15:09 22.11.2022
Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը:
«Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու այդ շրջանների տերը չդարձնեն: Եթե ճնշեք էլ, (նկատի ունի Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորումներին-խմբ.) կրկին գլուխ են բարձրացնելու: Քանի որ այնտեղ պետության իշխանությունը չճանաչող մի շարք խմբավորումներ կան՝ PYD/YPG (քրդական-խմբ.) ÖSO (Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ»), HTŞ (Իրանի կողմից հովանավորվող շիական զինված խմբավորում): Քանի դեռ այդ խմբավորումներն այնտեղ են, Թուրքիայի անվտանգային կարիքներն անգամներով աճելու են»,- ասել է Յավուզը:
Թուրք գեներալը մեկնաբանել է նաև նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակի օդային գործողությունների հետևելու են նաև ցամաքային գործողությունները: Ըստ Յավուզի՝ հնարավոր է՝ իսկապես այս պահին գետնի վրա այդպիսի կարիք կա, սակայն դա ժամանակովոր ազդեցություն ունեցող քայլ է և ռազմավարական առումով անարդյունք:
Կրկին շեշտելով, որ անհրաժեշտ է հզորացնել սիրիական պետությունը՝ թուրք գեներալը այնուամենայնիվ խոսել է հօգուտ թուրքական զորքի Սիրիայում մնալու օգտին, ինչը, սակայն, պետք է ամրագրված լինի Սիրիայի հետ պայմանագրով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։ Նոյեմբերի 20-ին ու 21-ին էլ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին համապատասխանաբար հարավային Քիլիս շրջանի ու Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանի ուղղությամբ քրդական խմբավորումների կողմից հրթիռներ արձակվելու մասին:
Քարաքամըշում հրթիռակոծման հետևանքով հաղորդվել է 3 քաղաքացիականի զոհվելու մասին: Նույն օրը երեկոյան էլ քրդական կազմավորումները (թուրքական կողմի պնդմամբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-PKK-ՔԲԿ կամ Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG/ԺԻՈւ) նռնականետերի օգտագործմամբ հարվածել էին սահմանային Քիլիս քաղաքի ոստիկանության հատուկջոկատայինների տեղակայման վայրին:
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...