Բոլոր լուրերը – Page 3577 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի աշխատանքներին

10:24 16.11.2022

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

̰
G20-ի գագաթնաժողովի ժամանակ Բայդենը սայթաքել է աստիճանների վրա

10:16 16.11.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20 գագաթնաժողովի միջոցառման ճանապարհին սայթաքել է աստիճանների վրա, նրան աջակցել է Ինդոնեզիայի գործընկեր Ջոկո Վիդոդոն։ Տեղական ԶԼՄ-ները հեռարձակում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Բայդենը ժամանում նախագահական մեքենայով մանգրոզներում միջոցառմանը, որտեղ առաջնորդները պետք է մասնակցեին ծառատունկի: Բայդենը դուրս է եկել մեքենայից, կարճ զրուցել Վիդոդոյի հետ, իսկ հետո, աստիճաններով բարձրանալիս, […]

̰
Հիմնանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

10:08 16.11.2022

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածն է (Մ-2-ի Սիսիանի տարածաշրջան) ներկայացրել ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Նշում է, որ 6.2կմ ճանապարհահատվածը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 2021-2022 թվականներին «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ի կողմից։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Քարազարթ» ՍՊԸ-ն։

̰
Բլինքենը հորդորել է Փաշինյանին պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը

09:54 16.11.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահպանել բանակցությունների ընթացքը: «Ես հորդորել եմ վարչապետ Փաշինյանին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցություններից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,-մասնավորապես գրել է նա: I urged Prime Minister Pashinyan to sustain […]

̰
Բացահայտվել են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

09:47 16.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

09:42 16.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
ԱՄՆ-ում ներկայացվել են «Գրեմմի»-ի հավակնորդների անունները

09:29 16.11.2022

ԱՄՆ-ում հրապարակվել են «Գրեմմի»-ի հավակնորդների անունները. Ցուցակը հրապարակված է միջոցառման պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ, հավակնորդները ներկայացված են 91 անվանակարգերում։ Անվանակարգերի քանակով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է՝ ներկայացված ինը անվանակարգերում։ Ռեփեր Քենդրիկ Լամարը ներկայացված է ութ անվանակարգերում, կատարող Ադելը` յոթում: Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա: Հունիսին հայտնի դարձավ, որ Գրեմմի […]

̰
Երևանում հայտնաբերվել է երկու գյուրզա

09:16 16.11.2022

Նոյեմբերի 7-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:10 16.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

̰
ՌԴ դեսպանին հրավիրել են Լեհաստանի ԱԳՆ

09:00 16.11.2022

Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ, հայտնել են ԱԳՆ-ից։ Ըստ լեհական կողմի՝ Ուկրաինայի տարածքի «զանգվածային գնդակոծության» ժամանակ «ժամը 15:40-ին ռուսական արտադրության հրթիռ է ընկել Լյուբլինի Խռուբեշովսկի շրջանի Պրզևոդուվ գյուղի տարածքում, ինչի հետևանքով սպանվել են Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ»։ «Այդ կապակցությամբ ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն իր մոտ է կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպանին՝ անհապաղ […]

̰
Մաքքարթին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի թեկնածու

08:47 16.11.2022

Ներկայացուցիչների պալատում խմբակցության ղեկավար է ընտրվում հանրապետական ​​Քևին Մաքքարթին, ինչը նշանակում է նախագահի պաշտոնում առաջադրում, եթե կուսակցությունը մեծամասնություն ունենա։ «Մաքքարթին ընտրվել է խոսնակի թեկնածու»,- թվիթերում գրել է Հանրապետական կուսակցությունը: Մաքքարթիի թեկնածության օգտին քվեարկել է նույն կուսակցության 188 անդամ, դեմ՝ 31։

̰
Ռուս աստղագետը Երկրին մոտեցող աստղակերպ է հայտնաբերել

08:34 16.11.2022

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աստղագետ Լեոնիդ Ելենինը Երկրին մոտեցող նոր աստղակերպ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Ինչպես նշված է, 2022 VG2 կոչվող օբյեկտի տրամագիծը մոտավորապես 13-ից 31 մետր է: Այն հնարավոր է եղել ճանաչել ռուսական ORI-40 աստղադիտակի շնորհիվ, որը գտնվում է մոնղոլական Խուրելտոգոտ աստղադիտարանում։ Առայժմ տիեզերական մարմնի ստույգ զանգվածն ու ձևը […]

