12:18 23.11.2022
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան […]
12:12 23.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է հինգ տարվա կտրվածքով տրամադրել մինչև 152,5 միլիոն ՀՀ […]
12:07 23.11.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: «Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և […]
12:00 23.11.2022
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օրերս կազմակերպել էին ուժեղացված ծառայություն, որի ընթացքում Ազատեկ բնակավայրում բացահայտվեց ապօրինի ծառահատման երկու դեպք: 54-ամյա և 50-ամյա երկու բնակչի հողամասերի հարակից ձորակներում հայտնաբերվեցին ընդհանուր 15 հատված ուռենի: Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել են վերոհիշյալ տղամարդիկ։ Ոստիկանությունը շարունակելու է հետևողական քայլեր իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Դեպքերի վերաբերյալ կազմված […]
11:52 23.11.2022
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է «Արմենպրես»-ը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: […]
11:50 23.11.2022
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել են Բյուրականի 45-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Բյուրականի 39-ամյա մի բնակչից և պետք է փոխանցեր Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում բնակվող 48-ամյա ազգականին: […]
11:43 23.11.2022
Հայտնի է դարձել Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը։ Սաուդյան Արաբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ 2:1 հաշվով: Ըստ «Это футбол, брат!» տելեգրամ ալիքում հրապարակված տեղեկության հավաքականի յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար։ «Իմ […]
11:35 23.11.2022
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու և դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր պոլիտրավմա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր […]
11:28 23.11.2022
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: […]
11:24 23.11.2022
Ակնկալվում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը նախատեսված է չորեքշաբթի օրը Երևանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Որքան գիտեմ, մասնակցություն է սպասվում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Տոկաևը ներկա կլինի՞ հանդիպմանը։ Նախատեսվում է, […]
11:15 23.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
11:14 23.11.2022
Նոյեմբերի 22-ին Երևան քաղաքում ծնվել է 85 երեխա՝ 53 տղա, 32 աղջիկ: Այս մսին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
11:07 23.11.2022
Անապայում ութամյա տղան գործի է դրել հոր միկրոավտոբուսը և սկսել մանևրել տան մոտակայքում՝ հարվածելով երկու մեքենաների, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։ Այս արտակարգ դեպքի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում չորեքշաբթի գիշերը, և դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանության, անցած երկուշաբթի ուշ երեկոյան։ «Անապայի ոստիկանության աշխատակիցները պարզել են Անապայի խճուղում գտնվող տներից մեկի բակում վթարի ենթարկված […]
10:58 23.11.2022
Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։ «AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո […]
10:51 23.11.2022
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել ավտոբուսներից մեկի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբի պատճառով, հայտնում է Jerusalem Post-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի օրը Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել, մեկը՝ կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին: Ավելի ուշ […]
10:40 23.11.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վարդանյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության՝ որպես ՀԸԳՀ-ից բխող օրենսդրության մոտարկման գործընթացը համակարգող մարմնի կողմից տարվող ներկայիս աշխատանքները և դրանց […]
10:36 23.11.2022
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
10:31 23.11.2022
Երուսաղեմի ավտոկայանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո հաղորդվել է մոտակայքում գտնվող ավտոբուսի պայթյունի մասին, հայտնում է Jerusalem Post-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ, հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին: «Առաջին պայթյունից կարճ ժամանակ անց երկրորդ պայթյուն է գրանցվել […]
10:22 23.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները, կառույցն ապահովված […]
10:15 23.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հոգեկան […]
10:09 23.11.2022
Ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկումից ինը երկրներից վեցի հրաժարումը վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես Ռուսաստանի «կոլապս»՝ Visa-ին և Mastercard-ին այլընտրանք ստեղծելու համար: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Bloomberg-ը։ Նշվում է, որ այն երկրները, որոնցում օգտագործվել են «Միր» քարտերը, ԱՄՆ պատժամիջոցներից հետո ստիպված են եղել հրաժարվել դրանցից։ Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զարմացել […]
09:57 23.11.2022
Քննիչները պարզում են Բուրյաթիայում չորսամյա աղջկա մահվան հանգամանքները, ով գիշերը, երբ բոլորը քնած են եղել, մենակ դուրս է եկել տնից և մահացել հիպոթերմիայից, հայտնում է հանրապետության ՔԿ-ն։ Հետաքննության տվյալներով՝ աղջիկն ապրում էր փոքր գյուղում՝ հինգ անչափահաս երեխաներով մեծ ընտանիքում։ Հայրն աշխատել է ռոտացիոն սկզբունքով, դեպքի ժամանակ տանը չի եղել։ Ըստ նախնական տվյալների՝ նոյեմբերի 21-ի երեկոյան […]
09:44 23.11.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։ Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։ Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին […]
09:38 23.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած […]
09:32 23.11.2022
Խորհրդային և ռուս դերասան Ալեքսանդր Ստարոստինի մահը կարող է քրեական հետք ունենալ, հայտնում է Հինգերորդ ալիքը՝ վկայակոչելով ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Նինա Պոպովային։ Ալեքսանդր Ստարոստինը մահացել է նոյեմբերի 21-ին 72 տարեկան հասակում։ Դերասանին հանդիսատեսը հիշում է «Արշալույսներն այստեղ հանգիստ են» ֆիլմում և «Փորձագետները հետաքննում են» հեռուստասերիալում խաղացած դերերով։ Նրան նկատել են նաև «Դուք կգտնեք ճակատամարտում», «Ինչու՞ […]
09:24 23.11.2022
ԱՄՆ Վիրջինիա նահանգում Walmart խանութում հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, հայտնում է տեղական WAVY-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանության ներկայացուցիչը (թղթակցին) հայտնել է WAVY-ին, որ զոհվել է ոչ ավելի, քան 10 մարդ»,- հայտնում է հեռուստաալիքը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հրաձգությունը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Չեսապեյք քաղաքի Walmart խանութում, ավելի վաղ հաղորդվում էր, […]
09:16 23.11.2022
Թուրքիայի Մարմարա ծովի շրջանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին տեղեկությունների համաձայն՝ 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը, որի աղբյուրը եղել է Դյուզցե-Գյոլակում եւ զգացվել է բազմաթիվ շրջաններում, կազմում է 35 մարդ, Դուզչում տուժել է 32 մարդ, մեկը՝ […]
09:04 23.11.2022
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Հայաստան, չորեքշաբթի հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունից, փոխանցում է Ռիա Նովոստին: «Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- ասվում է զեկույցում։ Այսօր Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, […]
08:55 23.11.2022
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01.08-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրաշարժից հետո տուժածների թիվը: Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի […]