09:02 15.11.2022
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող Հ-69 /Հ-21/ Հառիճ ավտոճանապարհի կմ1+100 հատվածում իրականացվել են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։ Վթարավտանգ հատվածը գտնվում է Հառիճ բնակավայրում։ Մասնավորապես, կատարվել է խիստ անբարեկարգ վիճակում գտնվող երթևեկային մասի, ջրահեռացման կարգավորում, կառուցվել են մայթեր, ինչպես նաև իրականացվել է 200 գծմետր ասֆալտապատում, նշագծում։ 🚌Իրականացված աշխատանքները ոչ […]
08:47 15.11.2022
Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքից մի դեռահաս տղամարդկանց IQ թեստում հավաքել է ամենաբարձր միավորը մինչև 18 տարեկանների համար և գիտելիքով գերազանցել Սթիվեն Հոքինգին և Ալբերտ Էյնշտեյնին: Այս մասին հայտնում է Metro-ն։ 11-ամյա Յուսուֆ Շահի ընկերները նրան միշտ ասում էին, որ նա շատ խելացի է, և մի օր դեռահասը որոշեց ստուգել՝ արդյոք դա ճիշտ է։ Իր ինտելեկտուալ […]
08:32 15.11.2022
Ամերիկացի ձեռնարկատեր և Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955-2011) կողմից 1970-1980-ական թվականներին կրած Birkenstock սանդալները Julien’s Auctions-ում վաճառվել են ավելի քան 200,000 դոլարով, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախնական վաճառքը: Կազմակերպության տվյալներով՝ լոտը վաճառվել է 218,7 հազար դոլարով՝ 60-80 հազար դոլար նախավաճառքի հաշվարկով։ Սանդալների հետ մուրճի տակ են հայտնվել ձեռներեցի՝ NFT ժետոնի տեսքով կոշիկները։ Նշվում […]
08:23 15.11.2022
Google-ը համաձայնել է վճարել մոտ 400 միլիոն դոլար՝ մի խումբ նահանգների կողմից ներկայացված հայցը լուծելու համար այն մեղադրանքների հիմքով, որ տեխնոլոգիական հսկան ապօրինի հետևել է օգտատերերի գտնվելու վայրին, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին: Նախկինում ԱՄՆ 40 նահանգներ դատի էին տվել Google-ին՝ մեղադրելով ընկերությանը օգտատերերի գտնվելու վայրին հետևելու և գաղտնիությունը խախտելու մեջ։ «391,5 միլիոն […]
08:09 15.11.2022
Ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման ինչպիսի՞ աշխատանքներ կարելի է կատարել ինքնուրույն, և ե՞րբ է ճիշտ օգտվել մասնագետի օգնությունից: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ Ազգային ավտոմոբիլային միության փոխնախագահ Յան Հայցերը։ Մեքենայի սեփականատերը կարող է որոշակի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներ կատարել իր մեքենայի վրա, եթե դա անելու հմտություններ ունենա, ասել է ավտոփորձագետ Հայցերը: Սակայն նույնիսկ […]
01:35 15.11.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը […]
00:15 15.11.2022
Նոյեմբերի 14-ին, ժամը 18։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մ․ Թ․), «Honda CRV» (վարորդ՝ Ա․ Բ․), […]
23:59 14.11.2022
2014 թվականից ի վեր ռուս քննիչները Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 2000 քրեական գործ են հարուցել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «2014 թվականից ի վեր արդեն հարուցվել է ավելի քան 2000 քրեական գործ, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, արմատական ազգայնական միավորումների անդամների, ինչպես նաև Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ, […]
23:47 14.11.2022
Նոյեմբերի 13-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ութ հրթիռ են արձակել Սիրիայի Շայրաթ ռազմական օդանավակայանի մոտ գտնվող թիրախների ուղղությամբ, երեք հրթիռ է խոցվել, ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։ «2022 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 18:30-ից մինչև 18:35-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 մարտավարական կործանիչները Լիբանանի օդային տարածքից ութ թևավոր հրթիռներով ավիահարված […]
23:35 14.11.2022
Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի մայր տաճարում կատարվել է առաջին քահանայական ձեռնադրությունը: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայության է կոչվել և Տ. Վաչագան անվանակոչվել ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:
23:28 14.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մայիս Ռ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 55 կմ-ում՝ Ալավերդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրված հատվածով անցնող հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 69-ամյա Հենրիկ Խ-ին։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը: […]