̰
Տղամարդը գտել է մեծ ուսապարկն անվճար ինքնաթիռ մտցնելու միջոց

08:19 16.11.2022

Օդանավի ուղևորը օդանավակայանի հսկիչ աշխատակիցներից գաղտնի մեծ ուսապարկով նստել է ինքնաթիռ։ Ավիաընկերության կանոնները շրջանցելու փորձը հայտնվել է TikTok-ի տեսանյութում: Կադրերում երևում է, որ տղամարդը մոխրագույն հագուստը քաշել է ուսերին մեծ ուսապարկի վրայով, երևում է մուտքի մոտ կանգնած՝ ստուգման համար ներկայացնելով անհրաժեշտ կտրոնը: Օդանավակայանի աշխատակցուհին, անտեղյակ հնարքին, տալիս է փաստաթղթերն ու թույլ տալիս անցնել։ Միևնույն ժամանակ, […]

̰
41-ամյա Ջեսիկա Ալբան զարմացրել է երկրպագուներին դիմահարդարումից առաջ և հետո

08:07 16.11.2022

Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան երկրպագուներին զարմացրել է իր տեսքով՝ դիմահարդարվելուց առաջ և հետո։ Նա կիսվել է համապատասխան տեսանյութով Instagram-ի իր էջում: Տեսանյութի սկզբում 41-ամյա հայտնին հետևորդների առջև ներկայացել է սև շապիկով և մի փոքր խոնավ մազերով՝ ցուցադրելով առանց դիմահարդարման դեմքը։ Նրա թիկունքում երևացել են ոճաբան և դիմահարդար։ Այնուհետեւ «Մեղքերի քաղաքը» ֆիլմի աստղը ձեռքով ծածկել է […]

̰
Բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը

00:06 16.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց նրբանցք խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի […]

̰
ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը գնահատվել է ծանր

23:56 15.11.2022

Նոյեմբերի 15-ին, ժամը 22:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Գոլդ Սթար» ռեստորաննային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […]

̰
20 կիլոգրամով նիհարած բրիտանուհին բաժանվել է ամուսնուց և գտել իր երջանկությունը

23:43 15.11.2022

Մեծ Բրիտանիայի բնակչուհին ամուսնության ընթացքում գիրացել է ամուսնու սովորությունների պատճառով, ապա նիհարել է 20 կիլոգրամով, ամուսնալուծվել ու երջանկություն է գտել նոր տղամարդու հետ հարաբերություններում։ Այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել դիետայի փոփոխությունների օգնությամբ նիհարել, գրում է Daily Mail-ը։ 44-ամյա բազմազավակ մայր Մելանի Սոնդերսը հանդիպել է իր ապագա ամուսնուն, երբ նա 21 տարեկան էր։ Մինչ […]

̰
Մեքսիկուհին բազմոցի տակ կոկորդիլոս է հայտնաբերել և ավելով դուրս վռնդել նրան

23:28 15.11.2022

Մեքսիկայում անվախ կինը ավելով դուրս է քշել կոկորդիլոսին, որը մտել է նրա բազմոցի տակ, վերջում էլ շոյել է նրա պոչը։ Համացանցում հայտնված տեսանյութը նկատել է New York Post-ը (NYP): Կադրերում երևում է, թե ինչպես է տնային հագուստով մեքսիկուհին վերցնում ավելը և սկսում դուրս քշել բազմոցի տակ հայտնաբերված փոքրիկ կոկորդիլոսին։ Միևնույն ժամանակ նա մեղմորեն ասում է. […]

