Բոլոր լուրերը – Page 3579 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ուղղակի համագործակցության ընդլայնման անhրաժեշտությունը

17:16 15.11.2022

Նոյեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի տարածքային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Կախա Կախիշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածքային ինքնակառավարման ոլորտում երկու երկրների օրենսդրական դաշտում առկա փորձի ուսումնասիրման ու փոխանակման կարևորությանը։ Ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ այդ թվում սահմանամերձ […]

̰
Բելգիայի հավաքականին ԱԱ-ի ժամանակ կօգնի յոգայի հնդիկ հրահանգիչը

17:12 15.11.2022

Յոգայի հնդիկ հրահանգիչ Վինայ Մենոնը կուղեկցի Բելգիայի հավաքականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հայտնում է Voetbal International-ը։ 48-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Չելսիի» բելգիացի խաղացողներ Էդեն Ազարի, Տիբո Կուրտուայի, Ռոմելու Լուկակուի և Միշի Բատշուայիի, ինչպես նաև լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Բելգիայի հավաքականը […]

̰
Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը

17:07 15.11.2022

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը նոյեմբերի 15-ին քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասինե օրենքի նախագիծը: Համաձայնագիրը մշակվել է «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների […]

̰
Ռոնալդուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում․ Էրիկ տեն Հագ

16:58 15.11.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։ Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք […]

̰
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «էներգետիկայի մասին» օրենքում

16:50 15.11.2022

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրվող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի […]

̰
Վարորդը ոստիկաններին ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ

16:42 15.11.2022

Ոստիկանության Բազումի բաժնի, Լոռու մարզային վարչության և պարեկային գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ին Վանաձոր քաղաքում համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելու ընթացքում Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի 32-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել իրավապահներին: Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ մեքենայի սրահի պահոցից ներկայացրել […]

̰
Քննարկվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգը

16:31 15.11.2022

Այսօր տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային խմբում ներգրավվել են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների, գործատուների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական […]

̰
Մեհրիբան Ալիևան դադարեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպանի գործունեությունը

16:22 15.11.2022

Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության […]

̰
Հավաստագրման քննություններ` հանրակրթական ուսհաստատության տնօրեն դառնալու համար

16:14 15.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի […]

̰
Նա խոսեց 20 րոպե. ինչու G20-ին չեն կարողացել ընդհատել Զելենսկու ելույթը

16:08 15.11.2022

G20-ում իր մասնակցության արդյունքների մասին լրագրողների հետ շփման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովում, կիսվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից ստացած իր տպավորություններով: Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այն տևել է 20 րոպե, թեև յուրաքանչյուր մասնակցի տրվել է մոտ երեք րոպե, որպեսզի բոլորը կարողանան արտահայտվել: «Իսկ […]

̰
Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ջրծաղիկի շուրջ 15 հազար դեպք

16:00 15.11.2022

Հայաստանում 2022 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին վարակային հիվանդություններից ամենաշատն արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր: Ինչպես հաղորդում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 14980 դեպք, որից մինչև 18 տարեկանների դեպքերի թիվը 12542 է: Նույն ժամանակաշրջանում 0-2 տարեկան 1193 երեխա է վարակվել ջրծաղիկով: 2022 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցվել է կենդանիների կողմից տուժելու 5060 դեպք, որից մինչև 18 […]

̰
Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրից

15:58 15.11.2022

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական […]

̰
Նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ․ ՀՀ նախագահը՝ դեսպանին

15:50 15.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը: Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք […]

̰
Համածառայակցի կրակոցից զինվոր է մահացել․ ՊՆ

15:44 15.11.2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

̰
Գողը մտել է Գերմանիայի նախագահ Շտայնմայերի նստավայր

15:38 15.11.2022

Չարագործը մտել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Բոննում գտնվող երկրորդ պաշտոնական նստավայրի շենք: Ինչպես հաղորդում է Kronen Zeitung թերթը, տղամարդը փորձել է մտնել տարածք՝ թաքնվելով ոստիկանությունից, սակայն հաշված րոպեների ընթացքում ձերբակալվել է: Մեծ պարտեզով Համերշմիդտ վիլլայի շենքը երկրի ամենապահանջված վայրերից է։ Ոստիկանությունը հաստատել է, որ անծանոթի ներթափանցման պահին պետության ղեկավարը գտնվել է նստավայրում։ Նա վտանգի […]

̰
Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր են հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

15:33 15.11.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից: «Մենք` […]

̰
Սաակաշվիլիի ձեռքն ատրոֆիայի է ենթարկվել

15:26 15.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ ձախ ձեռքի ատրոֆիա է սկսվել, պատմել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ «Մի քանի ամիս առաջ նրա մոտ ցավեր են սկսվել։ Նրա ձախ ձեռքը ատրոֆիայի է ենթարկվել։ Նա խնդիրներ ունի, անտանելի ցավեր ունի», – ասել է պաշտպանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է պատրաստ լինի «Էմպաթիա» հասարակական կազմակերպության կողմից քաղաքական գործչի […]

̰
Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

15:14 15.11.2022

Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը: […]

̰
Յոշկար Օլայում խաղահրապարակում ճոճվելիս կառույցը կոտրվել է և ընկել դեռահասի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

15:11 15.11.2022

Յոշկար-Օլայում 15-ամյա դեռահասը խաղահրապարակում մահացել է ճոճանակի խափանման արդյունքում: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։ Տղայի մարմինը գտել են Յոշկար Օլայի Վոսկրեսենսկի զբոսավայրի իտալական զբոսայգու հարևանությամբ գտնվող խաղահրապարակում: Նախնական տվյալներով՝ ճոճվելիս կառույցը կոտրվել է և ընկել դեռահասի վրա։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ Ողբերգական […]

̰
Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում ահաբեկչություն ծրագրելու մեջ կասկածվողին

15:04 15.11.2022

Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը զբաղվում էր Ստամբուլի ահաբեկչության ծրագրմամբ, հայտնել է Hürriyet թերթը։ «Թարմ լուրեր. Թաքսիմի ահաբեկչության հետ կապված իրադարձությունների նոր զարգացում. ձերբակալվածների թիվն ավելացել է, ձերբակալվել է նաև ահաբեկչություն ծրագրող Ամմար Ջարկասը»,- հայտնել է պարբերականը։ Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։ Թուրքիայի […]

̰
SHANTNEWS

14:56 15.11.2022

̰
Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր

14:50 15.11.2022

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա տեղեկացմամբ հավելավճարի […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

14:44 15.11.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, կարևորել տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունն ու պատասխանատուներին տվել կոնկրետ […]

̰
Ոստիկանները բաժին են տարել հոր հրացանով շրջող պատանուն

14:26 15.11.2022

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին ներկայացվեց արտաշատցի 17-ամյա մի պատանի: Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնեց, որ այն պատկանում է հորը: Նաև հայտնել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից առանց հորը […]

̰
Հայաստանի հիմնը, Աթաթուրքը և Թուրքիայի դրոշը՝ մեկ տեղում

14:22 15.11.2022

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։ Մասնավորապես Թուրքիայից մասնակցում էր 196 պատանի շախմատիստ, իսկ Հայաստանից՝ 31։ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես […]

̰
Երկիր մոլորակի բնակչության թիվը՝ պաշտոնապես 8 մլրդ. ինչ մարտահրավերներ են առաջ գալիս

14:17 15.11.2022

Երկրի բնակչության թիվը նոյեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 8 մլրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհի բնակչության թիվն առաջիկա տասնամյակներում ևս շարունակելու է աճել: 2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 7 մլրդ ու 11 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 1 […]

̰
6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

14:05 15.11.2022

Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ […]

̰
Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն

14:02 15.11.2022

Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է նախագծի փաթեթը: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության փաթեթը, որը միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, […]

̰
Բայդենը ցավակցել է Էրդողանին

13:57 15.11.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին աջակցելու մասին, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: «Նախագահ Բայդենը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Ստամբուլում բռնության դրսևորման կապակցությամբ և հասկացրել, որ մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին»,- […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

13:45 15.11.2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման […]

̰
BACK_TO_TOP