21:32 15.11.2022
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար: «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար: Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: […]
21:24 15.11.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի […]
21:19 15.11.2022
]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը: Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ: Մինչ […]
21:07 15.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք-Մարաշ՝ Արմենակյան փ. 61-65, 153, 202, 203 առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 2, 10, 8/8, 8/10 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 222, 272/10, 243, 247 առանձնատներ, Նորքի 10 փողոց 9 առանձնատուն, […]
20:55 15.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N […]
20:47 15.11.2022
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը. – պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը; – կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց […]
20:35 15.11.2022
Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, […]
20:22 15.11.2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում այսօր՝ նոյեմբերի 15-ին, 85 հրթիռային հարված է հասցվել, հիմնականում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին: «Ութսունհինգ հրթիռային հարված է արձակվել Ուկրաինային, մեր քաղաքներին, մեծամասամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքին։ Դեռ կարող է լինել մոտ 20 հարված»,- ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ «Գիտեմ, որ հարվածներն անջատել են մեր էներգետիկան շատ քաղաքներում»,- հավելել […]
20:15 15.11.2022
Ալթայի Հանրապետությունում տղամարդուն կասկածում են խանդի հողի վրա կրկնակի սպանության և տունը հրկիզելու մեջ։ Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունից։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին հրշեջ բաժնում հաղորդում է ստացվել Կոզուլ գյուղի առանձնատանը բռնկված հրդեհի մասին: Հրդեհի մարման ժամանակ հրշեջները հայտնաբերել են կրծքավանդակի և պարանոցի շրջանում ծակած-կտրած վերքերով տղամարդու և կնոջ մարմիններ: […]
20:06 15.11.2022
Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը: Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն […]
20:00 15.11.2022
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար […]
19:53 15.11.2022
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբիացի երգչուհի Շակիրան 14 միլիոն եվրոյով վաճառում են Բարսելոնայում գտնվող ընդհանուր առանձնատունը, հայտնում է AS-ը: Առանձնատունն ունի նաև ֆուտբոլի խաղադաշտ, թենիսի կորտ, մարզասրահ, մի քանի լողավազան, կինոդահլիճ և այլն: Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 11 տարվա համատեղ կյանքից հետո 2022 թվականի ամռանը, Պիկեի դավաճանության պատճառով: […]
19:45 15.11.2022
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի […]
19:37 15.11.2022
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա են իրականացրել, ապա խնդրագիր հանձնել դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք հայամետ բանաձևի: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի՝ ներառյալ սփյուռքից: Մանրամասները՝ […]
19:29 15.11.2022
Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են մրցումների թալիսմաններին։ Դրանք փռյուգիական երկու գլխարկներ են՝ Ֆրիգի անվանումով։ Փռյուգիական գլխարկը սրածայր թասակ է, այն նաև խորհրդանշել է ազատությունը՝ Ֆրանսիայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի և հեղափոխության ժամանակ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թ-ի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ին։
19:20 15.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս: Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում […]
19:12 15.11.2022
Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։ Հաղորդում է aliq.ge-ին։ Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաև՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն և մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։ Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում […]
19:03 15.11.2022
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի շենքում նոյեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել։ Պատահարի կադրերը հրապարակել է իրաքյան Qahwa պորտալը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի սրահներից մեկի ներսում։ Հրդեհի պատճառների և հնարավոր զոհերի մասին դեռ տվյալներ չի հաղորդվում։
18:55 15.11.2022
Նորվեգիայի իշխանությունները երկրի պատմության մեջ ԱՄՆ-ի հետ ամենախոշոր գործարք են կնքել նորվեգական F-35 կործանիչների համար AMRAAM-D «օդ-օդ» հրթիռների գնման շուրջ 500 միլիոն դոլարով, հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հրթիռները Թագավորությանը կհանձնվեն մինչեւ 2028 թվականը ներառյալ։ «Սա շատ կարևոր քայլ է ինչպես Նորվեգիայի պաշտպանունակության բարձրացման, այնպես էլ նորվեգական-ամերիկյան համագործակցության համար»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության […]
18:47 15.11.2022
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում իր անունը չհայտնած թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողությունն ավարտելուց հետո ծրագրում են հաջորդ թիրախներն ունենալ Սիրիայի հյուսիսում։ «Թուրքիայի դեմ քուրդ զինյալների և ԻՊ-ի ստեղծած սպառնալիքն անընդունելի է»,- ասել է նա՝ շեշտելով, որ Անկարան այսպես թե այնպես չեզոքացնելու է […]
18:40 15.11.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն Բալիում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել G20-ի երկրների առաջնորդների հետ։ Նա կոչ է արել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվելիք Աշխարհի առաջնության ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում, հաղորդում է ria.ru-ն։ Ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Ինֆանտինոն երկրների առաջնորդներին նաև խնդրել է ինքնագրեր թողնել աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի վրա։ Աշխարհի առաջնությունը կմեկնարկի […]
18:31 15.11.2022
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի […]
18:25 15.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապե ությունում» խորագիրը կրող համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել և բացման խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և […]
18:16 15.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և […]
18:08 15.11.2022
Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Գանձապետարանի ու ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առևտրային […]
17:58 15.11.2022
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով հարկային քաղաքականության փոփոխություններ է առաջարկվում 4 հիմնական ուղղություններով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 15-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ: Փոխնախարարը, թվարկելով հիմնական ուղղություները, մանրամասնել է, որ առաջինը շենքերի, շինությունների, այդ թվում՝ անավարտ, […]
17:55 15.11.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին պատրաստ է մենամարտել WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ, եթե դեկտեմբերի 3-ին նախատեսված մենամարտում հաղթանակի հասնի իր հայրենակից Դերեկ Չիսորայի նկատմամբ: «Եթե Ուսիկի թիմն իրոք ցանկանում է ստանալ այդ մենամարտը, ապա դա կանցկացնենք մի պայմանով. ես պետք […]
17:52 15.11.2022
Համաձայնագրի նպատակն է, մասնավորապես, ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաեւ ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, […]
17:47 15.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի կազմկոմիտեն […]