̰
Փորձագետները նշել են 2022 թվականին աշխարհում ամենահայտնի գաղտնաբառը

23:15 15.11.2022

Անգլերեն գաղտնաբառ (password) բառը դարձել է ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենաթույլ գաղտնաբառը աշխարհում 2022 թվականին։ Այս մասին պարզ է դառնում NordPass-ի գաղտնաբառերը կառավարող ընկերության զեկույցից։ Հետազոտությունն անցկացվել է 30 նահանգներում։ Ամենից հաճախ գաղտնաբառը օգտագործվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում։ Երկրորդ ամենահայտնի համակցությունը 123456-ն է: Այն առավել հաճախ օգտագործվում էր Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Չիլիում, Կանադայում, […]

̰
Լեհաստանում հրթիռների ընկնելու հետևանքով մարդկային կորուստներ կան

23:03 15.11.2022

Լեհական ZET ռադիոկայանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել է երկու մարդու մահվան մասին երկրի տարածքում հրթիռների ընկնելու հետևանքով: Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր, որ երկու հրթիռ է ընկել Լեհաստանի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Լյուբլինի շրջանում։ «Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին, երկու մարդ զոհվել է, դեպքի վայրում են ոստիկանությունն ու բանակը»,- ​​ասվում է […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի սենատին արդարությանը ծառայելու համար

22:51 15.11.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունմանը: «Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ է ընդունել։ Շնորհակալություն մեր գործընկերներին արդարությանը ծառայելու համար»,-գրել է նա։ Հիշեցնենք՝ այսօր Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ […]

̰
Վագրը փորձի ժամանակ վնասել է Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրենի դեմքը

22:34 15.11.2022

Կենդանիներ վարժեցնող, կրկեսային հայտնի արտիստ և Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգար Զապաշնին պատմել է, որ երիտասարդ վագր Ռոյը փորձի ժամանակ  քերծել է իր դեմքը։ «Երիտասարդ վագր Ռոյը փորձի ժամանակ բռնեց դեմքս: Հարձակումն ինձ սպանելու նպատակով չէր: Նա պարզապես թափահարեց թաթը, և այդ ժամանակ ես շեղվեցի իմ երիտասարդ օգնականից: Ինչպես ասում են, ես էի մեղավոր, […]

̰
Երևանի 2023թ. բյուջեի, զարգացման ծրագրի և այլնի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման

22:24 15.11.2022

Երևանի 2023թ. բյուջեի, զարգացման ծրագրի, նաև համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացված են հանրային քննարկման: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Համայնքային բյուջեի զգալի մասը հաջորդ տարի կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին: Խոշոր ծրագրերից է մանկապարտեզների ու առողջապահական հիմնարկների հիմնանորոգումը, վերելակների փոխարինումը, հանգստի գոտիների […]

̰
ՇՄ նախարարի տեղակալը COP27-ի շրջանակում ներկայացրել է հայաստանյան բնապահպանական խնդիրները

22:13 15.11.2022

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄԳ գործընկերության (ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումներ, NDC) ներկայացուցիչների հետ, հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄԳ Գործընկերության աջակցության բաժնի ղեկավար Պաբլո Վիեիրան […]

̰
Ալիևան, ի բողոք Ֆրանսիայի հայամետ քայլի, հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարի կամքի դեստանի կարգավիճակից

22:00 15.11.2022

Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի իր կարգավիճակից: Ինչո՞վ է բացատրում Մեհրիբան Ալիևան իր այս որոշումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության՝ դա դեմարշ է և մարտահրավեր. դիվանագիտական լեզվով սովորաբար հենց այդպես են խոսում, երբ ասելիք ունեն: Ընդ որում, […]

̰
Հորիզոն 22.00

22:00 15.11.2022

̰
Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար․ Բուայե

21:57 15.11.2022

Հերթական անգամ Սենատը հայտնվել է բարձունքի վրա՝ քվեարկելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին աջակցելու օգտին։ Այս մասին գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։ «Հենց խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չամաչել պատմության համար»,- գրել է Բուայեն։ Հիշեցնենք՝ քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատնն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ […]

̰
SHANTNEWS

21:55 15.11.2022

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:41 15.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա: Երևան քաղաքում նոյեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։

̰
Փաստաթուղթը վերահաստատում է ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտությունը․ ԱՀ պետնախարար

21:32 15.11.2022

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար: «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար: Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: […]

̰
BACK_TO_TOP