23:16 14.11.2022
Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, […]
23:08 14.11.2022
Կանոնավոր վարժությունները և սննդակարգում պարզ ածխաջրերի մասնաբաժնի կրճատումը կօգնի նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը, «Մոսկվա 24»-ին ասել է բժիշկ-թերապևտ Նադեժդա Չերնիշովան, հաղորդում է aif.ru-ն։ Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Չերնիշովան ասել է, որ վտանգի տակ են այն քաղաքացիները, ովքեր ունեն ավելորդ քաշ, թերսնված են և վարում են նստակյաց […]
22:56 14.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 14-ի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին նշանակվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ։ Այս մասինաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2022 թվականի նոյեմբերի 15-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի […]
22:46 14.11.2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներից հինգը քահանայության կոչվեց: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օծեց ձեռնադրվողներին և անվանակոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով՝ Հարություն, Դավիթ, Նարեկ, Վահրամ, Աբգար:
22:38 14.11.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ավտոբուսների նոր խմբաքանակի ժամանման մասին. «Ուրախ եմ տեղեկացնել, որ համայնքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ևս 150 ավտոբուսներ արդեն Չինաստանի նավահանգստում են, որտեղից էլ օրեր անց կուղևորվեն մայրաքաղաք Երևան»,-գրել է նա:
22:30 14.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Զինվորական համազգեստ հագած և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ մյուս քաղաքները գտնվում են իրենց տեսադաշտում, և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։ […]
22:22 14.11.2022
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
22:13 14.11.2022
Կանադական սպորտային հագուստ արտադրող Helly Hansen-ը որոշել է հեռանալ ռուսական շուկայից։ Երկուշաբթի հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ օգոստոսին Helly Hansen ՍՊԸ-ի նոր սեփականատերերը Helly Hansen Russia AS-ի փոխարեն եղել են ընկերության գործադիր տնօրեն Իգոր Ռոգանովիչը և փաստաբան Անդրեյ Կարասևը։ Հոկտեմբերին ընկերությունը փոխել է իր անունը Retail RC-ի: Ըստ աղբյուրի՝ […]
22:00 14.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի […]
21:55 14.11.2022
Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին նոյեմբերի 15-18-ը կայցելեն Հայաստան։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է e.gov.am կայքում։ «2022 թվականի նոյեմբերի 15-18-ը Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյի և Ամիթավ Բաներջիի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի […]
21:53 14.11.2022
արմնամարզիկ Արթուր Դավթյանն աննախադեպ չեմպիոնության համար կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 […]
21:43 14.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:34 14.11.2022
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող սրճարաններից մեկում նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել: Այցելուներից մեկը վիճաբանությունից հետո կրակել է տրավմատիկ ատրճանակից, այդ մասին փոխանցում է Iz.ru-ն։ Ինչպես նախապես հաստատվել է, հակամարտությունը ծագել է Բալաշիխայի բնակչի և երկու այլ այցելուների միջև։ Իրավախախտները ձերբակալվել են։ Մերձմոսկվայից եկածի խոսքով՝ ծեծկռտուքի ժամանակ նրա գրպանից ատրճանակ է ընկել։ Դրանից կարող էր օգտվել նրա […]
21:25 14.11.2022
2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների ենթադրյալ […]
21:15 14.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 6-10, 71-75, 232, 121-235 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 293 առանձնատուն, «Հայէկոնոմբանկ» ընկերության մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ․ 21, 22, 23 շենքեր, Փիրումյան փողոցին հարող […]
21:01 14.11.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:
20:49 14.11.2022
Նոյեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 62-ամյա բնակիչ Տ. Ա.-ին պատկանող առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակից գողացել է 800 ԱՄՆ դոլար, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի, քրեական հետախուզության վարչության և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. […]