.2022

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում ուսումնական հաստատության մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս դպրոցական է վիրավորվել, հայտնում է CBS-ը։ Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից մի թաղամասում, կրակոցները կատարվել են անցնող ամենագնացից։ Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել են երկու 15-ամյա աղջիկներ և երկու 16-ամյա տղաներ։ Վերջին օրերին ԱՄՆ-ում մի քանի զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել. հանգստյան օրերին […]

̰
Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիա է իրականացվում միայն երկրի ռուսալեզու շրջաններում. РИА Новости

09:13 24.11.2022

Ուկրաինայի Զինված ուժերը մոբիլիզացնում են երկրի ռուսալեզու շրջանների բնակիչներին՝ մինչդեռ արևմտյան շրջանները գրեթե ներգրավված չեն այս գործընթացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնի է դարձել Խերսոնի մարզում ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցչից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականներն այս փաստի մասին հայտնել են ՌԴ անվտանգության ուժերին։ «Ընդհանուր և համընդհանուր մոբիլիզացիա է իրականացվում միայն Ուկրաինայի ռուսալեզու շրջաններում՝ Նիկոլայևում, Դնեպրոպետրովսկում, Չերկասիում: […]

̰
Վերսկսվել են Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքները

09:02 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական […]

̰
Կիբերվերլուծաբանը նշել է գաղտնաբառերի ամենավտանգավոր տեսակը

08:51 24.11.2022

T1 Integration տեղեկատվական անվտանգության իրավասությունների կենտրոնի ղեկավար Վալերի Ստեպանովը խոսել է այն մասին, թե ինչպես ընտրել անվտանգ գաղտնաբառ։ «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ, ըստ վիճակագրության, գաղտնաբառերի որոշ տեսակներ կոտրելու համար պահանջվում են րոպեներ և վայրկյաններ։ Ամենաթույլ գաղտնաբառերը համակցություններն են, որոնք մուտքագրում եք նույն հաջորդականությամբ, ինչպես գտնվում են ստեղնաշարի վրա՝ 123456789; qwerty; գաղտնաբառ; […]

̰
Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ նիստից հետո առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ

08:39 24.11.2022

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք […]

̰
Ռուսական փոստը պատրաստվում է գինու հեռահար վաճառքի փորձի

08:33 24.11.2022

Ռուսական փոստը պատրաստվում է փորձարկում սկսել գինու հեռահար վաճառքի վերաբերյալ. սահմանել է գինու պահպանման գոտիներ և սարքավորումներ է պատրաստել փորձնական շրջաններ տեղափոխելու համար, RIA Novosti-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Չորեքշաբթի ավելի վաղ «Իզվեստիա» թերթը, վկայակոչելով Ռուսաստանի կառավարության օրինագիծը, հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերից Մոսկվայում և տարածաշրջանում կարող է սկսվել հայրենական գինու առցանց վաճառքի […]

̰
Երրորդ օրն է` չի հաջողվում մարել Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը

08:16 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի […]

̰
92 երեխա մեծացրած կինը խոսել է երեխաներով լի տանը կյանքի կանոնների մասին

08:05 24.11.2022

Մեծ Բրիտանիայից խնամատարը մեծացրել է 92 երեխայի և պատմել իր կոչման և այդ գործընթացում իր հանդիպած դժվարությունների մասին: Այն մասին, թե ինչպես է կինը կարգուկանոն պահպանում երեխաներով լի տանը և ինչ կանոններ է պահպանում, պատմում է Daily Mirror-ի նյութը։ 52-ամյա Ջո և Քրիստոֆեր Նյուբին ամուսնացել են 22 տարի առաջ։ Այդ ժամանակ կինն իր առաջին ամուսնությունից […]

̰
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում  ստացել

01:23 24.11.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են ,որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Վթար «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում

23:58 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

̰
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

23:45 23.11.2022

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ […]

̰
Այս տեսքով ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի մասին

23:27 23.11.2022

Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստին։ «Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ […]

̰
ՀԱՊԿ-ում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը

23:18 23.11.2022

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման, ՌԴ-ն կշարունակի մասնակցել կարգավորմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շոշափվել է այդ թեման։ Շատ անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական։ Ոչ բոլորն են դեռ կարողանում համաձայնեցնել, կան որոշակի նրբերանգներ։ Բայց այդ թեման օրակարգում է»,- ասել է նա լրագրողներին։ Պեսկովն ընդգծել […]

̰
Որոշ շրջաններում սպասվում է թաց ձյուն

23:04 23.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը սպասվում է անձրև:

̰
Եթե Ռուսաստանը փլուզվի, ՀԱՊԿ երկրները կհայտնվեն փլատակներում․ Լուկաշենկո

22:51 23.11.2022

Եթե Ռուսաստանը փլուզվի, ՀԱՊԿ երկրները կհայտնվեն փլատակներում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն այսօր Երևանում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և բարձրաձայնել 2023 թվականին կազմակերպությունում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները: «Վերջին շրջանում լրատվամիջոցներում թեզ է զարգանում՝ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողություններից։ Եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, եթե, Աստված մի […]

̰
Մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

22:36 23.11.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ են սկսել Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ավելի վաղ Երևանում ավարտվել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Պուտինն ու Փաշինյանը։

̰
Վթար Ոսկետափ գյուղի մոտակայքում․ ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

22:33 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:20 23.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 255 առանձնատուն, Արմենակյան փ. 36-40, 49-55 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 1, 3, 7, 7Ա, 10, 11Ա, […]

̰
Նյարդաբանները պարզել են, որ չափավոր սթրեսը բարելավում է հիշողությունը

22:06 23.11.2022

Ջորջիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր կամ չափավոր սթրեսը լավ է ուղեղի աշխատանքի համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է աշխատանքային հիշողությանը: Հետազոտությունը հրապարակվել է Neuropsychologia ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 1000 կամավոր, ովքեր հայտնել են իրենց սթրեսի մակարդակը և ենթարկվել են ՄՌՏ սկանավորման՝ իրենց աշխատանքային հիշողությունը գնահատելու թեստեր կատարելիս: Մասնակիցների ուղեղի ՄՌՏ վերլուծությունը ցույց է […]

̰
Հորիզոն 22.00

22:00 23.11.2022

̰
BACK_TO_TOP